ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուր այդ հրաժարականը, նիկոլ, գոնե մեկ անգամ կատարիր խոստումդ. Զոհված զինվորի տատիկը պահանջում է վարչապետի հրաժարականը 11/13/2020 19:41 | ԼՐԱՀՈՍ
Առողջապահության նախարարի նախկին խոսնակ Անահիտ Հայթայանը, ում թոռը զոհվել է պատերազմի ընթացքում, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Կարդում եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ՊԺԿ Միքայել Համբարձումյանի խոսքն ու սարսափում։
Ճշմարտությունն ասելու նուրբ արվեստով նշելով, թե Նիկոլ Փաշինյան դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ», մեծ ինֆորմացիա ունեցող ու նրա հետ անմիջականորեն աշխատած, փորձառու մարդը բացում է շատ փակագծեր՝ ներկայացնելով երկրի ղեկավարին անհարիր նրա բոլոր առանձնահատկությունները, որոնք մեր ժողովրդին ու երկրին հասցրին ողբալի այս վիճակին։
Չմանրամասնեմ, յուրաքանչյուրն ինքը գիտի թե ի՞նչ է կորցրել։
Բայց կա մայրերի, հայրերի քույրերի ու եղբայրների, տատիկների ու պապիկների մի ստվար զանգված, որոնց սուգն անգամ առ այսօր պղծում են նիկոլ փաշինյանն ու իր ընտանիքը։
Նորմալ մարդը կմտածեր դեռ հայտնի չէ, թե քանի հազար ջահել տղաների նահատակման մեղքը քավելու մասին։ Իսկ դո՞ւ։ Ինչ հույսով ես կառչել այդ աթոռին։ Թե՞ սև «առաքելությունդ» դեռ ավարտված չէ...
Գիտե՞ս, թե ո՞վ է այս լուսանկարում։ Իմ թոռնիկ Դավիթ Յակովլևը, ով Թումոյի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր, ով ֆիզմաթ դպրոցն ավարտելուց հետո Հայ-ամերիկյան համալսարանում ամենաբարձր միավորով մաթեմատիկայի քննություն էր հանձնել, ով նաև ընդունվել էր Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ու մեկնել բանակ։
Մինչև հիմա լուռ սգացել եմ իմ հրաշքի կորուստը՝ մխիթարանքի խոսքեր չգտնելով իմ աղջկա՝ նրա երիտասարդ մոր ու մի բուռ դարձած հոր համար։ Բայց այլևս անկարող եմ լռել։
Ես պահանջում եմ բազում երազներ անկատար թողած իմ անմեղ տղային...
Խենթանալ կարելի է։ Ի՞նչ եմ ասում։ Խենթանալն ի՞նչ է որ...
Փաստորեն, Հայրենիք ենք կորցրել, հազարավոր զոհեր ենք տվել նիկոլի աթոռը պահելու համար։
Տուր այդ հրաժարականը, նիկոլ, գոնե մեկ անգամ կատարիր խոստումդ։ Ասում էի՞ր չէ, որ եթե ժողովուրդը չուզի քեզ, ապա կհեռանաս։ Էլ չուզելը ո՞նց է լինում։ Ավելի մի նվաստացնի այս խաբված ժողովրդին։ Առավել ևս քո ընտանիքի անհարկի գրառումներով ու ձորը բահերով «հերոսաբար պահող» ջոկատով, ֆենած մազերով լայվով մի պղծեք ազնիվ մղումով պայքարածների, մեր նահատակների պատիվն ու հիշատակը։
Մի ամբողջ ժողովուրդ 1.5 ամիս մոլորության մեջ պահեցիք։ Բա՛վ է։
Քայլ արա, նիկոլ՝ գնա...
Ժամանակին հեռանայիր ու այսքան զոհեր չբարդեիր խղճիդ ու խայտառակ այդ փաստաթուղթը չստորագրեիր։
Ուշադիր կարդացեք Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ՊԺԿ Միքայել Համբարձումյանի խոսքը (կրճատումներով) ու ինքներդ ձեզ հարց տվեք, թե ո՞ւմ է վստահվել մեր դժբախտ դարձված երկիրը...
«Նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ:
...թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը...»,- գրել է ՀՀ ԱԱԾ գնդապետը։
Քայլ արա, նիկոլ՝ գնա...
Տուր այդ հրաժարականը, նիկոլ, գոնե մեկ անգամ կատարիր խոստումդ։ Ասում էի՞ր չէ, որ եթե ժողովուրդը չուզի քեզ, ապա կհեռանաս։ Էլ չուզելը ո՞նց է լինում։ Ավելի մի նվաստացնի այս խաբված ժողովրդին։ Առավել ևս քո ընտանիքի անհարկի գրառումներով ու ձորը բահերով «հերոսաբար պահող» ջոկատով, ֆենած մազերով լայվով մի պղծեք ազնիվ մղումով պայքարածների, մեր նահատակների պատիվն ու հիշատակը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից