Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստության մասին. 4 անձ ձերբակալվել է 11/14/2020   22:00  |  Քրեական խրոնիկոն

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ վարչապետի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ,  օգտվելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտ գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և իրեն փաստացի պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում ապօրինի պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ  չնախատեսված այլ եղանակով տիրանալ  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր:

Արդյունքում, Ա. Մ.-ն և Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, սակայն  իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունները բացահայտվել և խափանվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:

Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի /7,62X54/ գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի  ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, 11 հատ պայթուցիչ/կապսուլ/, 8 հատ էլեկտրական պայթուցիչ/զապալ/, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել /ֆիթիլ/, 2 հատ ՌԳԴ տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրոտիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք, ինչպես նաև մեծաքանակ այլ զենք ու զինամթերք, որոնց օգտագործման և նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ,  չտրվել սադրանքներին և ըստ այդմ վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և զգուշացնում է, որ վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն:

Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսոևորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին և արտաքին անվտանգության և հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:56 14/11/2020  |  ՔաղաքականՔրքրել են Արթուր Վանեցյանի երեխաների դասագրքերն ու տետրերը
18:53 14/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱմբողջ ընդդիմադիր քաղաքական վերնախավի ձերբակալմամբ հնարավոր չէ մոռացության մատնել հայրենիքի նկատմամբ իրականացված դավաճանությունը
18:01 14/11/2020  |  ՔաղաքականՔաղաքական հետապնդումները թևակոխում են ավելի այլանդակ փուլ. Վանեցյանը նորից է ձերբակալվել
15:06 14/11/2020  |  ՔաղաքականԴավաճան Փաշինյանը անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների. «Հայրենիք»
14:28 14/11/2020  |  ՔաղաքականՔաղաքական ռեպրեսիաների շրջանակներում ԱԱԾ-ն ներխուժեց նաև պարոն Վանեցյանի տուն. Բաբայան
14:04 14/11/2020  |  ՔաղաքականԻրավապահները ներխուժել են Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան` խուզարկություն կատարելու համար
19:03 13/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը և Դավիթ Համբարձումյանը դուրս եկան ՀՔԾ-ից
16:50 13/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Վանեցյանը ու Գագիկ Ծառուկյանը հրավիրվել են ՀՔԾ
22:08 12/11/2020  |  ԼՐԱՀՈՍԲոլոր դավաճանները պատասխան են տալու․ Վանեցյան
19:10 12/11/2020  |  ԼՐԱՀՈՍԴատարանում քննարկվում է Արթուր Վանեցյանի ձերբակալելու որոշման դեմ բողոքը

Արխիվ

[]