ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն ու Արցախը՝ թշնամական օղակում 11/13/2020 22:21 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Մեն- մի մարդու՝ Փաշինյանի ձեռամբ և որոշմամբ գունաբաժանում և կերպարանք ստացած Լեռնային Ղարաբաղի քարտեզի զննումը ուղղակի խարան է դարձել բոլորիս համար: Մոտ 3 տասնամյակ առաջ պատմական Արցախի տարածքների մի հատվածն ազատագրելով՝ հայությունն, ըստ էության՝ արդեն 30 տարի պատմական կարևոր հաղթանակ արձանագրած ազգի կերպարային առանձնահատկությունների կրողն էր՝ զգալիորեն թոթափված ցեղասպանության ենթարկված ազգի հոգեբանական սինդրոմից:
Անցած մի քանի օրերի ընթացքում հայության զգալի հատվածի բախումը՝ կոնկրետ տարածքային կորուստներին /հաղթելու ենք, հաղթելու ենք՝ մանտրայից հետո/ , իսկ արցախայության՝ ուղղակի փաստական բախումը և տուն, տեղ, ծննդավայր, նախնյաց հիշատակների կորստյան իրականությունը՝ շոկային ապրումների մեջ են ընկղմել ողջ ազգին:
Նայում ես քարտեզին և ակնհայտ է դառնում, որ այստեղ Փաշինյանը որքան էլ ճամարտակի, չի կարող ցույց տալ այն լուծումը, որը լավ էր լինելու միաժամանակ՝ Հայաստանի , Արցախի և Լեռնային Ղարաբաղի համար: Այսինքն, նայում ու հասկանում ես, որ նա ուղղակի ճգնել է, որ ադրբեջանի համար գերազանց լուծում լինի: Հայաստանն ու Արցախը՝ գրողի ծոցը: Թուրք և ազերի սիրողի ու ներողի կերպարն է գալիս կանգնում դիմացդ, քանի որ ներկայացվող քարտեզը նաև թուրք սիրելու մասին է: Նաև՝ բրիտանացի սիրելու: Ամերիկացի՝ նաև: Բնականաբար՝ Իրան չսիրելու և հուրախություն ԱՄՆ-ի և Բրիտանիայի՝ հաճոյանալու մասին է: Ո՞վ է թույլ տվել, արտոնել Փաշինյանին, որ համաձայնություն տա Հայաստանի՝ հարավային սահմանից՝ Մեղրիի մի հատված կտրել- ճանապարհի վերածելուն, ինչ է, թե՝ Նախիջևանն ու ըստ այդ քարտեզի՝ ադրբեջանին անցնող՝ Ղարաբաղը միանան իրար: Ինչ է, թե՝ Թուրքիա-Նախիջևանից ճանապարհը Հայաստանի միջով կորությամբ Զանգելան մտնի: Դե, գիտեք՝ Զանգելանն առաջնահերթ ազատվող տարածք է համարվում, քանի որ այստեղ բրիտանական գահը շահ ունի՝ Զանգելանի ոսկին է հիմա էլ ուզում շահագործի:
Հարց է ծագում՝ Հայաստանի և Արցախի տարածքը շռայլորեն սրան-նրան նվիրաբերելու համար մենք՝ հայերս ինչու՞ պիտի հանդուրժենք Փաշինյան-վարչապետ: Հայ զինվորի հաղթանակը պարտության վերածած, հայության ռազմաքաղաքական և տնտեսական շահը թուրք-ադրբեջանական տանդեմին և Արևմուտքին նվիրող /բնականաբար, գինն ինքը գիտի/կերպարը ի՞նչ գործ ունի մեր երազանքների և իղձերի հետ: Ի դեպ, Իրանն արդեն իսկ արձագանքել է այս փաստին, քանի որ այս համատեքստում Թուրքիան և ադրբեջանն այլևս Փաշինյանի թույլտվությամբ կարող են շրջանցել Իրանը և առանց նրա՝ Հայաստանի միջով՝ Մեղրիով մտնել Ղարաբաղ:
Ի դեպ, ՀՀ վարչապետն իր համաձայնությունն է տվել, որ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի հիմնադրած Ամարասի վանքը, որտեղ Մեսրոպ Մաշտոցը բացել է Արցախի առաջին դպրոցը, տրվի ադրբեջանին, մեկ այլ՝ 4-րդ դարյա ճարտարապետական սքանչելիք Դադիվանքը՝ նույնպես, Ծիծեռնավանքը, Գտչավանքը, Տիգրանակերտ քաղաքը, մթա 1-ին դարում Տիգրան Մեծի կառուցած, մի քանի տարի առաջ պեղումների արդյունքում հայտնաբերված… Մի խոսքով՝ բազմաթիվ հոգևոր մշակութային կենտրոններ, որոնք դեռ խորհրդային շրջանում ադրբեջանի կազմում լինելու դաժան ճակատագրից նոր-նոր էին թոթափվել, վերակառուցվել…
Ի վերջո, լավրովյան պլանի մեջ երբևէ չեղած՝ Հադրութի շրջանը, հայոց մշակութային մայրաքաղաք Շուշին, որը տարիներ շարունակ վերակառուցեցին մերոնք, գուրգուրեցին որպես զարդ ու հիմա՝ զինվորների վկայությամբ իսկ՝ ուղղակի նվիրում են թշնամու՞ն: Շուշին, անառիկ Շուշին, որ կյանքի գնով ազատագրել էին մերոնք 1992-ի մայիսին:
Հայաստանը՝ օղակում
Ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանն է փաշինյանական կնքված փաստաթղթով թշնամու օղակում հայտնվում Տավուշի կողմից, Սյունիքի Մեղրիի կողմից: Արդյունքում՝ նաև՝ Քարվաճառի հարևանությամբ՝ սահմանային է դառնում Վարդենիսը: Իսկ Ախուրյանի կողմից հիշու՞մ եք, երևի՝ դեռ ամիսներ առաջ էր խոսվում՝ Թուրքիան պատրաստվում է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը /Մետաքսի ճանապարհի կամուրջ/, որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Այս մասին ամիսներ առաջ հայտնել էր Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախկին նախարարը: Ի հավելումն, Գյումրիում , ստրատեգիական նշանակության կառույց հանդիսացող Շիրակ օդանավակայանի հարևանությամբ իսրայելական ընկերությունը կառուցում է լոգիստիկ կենտրոն՝ նպատակ ունենալով ազատ տնտեսական գոտու վերածել Հայաստանի այդ հատվածը: Հետևանքներն արդեն իսկ պատկերացնելի են:
Հեղինակ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ