ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օնիկ Գասպարյանը և Դավիթ Տոնոյանը կպահպանե՞ն իրենց պաշտոնները. հարցեր Փաշինյանին 11/13/2020 14:20 | ԼՐԱՀՈՍ
Երբ պարզ դարձավ, որ պարտությունն անխուսափելի է, արդյո՞ք դիտարկվում էր թշնամուն խաղաղության պարտադրելու նպատակով Եվլախին հրթիռային հարվածի իրականացումը:
Այս ու մի շարք այլ հարցադրումներ հրապարակավ հնչեցրել է ESforce Holding-ի (ներառված է Mail.Ru Group-ում) հոլդինգի մեդիաուղղության տնօրեն Նիկոլայ Պետրոսյանը` նշելով, որ պատասխանները թույլ կտան` հասկանալ Փաշինյանը դավաճա՞ն է, հիմա՞ր, թե՞ 25 հազար հայի կյանքի փրկիչ:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Հասկանում եմ, որ պատասխաններ չենք ստանա, բայց համոզված եմ, որ պատասխններ ստանալով, հայությունը կկարողանար ավելի հստակ հասկանալ, թե արդյոք Փաշինյանը դավաճան է, հիմար է, թե 25 հազար հայի կյանքների փրկիչ:
Ընկերներ, եթե դուք ունեք պատասխաններ կամ ինֆորմացիա, մեկնաբանություններում գրեք՝ նշելով հարցի համարը:
1. Ինչպիսի՞ն էր պատերազմի պարագայում գործողությունների մշակված պլանը: Դա այլևս ռազմական գաղտնիք չէ, կարող ե՞ք պատմել:
2. Ո՞վ պատասխան կտա նախապատրաստման և զենքի գնումների առումով կատարված սխալների համար:
3. Օնիկ Գասպարյանը և Դավիդ Տոնոյանը կպահպանե՞ն իրենց պաշտոնները:
4. Պատերազմի երրորդ օրը ՀՀ օդային տարածքում խոցվել էր ՍՈՒ-25 ինքնաթիռը: Ինչո՞ւ անմիջապես չդիմեցիք Ռուսաստանին՝ ռազմական օգնություն ստանալու համար:
5. Ինչո՞ւ այդպես էլ ամբողջական մոբիլիզացիա չանցկացվեց:
6. Ե՞րբ տեղեկացաք առաջնագծում իրավիճակի անշրջելի պրոբլեմների մասին: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցիք հենց այդ օրը:
7. Երբ պարզ դարձավ, որ պարտությունն անխուսափելի է, արդյո՞ք դիտարկվում էր թշնամուն խաղաղության պարտադրելու նպատակով Եվլախին հրթիռային հարվածի իրականացումը:
8. Ինչո՞ւ տապալվեցին Ջեբրայիլի ուղղությամբ հոկտեմբերի 7-ին կազմակերպված գործողությունները: Ինչո՞ւ էիք դուք օպերացիայի մասին գրեթե լայվ ֆորմատով պատմում RBC-ին տված հարցազրույցում:
9. Եթե առաջնագծում ամեն ինչ վատ էր, ապա ի՞նչ գործողությունների համար հոկտեմբերի 15-ին բարձր կոչումներ են ստացել Օնիկ Գասպարյանը, Արտակ Բուդաղյանը և Արայիկ Հարությունյանը:
10. Եթե առաջնագծում ամեն ինչ վատ էր, ի՞նչ գործողությունների համար հոկտեմբերի 20-ին հերոսի կոչումներ են շնորհվել Տիրան Խաչատրյանին և Անդրանիկ Փիլոյանին
11. Հոկտեմբերի 22-ին ընդդիմության հետ հանդիպմանը պատմել եք առաջնագծում չափազանց ծանր իրավիճակի մասին: Ինչո՞ւ հենց այդ ժամանակ չեք կնքել կապիտուլյացիան, այլ սպասել ևս18 օր:
12. Ինչո՞ւ հոկտեմբերի 30-ին այնուամենայնիվ Ռուսաստանից ռազմական օգնություն խնդրեցիք: Ի՞նչ ակնկալիքներ ունեիք: ՀՀ ստացա՞վ այդ օգնությունը:
13. Ե՞րբ պարզ դարձան սաբոտաժի և դասալքության իրական մասշատբերը: Ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին՝ դրանց խափանման համար:
14. Դասալքության հոդվածով քանի քրեական գործ է հարուցվել, քանի՞ կասկածյալ կա:
15. Ձեր լայվում ասել եք, թե որոշ բնակավայրերի բնակիչները արգելափակում էին զինվորական ստորաբաժանումների շարժը: Նման սաբոտաժի պատճառները պարզվել ե՞ն, քրեական գործեր հարուցվել ե՞ն:
16. Գիտե՞ք, որ մաքսանենգության դեմ թվացյալ պայքարի պատրվագով Մաքսային ծառայությունը լրջորեն դանդաղեցնում էր ռազմական և հումանիտար բեռների ներկրումը Հայաստան:
17. Գիտե՞ք, որ սփյուռքից ստացված բեռների ահռելի ծավալներ շաբաթներով մնում էին նախարարությունների պահեստներում:
18. Ինչպե՞ս եք գնահատում ձեր տիկնոջ գլխավորությամբ ձևավորված ջոկատի գործողությունները: Քանի որ դա այլևս ռազմական գաղտնիք չէ, որտե՞ղ է այդ ջոկատը իրականացրել ծառայությունը:
19. Եթե իրավիճակն առաջնագծում անմխիթար էր, ինչո՞ւ չէիք հանձնարարում ՊՆ մամլո ծառայությանը նվազեցնել հայտարարությունների հաղթական տոնը:
20. Ինչո՞ւ էիք հարցազրույցներ տալիս այն լեզուներով, որոնց բավարար չեք տիրապետում:
21. Դուք ասում էիք, որ թուրքերի նպատակը հայերին կրկին ցեղասպան անելն է: Ձեր կողմից ստորագրած փաստաթղթի ո՞ր կետն է պաշտպանում Արցախի բնակչությանը տեղահանումից, որը փաստացի ցեղասպանության տարր է հանդիսանում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ