ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան 11/14/2020 10:59 | Մեկնաբանություն
Նոյեմբերի 13-ի երեկոյան Կապիտուլյացիայի ակտը ստորագրած, սակայն դեռեւս վարչապետի պաշտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց հանրային հեռուստատեսությանը, իրեն հատուկ ոճի մեջ փորձելով արդարացնել իր գործողությունները, եւ ստեղծված անմխիթար իրավիճակը բացատրել տարբեր օբյեկտիվ գործոններով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ի տարբերություն մեր բազմաթիվ քաղաքացիների, որոնք մինչեւ պատերազմի վերջին օրը ապրում էին իշխանությունների ստեղծած ինֆորմացիոն վակուումի մեջ, ես իմ գործընկերների հետ ամենօրյա ռեժիմով վերլուծում էինք ռազմաճակատից ստացվող տարաբնույթ եւ հակասական տեղեկատվությունը, եւ շատ լավ հասկանում էինք, որ առնվազն ռազմաճակատի հարավային մասում, ռազմական գործողությունների ընթացքը բարենպաստ չէր հայկական բանակի համար։ Այս իմաստով, մենք ընդունում ենք պրն Փաշինյանի այն պնդումը, որ ինչ որ պահից սկսած, ռազմական գործողությունների հետագա շարունակումը դառնում էր անիմաստ, քանի որ այն չէր կարող հանգեցնել ռազմական հաղթանակի, սակայն կբերեր նորանոր կորուստների։
Դրանով հանդերձ, քանի որ պրն Փաշինյանը փորձում է այդ օբյեկտիվ իրողությամբ պատճառաբանել Կապիտուլյացիայի հռչակագրի ստորագրումը, եւ շրջանցել բազմաթիվ այլ կնճռոտ հարցեր, ես ստորեւ մի շարք հարցեր կուղղեմ նրան, այն ակնկալիքով, որ հասարակությունը դրանց եւս լուրջ կվերաբերվի, եւ նույն հարցերի պատասխանները կպահանջի վարչապետի պաշտոնը ցայժմ զբաղացնող անձից։ Մասնավորապես՝
ա) Ադրբեջանի նախագահը բազմիցս է պնդել, որ վարչապետ Փաշինյանը իր ապակառուցողական հայտարարություններով եւ գործողություններով իրեն հիմք է տվել Արցախյան հարցի լուծումը տեղափոխել ռազմական տիրույթ։ Անկախ նրանից, որքանով է դա ճիշտ, ակներեւ իրողությունը այն է, որ պատերազմական գործողությունները սկսելուց հետո, Մինսկի խմբի համանախագահ երկրները կոշտ հակաքայլեր չեն ձեռնարկել՝ այդ գործողությունները կասեցնելու համար, ի տարբերություն 2016 թ․ ապրիլի, երբ նրանց կոշտ միջամտության արդյունքում, հիմնական ռազմական գործողությունները դադարեցին արդեն 5-րդ օրը։ Ինչո՞վ եք բացատրում Մինսկի խմբի համանախագահ երկրներ վարքագծի այդպիսի փոփոխությունը, եւ ո՞րն է Ձեր անձնական դերը այս հարցում։
բ) Այս տարվա օգոստոսի սկզբին, Ադրբեջանը եւ Թուրքիան Ադրբեջանի տարածքում աննախադեպ մասշտաբի զորավարժություններ իրականացրին, որից հետո թուրքական սպառազինությունը մնաց Ադրբեջանի տարածքում, եւ դա հանրորեն հայտնի փաստ էր եւ հիմք էր տալիս ենթադրելու, որ այս երկու երկրները Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի են պատրաստվում։ Այս պայմաններում ինչպիսի՞ կանխարգելիչ գործողություններ եք Դուք ձեռնարկել, կամ ինչո՞ւ չեք ձեռնարկել։ Մասնավորապես, ի՞նչու չեն իրականացվել պահեստազորի նախապատրաստական զորահավաքներ, սպառազինությունների հրատապ գնում եւ կուտակում, դաշնակից երկրների հետ պայմանավորվածությունների ձեռք բերում՝ ագրեսիայի դեպքում աջակցության վերաբերյալ։ Ի՞նչու ի վերջո մենք մեն-մենակ մնացինք թշնամու վիթխարի կոալիցիային դեմ հանդիման։ Հիշեցնեմ այստեղ, որ Ձեր մերձավոր զինակից Լիլիթ Մակունցը այդ շրջանում հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի վրա չի հարձակվելու, եւ անհանգստության կարիք չկա:
գ) Երբ պատերազմը սկսվեց, եւ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Թուրքիան, սիրիական վարձկանները, Պակիստանը, եւ անուղղակիորեն այլ ուժեր, ինչու Դուք արդեն այդ պահին չդադարեցրիք պատերազմը՝ սահմանափակելու մեր հնարավոր կորուստները։ Ի՞նչն էր Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ Հայաստանը եւ Արցախը, իրենց սահամանափակ ուժերով եւ ռեսուրսներով, կարող են հաղթել այդպիսի հզոր թշնամուն։ Ի՞նչ են Ձեզ խորհուրդ տվել այս կապակցությամբ մեր զինվորական ղեկավարները։
դ) Լուրեր են պտտվում, որ նրանից հետո, երբ թշնամին հարավային ճակատում ճեղքեց առաջնագիծը, մեր զինվորական ղեկավարությունը որոշում է ընդունել նահանջել հաջորդ բնագիծ եւ այնտեղ շարունակել պաշտպանական մարտերը, սակայն Դուք բեկանել եք այդ որոշումը, եւ մեր եղած սուղ զրահատանկային միջոցներով հակագրոհ իրականացնելու հրաման եք տվել։ Արդյունքում այդ միջոցների մեծ մասը ոչնչացել են, թշնամու համար բացվել է ոչ միայն Ջաբրայիլի, այլեւ Հադրութի ճանապարհը, եւ դա ի վերջո բերել է հարավային ճակատում մեր զորքերի սրընթաց նահանջին։ Եթե սա չի համապատասխանում իրականությանը, խնդրում եմ հերքել այդ լուրերը, սակայն հիշեցնեմ, որ Դուք այդ հակագրոհի թեմայով հոկտեմբերի 6-ին հայտարարություն եք արել։
ե) երբ թշնամին հարավային ճակատում մոտեցավ Հայաստանի Հանրապետության սահմաններին, եւ արդեն կրակի տակ էին հայտնվելու ՀՀ տարածքները, ի՞նչու Դուք չկագնեցրիք ռազմական գործողությունները։ Ի՞նչն էր Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ ռազմական գործողությունները ընթացքը այդ պահից դեռեւս կարելի է շրջել։ Եվ եթե այդպիսի ենթադրություններ ունեիք, ի՞նչու դրանք չարդարացան։
զ) Դուք հայտարարեցիք, որ թշնամու կողմից Շուշի մտնելուց հետո, տեղի ունեցան երկու հակագրոհներ, որոնցից երկրորդը հաջող էր, սակայն մենք չկարողացանք այն զարգացնել։ Բոլոր դեպքերում սակայն, մեր ուժերը կարողացան ամրանալ Շուշիի հյուսիսային հատվածում, փակել Ստեփանակերտ տանող ճանապարհը եւ ձախողել թշնամու Շուշուց առաջանալու հետագա փորձերը։ Ինչն է Ձեզ հիմք այդ դեպքում տալիս պնդելու, որ դրանից հետո Ստեփանակերտը եւս վտանգված էր։ Ինչու էր պետք Ստեփանակերտում խուճապ ստեղծել, եթե Ձեր իսկ խոսքերով, մենք դեռ մոտ 25 000 կռվող ուժ ունեինք Արցախում, իսկ Շուշին գրավել էին թշնամու ընդամենը մի քանի հարյուր զինվոր։
է) Եվ վերջապես՝ երբ Դուք ստորագրոմ էիք Կապիտուլիացիայի հռչակագիրը, ինչ իրավունքով եւ տրամաբանությամբ էիք նրա մեջ Արցախի երեք շրջաններից հայկական ուժերի դուրս բերման այդպիսի ժամանակացույց ներառում՞։ Պատկերացնում եք, թե ի՞նչ է նշանակում 5 օրվա ընթացքում դատարկել 1830 քկմ տարածքով հսկայական Քարվաճառի շրջանը։ Եթե նույնիսկ պատերազմ ենք պարտվել, ի՞նչպես կարելի այդպիսի ափալ-թափալ նահանջ իրականացնել մինչ այդ անառիկ բնագծերից, անտեր թողելով խաղաղ բնակչությանը, որն այսօր իր տներն է այրում, ու անիծում իր կյանքը կործանողներին։ Եվ ի՞նչ ենք ստանում մենք այդպիսի հսկայական տարածք առանց կռվի զիջելու դիմաց։
Այս հարցերին կարող են ավելանալ բազմաթիվ այլ հարցեր, եւ պատմությունը ի վերջո կկայացնի իր արդար դատավճիռը։ Թեեւ այս պարտությունը մեր բոլորինս է, եւ յուրաքանչյուրս պետք է խորապես գիտակցի պատասխանատվության իր չափը, Դուք եք եղել երկրի գլխավոր պաշտոնյան պատերազմի ընթացքում եւ դրան նախորդած 2,5 տարիներին, Ձեր ստորագրությունն է այս Կապիտուլյացիայի ակտի տակ, եւ Ձեր պատասխանատվությունն էլ արդյունքում ամենամեծն է։
Ընդունեք այսօր Ձեր բեռը խոնհարաբար, եւ մի փորձեք այն բարդել ուրիշների վրա։ Իսկ մենք, արդեն առանց Ձեզ, պետք է ուղիներ փնտրենք մեջքներս ուղղելու, եւ փրկելու եւ զարգացնելու այն, ինչ կարողացել ենք դեռ պահպանել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից