Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Հայտարարություն ստորագրելը դեռևս իրավական ուժ չի հաղորդում վերջինիս, և Ադրբեջանը վաղ է «հաղթանակ» տոնում. Գեւորգ Դանիելյան 11/14/2020   12:20  |  Հարցազրույց

Հանրապետությունում աննախադեպ հուզումների ալիք բարձրացրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած կրակի դադարեցման հայտարարության իրավաչափության առնչությամբ օրեր առաջ «Փաստինֆո»-ն խնդրել էր պարզաբանումներ ներկայացնել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանից, վերջինս նկատել էր, որ այս հայտարարության իրավաչափությանը անհապաղ արձագանքելը դեռ նպատակահարմար չէ, և արդեն այսօր պատրաստակամություն հայտնեց համալիր անդրադառնալ այդ փաստաթղթին։

- Պարոն Դանիելյան, «հայտարարություն» անվանումով փաստաթուղթը ինչո՞ւ է մեկնաբանվում որպես միջազգային պայմանագիր, սա պարզապես մտադրություններ  ամրագրող փաստաթո՞ւղթ չէ։

- Փաստաթղթի անվանումը այս դեպքում չպետք է շփոթ առաջացնի, անվանումը զուտ պայմանականություն է։ Ընդ որում,  «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, միջազգային պայմանագիր է միջազգային հանրային իրավունքով կարգավորվող ցանկացած համաձայնություն՝ «անկախ դրա անվանումից»։ Հետևաբար, նշված հայտարարությունը դասական իմաստով միջազգային պայմանագիր է։

- Ինչևէ, դատելով վերտառությունից, այդ հայտարարությունը կրակի դադարեցման մասին, սակայն այն առավելապես բովանդակում է տարածքների զիջման, ինչպես նաև ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության հսկողությամբ Հայաստանի արևմտյան շրջաններում՝ Նախիջևանն Ադրբեջանին միացնող  տրանսպորտային կապը ապաարգելափակելու դրույթներ։

- Ամբողջ խնդիրն էլ այն է, որ այդ միջազգային պայմանագիրը բովանդակում է դրույթներ, որոնք պարզապես կարելի էր արտաքին գործերի նախարարների մակարդակով ամրագրել մի առանձին փաստաթղթով և ստորագրման պահից իրավական ուժ տալ՝ որպես հաստատման ենթակա միջազգային պայմանագիր։ Սակայն այն միաժամանակ բովանդակում է դրույթներ, որոնք չեն կարող իրավական ուժ ձեռք բերել ցանկացած պաշտոնյայի կողմից ստորագրվելու դեպքում։ Այսպես, դրանով արտացոլված որոշ պարտավորություններ անվերապահորեն համարվում են քաղաքական և ռազմական բնույթ կրող։ Իսկ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, պարտադիր վավերացման ենթակա են այն միջազգային պայմանագրերը. «որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ»։ Այս պայմանագիրը պետք է վավերացում անցնի նաև այն հիմքով, որ այն առաջացնում է գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։

Այսպիսով, նշված հայտարարությունը կարող է իրավական ուժ ձեռք բերել բացառապես Սահմանադրական դատարանի դրական որոշման հիմքով Ազգային ժողովի կողմից վավերացվելու պարագայում։ Ընդ որում, եթե միջազգային պայմանագրում առկա է անգամ մեկ կետ, որը ենթակա է վավերացման խորհրդարանի կողմից, ապա վավերացման է ներկայացվում պայմանագիրն ամբողջությամբ։ Այսպիսի դեպքերում՝ Կառավարությունը Սահմանադրությամբ ամրագրված կարգով դիմում է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցով, և միայն վերջինիս դրական որոշման դեպքում այն կարող է վավերացման ասպեկտով քննարկվել խորհրդարանում։

- Այսպիսով, Ձեր կարծիքով, հայտարարությունը չէ՞ր կարող զուտ ստորագրման հիմքով ուժի մեջ մտնել։ Ասացեք, խնդրեմ՝ այս վավերապայմանը հավասարապես վերաբերում է նաև ՌԴ֊ին և Ադրբեջանին։

- Յուրաքանչյուր պետություն ունի միջազգային պայմանագրերի վավերացման հիմքերի իր շրջանակը, որոնք միասնական չեն։ Տվյալ դեպքում, եթե անգամ մեկ կողմի պարագայում սահմանված է վավերացման պարտադիր ընթացակարգ, ապա այն բոլոր կողմերի համար ուժի մեջ կմտնի միայն այդ պետության Սահմանադրությամբ կամ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերն անցնելուց հետո։ Այդ պետությունների պարագայում վավերացումը պարտադիր չէ՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի պարտավորությունների անհամեմատ նեղ շրջանակը։

- Մյուս կողմից՝ հայտարարությունն առնչվում է այնպիսի կարևորագույն և շուտափույթ լուծում պահանջող հարցերի, ինչպիսիք են՝ կրակի դադարեցմանը, կոնկրետ ռազմագերիների և մյուս անձանց փոխանակմանը, հետագա բախումների կանխարգելման նպատակով խաղաղապահ ուժերի տեղակայմանը։

- Հենց այդ նկատառումով էր, որ նպատակահարմար չէի գտնում անհապաղ անդրադառնալ հայտարարության իրավաչափության ասպեկտին, որպեսզի որևէ կերպ չընկալվեր իբր վաղ հնչած հնարավոր խոչընդոտ։ Բայց խնդիրն այն է, որ այդ մարդասիրական գործընթացները անարգել կարող են իրացվել սույն պայմանագրի վավերացմանը զուգահեռ, քանզի դրանց համար անգամ վավերացված պայմանագրի անհրաժեշտություն չկա, դրանք արդեն իսկ բխում են կողմերի մասնակցությամբ վավերացված միջազգային իրավական փաստաթղթերից։ Բացի այդ, այս փուլում այդ գործընթացներն արդեն ավարտվել են, մինչդեռ՝ սկսվել են այն գործընթացները, որոնք չէին կարող կյանքի կոչվել առանց վավերացման գործընթաց անցած միջազգային պայմանագրի առկայության։

Մի խոսքով, բացառվում է, որ պայմանագիրը Սահմանադրությամբ պահանջվող ընթացակարգի նյութ դարձնելը պատերազմի վերականգնման նյութ դառնա։

- Սեղմ ժամկետները, կարծես, խնդրահարույց են նաև վավերացնելու տեսանկյունից։ Եթե հայտարարությանը իրավական ուժ հաղորդելու համար միանշանակ անհրաժեշտ է Ազգային ժողովի վավերացումը, ապա ինչպես դա կարող է տեղի ունենալ, երբ այդ փաստաթղթում սահմանված են սեղմ ժամկետներ, հատկապես՝ տարածքներ հանձնելու առնչությամբ։

- Այս դեպքում իրավաչափ, օրինական միակ ճանապարհը հետևյալն է՝ հայկական կողմը պետք է անհապաղ ծանուցում ուղարկի եռակողմ միջազգային պայմանագրի երկու կողմերին՝ իրազեկելով սահմանադրական պարտադիր ընթացակարգով նշված պայմանագիրը քննարկելու և վավերացնելու անհրաժեշտության մասին։

Այս հրապարակումը ևս պետք է դիտարկել, որպես ՌԴ֊ի իրավասու մարմիններին ուղղված ահազանգ։ Վստահ եմ, որ ՌԴ֊ն ոչ մի պարագայում չի գերադասի շարունակել գործընթացները, երբ հստակ իրազեկված ու համոզված լինի, որ իրենք գործում են, ըստ էության, իրավական ուժ չունեցող միջազգային իրավական փաստաթղթի հենքով։ Իրենք կհարգեն Հայաստանի Սահմանադրության անքակտերի պահանջները, մանավանդ, որ այս փուլում մարդկանց տարրական իրավունքների խախտմամբ ուղեկցվող հապճեպության, շտապողականության որևէ խնդիր չկա։ Չեմ բացառում, որ այս ընթացակարգի համատեքստում հարկ լինի նաև վերանայել հայտարարության որոշ դրույթներ և դրանք համապատասխանեցնել միջազգային իրավունքի սկզբունքներին և չափանիշներին։ Վերջին հաշվով, ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը ոչ միայն կնքվել է ճնշումների ներգործության ներքո և հանգեցնում է խաղաղ բնակչության տեղահանումների, ինչն արդեն սկզբունքորեն անթույլատրելի է, այլև բովանդակում է բազում անորոշություններ և ներքին հակասություններ, ինչպես նաև ՌԴ֊ի առանձին շահերի անտեսում։ Թերևս, պարզ է, որ փաստաթուղթը կազմողները անհրաժեշտ չափով պատկերացում չեն ունեցել տարածքային նրբությունների, դրանում նշված բնակավայրերում բնակվող անձանց կազմի մասին, ինչի արդյունքում մենք այսօր բախվում ենք անգամ կրկնակի բռնագաղթի երևույթի հետ։     
 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:17 29/08/2020  |  ՄեկնաբանությունԱյսօր մի առիթով, փոքր ինչ այլ «աչքերով», անդրադարձա Սահմանադրության նախաբանին, ինչը, ցավոք, հազվադեպ է նկատվում. Դանիելյան
12:09 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Պետությունը պարտավոր է ազգային արժեքների պահպանման առնչությամբ քայլեր ձեռնարկել». Գևորգ Դանիելյան
10:40 11/08/2020  |  ՄեկնաբանությունՍևրի պայմանգրի վավերացումը այս դեպքում որևէ իրավական բեռ չունի. Գևորգ Դանիելյան
16:40 28/07/2020  |  ՀարցազրույցԱյսօր ենք տեսնում, թե ինչ կտրուկ ձևախեղումներ են տեղի ունենում մարդկանց հանրային գիտակցության մեջ. Գեւորգ Դանիելյան
15:05 23/07/2020  |  ՀարցազրույցԲերման ենթարկելիս պարտադիր ձեռնաշղթա հագցնելը, այսպես կոչված՝ ասֆալտին փռելը ընդհանուր ոչինչ չունեն Եվրոպական իրավական չափանիշների հետ. Գեւորգ Դանիելյան
16:07 08/07/2020  |  ՀարցազրույցՍահմանադրական բարեփոխում թե՝ ճգնաժամ
16:40 13/06/2020  |  ՀարցազրույցՖիզիկական ուժի գործադրումը չի կարող ուղեկցվել մարդու արժանապատվությունը նսեմացնելու եղանակներով. Գեւորգ Դանիելյան
15:11 05/06/2020  |  ՄեկնաբանությունՄասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի.Դանիելյան
21:20 13/05/2020  |  ՀարցազրույցԱրջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել. Գեւորգ Դանիելյան
17:17 13/05/2020  |  ՄեկնաբանությունԻնձ մատահոգողը նաեւ այն է, որ որոշ առանցքային հարցեր կարգավորվելու են նաև ենթաօրենսդրական ակտերով. Գեւորգ Դանիելյան

Արխիվ

[]