ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիերի դուրսբերման գործընթացը տեղի է ունենում` Շուշիի մոտակայքում, ռազմագերիների փոխանակման մասով դեռ գործողությունների անցնելու հաստատում չունենք. Զառա Ամատունի 11/14/2020 18:47 | ԼՐԱՀՈՍ
«Թե քանի զինծառայողի դի է երեկ դուրս բերվել, մենք որևէ տեղեկություն չենք հրապարակելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին՝ նշելով, որ տվյալները պետք է տրամադրեն ՊՆ-ից։
Զառա Ամատունին հաստատեց՝ ընդգրկված ենք որպես չեզոք միջնորդ։
«Երեկ ներկա ենք եղել դիերի փոխանակման գործողությանը և շարունակում ենք կազմակերպչական հարցերով քննարկումներ անել` թե կողմերի, թե ռուս խաղաղաղապահների ներկայացուցիչների հետ, որոնք համակարգում են նաև այս գործընթացը»։
Անդրադառնալով հարցին, թե հիմնականում որտե՞ղ է տեղի ունենում դիերի փոխանակման գործընթացը՝ Ամատունին կրկնեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հայտարարությունը, որ արդեն կան հաջողություններ, և որոշակի քանակի մարմիններ դուրս են հանվել Շուշիի մերձակա որոշ տարածքներից:
«Շուշիի տարածքներում, դրա շրջանում են իրականացվում դիերի դուրսբերման գործընթացը։ Տեղանքների մասին տեղեկությունները և թե որտե՞ղ կշարունակվի դա՝ ճիշտ կլինի դիմեք ՊՆ։ Մենք ուղղակի օգնում ենք»,- ասաց Ամատունին։
Նշենք, որ խաղաղապահներն ապահովում են անվտանգության հարցը, ԿԽՄԿ-ն՝ մարդասիրական, իսկ բուն որոնողական աշխատանքը կատարում են զինվորականները։
Ամատունին հայտնեց, որ զոհվածների նույնականացումը ևս կատարվելու է զինվորական համապատասխան ուժերով, որոնք էլ կատարում են աշխատանքների հիմնական ծավալը։
«Մենք որևէ որոնողական և դուրսբերման աշխատանքներում ներգրավված չենք։ Երեկվա դրությամբ մենք ներկա ենք գտնվել որպես մարդասիրական կողմ՝ գործընթացի արտահանձման փուլում։ Իսկ որոնողական և դուրսբերման աշխատանքներ կատարել են կողմերի՝ հայկական և ադրբեջանական զինվորական ստորաբաժանումները»։
Ադրբեջանական կողմի դիերի քանակի մասին Ամատունին ևս ինֆորմացիա չտրամադրեց, որովհետև կոմիտեն չեզոք է և կողմերի մասին տվյալներ չեն հրապարակում։ ԿԽՄԿ աջակցում է կողմերին և կողմերն են որոշում հրապարակել տվյալներ թե ոչ, և ի՞նչ թվեր հրապարակել։ Ամատունին հավելեց, որ այսօր շարունակվում է գործողությունները նույն տեղամաում, և դժվար է ասել՝ որքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի ամբողջական գործընթացը կատարելու համար։
«Մեր պատկերացումներով, քանի որ այս գործընթացը ընթացիկ է, մենք չենք կարող այս պահին ասել՝ քանի օր անհրաժեշտ կլինի»։
Իսկ արդյոք քննարկվե՞լ է այն հարցը, թե առաջիկայում Ադրբեջանին հանձնվող տարածքներում չէր պետք առաջնային կազմակերպել մարմինների դուրսբերում, Ամատունին նշեց, որ այստեղ էլ են կողմերը որոշողի դերում եղել։
«Մեկնաբանել, թե ինչպիսի առաջարկներ են քննարկվել՝ բովանդակային մասով չեմ կարող, բայց գործընթացը երկկողմանի բնույթ է կրում, ինչը նշանակում է, որ երկու կողմից էլ համաձայնություններ են ձեռք բերվել և աշխատանքները միաժամանակյա են։ Եվ հայկական, և ադրբեջանական համապատասխան զինվորականներն աշխատում են նույն տեղանքում, նույն ժամանակահատվածում»։
Ռազմագերիների փոխանակման մասին խոսելիս, Ամատունին նշեց, որ երկխոսության տեսքով են քննարկումներ ընթանում, կողմերի հետ շարունակում ենք խոսել և այս հարցը շարունակում է կոմիտեի ուշադրության կենտրոնում մնալ։
«Այս պահին նքննարկումների փուլում ենք, մենք պատրաստակամ ենք, եթե լինի պայմանավորվածություն, պատրաստ ենք անմիջապես այս հարցում անմիջական ակտիվ ներգրավվածություն ունենալ, բայց այս պահին քննարկում ենք, հաջորդ քայլն արդեն ըստ զարգացումների կտեղեկացնենք։ Բայց գործողությունների անցնելու առումով դեռևս որևէ հաստատում չունենք»,- նշեց Ամատունին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ