ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե պատգամավորներից մեկին կամ նրանց անդամներին մի բան պատահի, ապա դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Իվետա Տոնոյան 11/15/2020 18:35 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը հերթական սցենարն է գրել, որոշ մարդիկ ուզում են բեմադրել։ Սա ցնորք է, ինչ-որ խելագարի հերթական սցենարն է, չի կարող նման բան լինել։ Սա հերթական քայլն է՝ ընդդիմադիրներին բռնաճնշելու և Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ մեղքերին ավելացնում է նոր մեղքեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը;
Նա նկատեց, որ իշխանությունը պետք է հայ ժողովրդի մեծամասնությանը ձերբակալի, այլ տարբերակ չկա։ Նա նաև չբացառեց, որ իշխանության յուրացման և Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստության գործի շրջանակներում դաշնակցականներ ձերբակալվեն: Մասնավորապես, Սաղաթելյանը նշեց, որ, քանի դեռ իրավապահ համակարգը կատարում է խելագարի հրահանգները, որևէ բան չի բացառում, բայց վստահեցրեց, որ օրինական ճանապարհով հասնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և դա իշխանության համար պայքար չէ, դա անհրաժեշտ է հայրենիքը փրկելու համար։
Սաղաթելյանի խոսքով՝ շարունակելու են հասարակական-քաղաքական ճնշումները, բացատրելու են խորհրդարանական 88 պատգամավորներին, որ ունեն պատասխանատվություն այս իրավիճակի համար և անհապաղ պետք է հրավիրեն այդ նիստը, վերացնեն ռազմական դրությունը և լուծեն Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության հարցը։
Նրա խոսքով՝ պարտված երկրի ղեկավարն ի վիճակի չէ շարունակել ղեկավարել երկիրը և ստեղծված իրավիճակից գտնել լուծման ճանապարհներ։
«Այդ հարցը փակված է։ Մեր արժանապատվությունը Նիկոլ Փաշինյանը խլել է, ինքն այլևս իրավունք չունի։ Եթե նա ունի մի փոքր արժանապատվություն և ամոթ, պետք է խնդրի ներողություն, մի կողմ քաշվի, հասկանանք մեր երկրի ճակատագիրը»,- նշեց նա՝ հավելելով, որ սա իշխանության կռիվ և կուսակցական պայքար չէ, այն ժառանգությունը, որը Նիկոլ Փաշինյանը թողել է հաջորդ իշխանությանը, շատ ծանր է և այս պայմաններում իշխանությունը վայելք չէ, իշխանության համար պայքարելը միայն ժողովրդի առջև պատասխանատվության հարց է։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին, Սաղաթելյանը նշեց, որ հինգ անգամ հանդիպել են՝ երեք անգամ փակ հանդիպում է տեղի ունեցել, երկու անգամ՝ կուսակցություննրի հետ, նպատակն էր իրեն դնել ճիշտ ընթացքի մեջ, ներկայացվել են պահանջները, աշխատել են իր հետ, որ կարողանան իրավիճակը փոխել։ Նրա խոսքով՝ արվել է հնարավորը, բայց չեն կարողացել կանխել այն, ինչ տեղի ունեցավ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ