ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս փաստաթղթով Արցախի բուն տարածք համարվող Հադրութում էթնիկ զտումներն օրինականացվում են. Տարոն Սիմոնյան 11/14/2020 21:26 | Քաղաքական
Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի կողմից ստորագրված հայտարարությունն ունի ռազմական և քաղաքական դրույթներ, հետևաբար այն իր բովանդայությամբ հավասարազեր է միջազգային պայմանագրի ու ենթակա պարտադիր վավերացման։
«Փաստինֆո»-ն դիմեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանին՝ հասկանալու արդյոք ընդդիմադիր խմբակցության պատգամավորները պատրաստվում են այս հարցով դիմել Սահմանադրական դատարան, թե ոչ։
Տարոն Սիմոնյանը նշեց, որ այս փաստաթուղթն ինքնին կնքման փաստի ուժով միջազգային իրավունքի տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև Վիեննայի կոնվենցիայի 51-րդ հոդվածի ուժով այն կնքվել է սպառնալիքի ներքո և հետևաբար իրավական ուժ չպետք է ունենա. «Ինչ վերաբերում է ներպետական իրավունքին, ապա այստեղ էլ խնդիր ունենք։ Կան համապատասխան գործընթացներ, բայց խորհրդարանը չի դիմում ՍԴ։ Երբ միջազգային պայմանագրերը ստորագրվում են, ինքնաբերաբար գնում են ՍԴ, հետո գալիս խորհրդարան՝ վավերացման։ Պարզապես վարչապետը հայտարարել է, որ սա միջազգային պայմանագիր չէ և չի նախաձեռնել այդ գործընթացը։ Միակ բանը, որ մենք որպես խորհրդարան կարող էինք անել, դա այն արտահերթ նիստն էր, որը նախաձեռնեցինք, սակայն այն չկայացավ»,-ասաց Տարոն Սիմոնյանը։
Պատգամավորը նշեց, որ խորհրդարանը այդ հայտարարությունը ՍԴ տանելու որևէ գործիք չունի, իսկ եթե ֆորմալ առումով միջազգային պայմանագիր կնքվեր, ինքնաբերաբար կգնար ՍԴ. «Ինչ-որ մեկը միջազգային պայմանագիրը չի մտցնում ՍԴ։ Դա մեխանիկական գործընթաց է, որը պետք է տեղի ունենար։ Այսինքն պատգամավորները միջազգային պայմանագրի սահմանադրականության վիճարկման իրավասություն չունեն, օրենք կարող են վիճարկել, բայց միջազգային պայմանագրի վիճարկման ընթացակարգ, որ պատգամավորը դիմի, չկա»,-նշեց պատգամավորը։
Վերջինս նկատեց՝ մենք փաստի հետ գործ ունենք, և այդ թղթի մեջ իրավունքի նշույլ անգամ չկա. «Ստրկացուցիչ պայմաններով կնքված ցանկացած գործարք, կարևոր չի՝ ինչ է, դա է ասում նաև Վիեննայի կոնվենցիան, որ սպառնալիքի ներքո կնքված պայմանագիրը չի արտահայտում կողմի կամքը և հետևաբար այն չի կարող պայմանագիր համարվել։ Այստեղ իրավունք չկա, իրավական գործընթաց չկա։ Պարզապես մեզ բոլորիս կանգնեցրեցին փաստի առաջ»,-ասաց Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ այստեղ կարևոր է ընդգծել նաև այն, որ փաստաթուղթն ուղղակիորեն խախտում է միջազգային հիմնարար սկզբունք համարվող էթնիկական մաքրումների արգելքը։ Պատգամավորի խոսքով այս փաստաթղթով Արցախի բուն տարածք համարվող Հադրութում էթնիկ զտումներն օրինականացվում են։ Տարոն Սիմոնյանը հորդորեց փաստաթղթի մեջ իրավունք չփնտրել, քանի որ գործ ունենք փաստի հետ, որը կարող ենք վերանայել մեկ այլ փաստի ուժով, որի ներուժն այս պահին դեռ չունեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից