ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտահերթ խոհրդարանական ընտրությունների հարցը օդում կախված է, բայց ես կարծում եմ, դրան պետք է անդրադառնանք մի փոքր ուշ. Հովիկ Աղազարյան 11/14/2020 14:30 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի ստորագրած հայտարարությունում կան կետեր, որոնք շտկման ենթակա են, և հույս ունեմ, որ շտկվելու է ի օգուտ մեզ: Պետք է ընդունենք, որ այդ թուղթը հայտարարություն է՝ գոնե միառժամանակ խաղաղության էլեմենտներով, որոնք պետք է ապահովեն ռուսական խաղաղապահ ուժերը,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյան:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ նման ճակատագրական որոշում կայացվում է առանց ժողովրդի հետ խորհրդակցման, պատգամավորը պատասխանեց.
«Ժամանակի սղության պատճառով դժվար է եղել այն հասարակությանը ներկայացնել և քննարկել, երբ որ պետք էր ուղղակի դադարեցնել ռազմական գործողությունները:Ճիշտ է հասարակությանը չի ներկայացվել, բայց ամեն դեպքում վարչապետը նման որոշում է կայացրել թե՛ մեր զինվորական ղեկավարության, թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ քննարկումների արդյունքում: Իրավիճակը պետք է ճիշտ գնահատել, սա նաև նպատակահարմարության հարց է, երբ պատերազմական գործողությունները գնում են, այդպիսի փաստաթուղթ ժողովրդի հետ քննարկելը բավականին խնդրահարույց է»,-ասաց «Իմ քայլը»-ի պատգամավորը:
Հովիկ Աղազարյանը պնդում է, ոչ չնայած պատերազմի ընթացքում կազմակերպչական թերություններին, այնուամենայնիվ, դետալների մեջ չպետք է խորանալ.
«Նրանք, ովքեր պատերազմի ընթացքում թույլ են տվել վրիպումներ պետք է պատասխանատվություն կրեն իրենց կատարած աշխատանքի համար: Բայց, ընդհանուր առմամբ, չպետք է դետալների մեջ խորանալ, որովհետև թերություններով հանդերձ ամեն ինչ կազմակերպվել է:Թերություններ, իհարկե, եղել են,բայց այսպիսի իրավիճակում մենք չենք եղել, եթե ավելի գաղափարական դատողություններ անենք, լրիվ ուրիշ տեղ կգնանք թե՛ բանակի կազմակերպման հարցում, թե՛ պաշտպանվածության բարձրացման հարցում, բայց տվյալ պահին ես գտնում եմ, որ թերություններ եղել են, ինչի համար կոնկրետ մարդիկ պատասխան կտան»,-ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնլով նաև վերջին շրջանում վարչապետի ելույթներին և դրանց բովանդակությանը, մասնավորապես, հասարակությանը «անթասիբ» պիտակավորելուն, Հովիկ Աղազարյանը ասաց.
«Մենք եթե վարչապետի ելույթից կտրենք մի հատված և դրա վրա ծանրանանք ամբողջական չի, ինքը նկատի չի ունեցել բոլորին, ինքը առանձին դեպքեր նկատի ուներ: Իրա ասածի իմաստը կայանում է նրանում, որ դասալքության դեպքեր են եղել:Վարչապետը փորձում է իր արած քայլերի տրամաբանությունը ներկայացնի»:
Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, արդյոք ստեղծված իրավիճակում քննարկվում է խորհրդարանական արտահերթ ընտություններ անցկացնելու հարցը, վերջինս էլ նշեց, որ դա կքննարկվի երկրում կայուն իրավիճակ հաստատվելուց հետո միայն.
«Արտահերթ խոհրդարանական ընտրությունների հարցը օդում կախված է բնականաբար, բայց ես կարծում եմ, դրան պետք է անդրադառնանք մի փոքր ուշ, երբ որ ռազմական դրությունը ավարտվի և ունենանք համեմատաբար կայուն վիճակ, այդ ժամանակ այս հարցը կարելի է համարել ակտուալ:Այս պահին գտնում եմ, որ հավանական իշխանափոխությունը տեղի պետք է ունենա միայն օրենքի սահմաններում, որպեսզի երկիրը մնա կայուն, որպեսզի դժգոհող քաղաքական գործիչներ, կուսակցություններ, անհատներ չլինեն»:
Պատգամավորը նշեց նաև, որ ինքը տեղյակ է եղել «Իմ քայլը» խմբակցության նոյեմբերի 12-ին տարածած հայտարարությանը և այն գնահատում է հավասարակշռված:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ