Թեմաներ
Կիրակի 11 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/17/2024   20:06 Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում 11/17/2024   19:53 Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ Ռիգայում հաղթեց դաշտի տերերին 11/17/2024   19:45 Բիլ Քլինթոնը մեկնաբանել է Մոնիկա Լևինսկու հետ իր սիրավեպը 11/17/2024   19:19 Օրբակայտեն հրաժարվել է վերադառնալ Ռուսաստան 11/17/2024   19:12 Լատվիա - Հայաստան․ Էդուարդ Սպերցյանը բացեց հանդիպման հաշիվը 11/17/2024   19:03 Շոլցը բացահայտել է, թե ինչու է որոշել խոսել Պուտինի հետ 11/17/2024   18:49 Հայաստանի եւ Լատվիայի թիմերն առաջին խաղակեսում հաշիվը չբացեցին 11/17/2024   18:32 ՌԴ Ռոստովի մարզում հրդեհի հետևանքով երկու երեխա է այրվել 11/17/2024   18:19 Հայ երկրպագուները երթ են անցկացրել Ռիգայում 11/17/2024   18:10 Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր անդորագրեր, պիտակներ․ Քրիստինա Վարդանյան 11/17/2024   17:58 Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը. կան վիրավորներ 11/17/2024   17:45 Աբխազիայի նախագահը նախազգուշացրել է ընդդիմությանը, որ չի հանձնի իշխանությունը 11/17/2024   17:30 Թուրքիան թույլ չի տվել Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք 11/17/2024   17:18 ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում 11/17/2024   16:59 Լիբանանում հայտնել են Իսրայելի հարվածի հետեւանքով «Հեզբոլլահի» մամուլի ծառայության ղեկավարի մահվան մասին 11/17/2024   16:41 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Իջեւանում է ու տեսանյութ է հրապարակել, թե որտեղ էին մատաղ անում (տեսանյութ) 11/17/2024   16:28 Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հիմնական խոչընդոտը ՀՀ կառավարությունն է․ Օսկանյան (տեսանյութ) 11/17/2024   16:19 Ամեն օր զինվող Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանի զինվելու քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը 11/17/2024   16:04 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ Եղանակը Հայաստանում 11/17/2024   15:42 Սյունիքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել 11/17/2024   15:26 Լեպսը նշել է 18-ամյա հարսնացուի հետ հարսանիքի ժամկետները 11/17/2024   15:17 Աբխազիայում ցուցարարները կառավարության մոտ կայանված զինտեխնիկան վերադարձրել են ՊՆ-ին 11/17/2024   14:55 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Կոնտինենտալ» հանդիսությունների սրահի մոտ, բախվել են 5 ավտոմեքենաներ 11/17/2024   14:41 Ամենից վատ երկու բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք. միջազգայնագետ 11/17/2024   14:31 Մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը.Ժաննա Ադրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ 11/17/2024   14:14 Պուտինի և Թրամփի միջև ինչ-որ շփումներ անպայման կլինեն․ Պեսկով 11/17/2024   13:57 Ռուսաստանը կրկնակի կրճատել է հագուստի ներկրումը Թուրքիայից 11/17/2024   13:49 Կյանքից հեռացել է «Նա նա» խմբի նախկին մենակատար Վլադիմիր Լյովկինը 11/17/2024   13:31 Բժիշկը նախազգուշացրել է հազի դեմ օշարակների անսպասելի վտանգի մասին հիպերտոնիկների համար 11/17/2024   13:24 Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում 11/17/2024   13:13 ՄԻՊ-ի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ուսանողներին 11/17/2024   13:08 Ստեփանավանում այրվել է փայտե ոչ բնակելի շինություն 11/17/2024   13:04 Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/17/2024   12:53 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս 11/17/2024   12:48 Քննարկվել է Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը 11/17/2024   12:35 Ուկրաինայի համար վատ լուրեր՝ ռազմաճակատի ողջ երկայնքով․ բայց Ռուսաստանը նույնպես ճնշման տակ է․ CNN 11/17/2024   12:21 Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան 11/17/2024   12:20 Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան կկայանա երկուշաբթի Երևանում 11/17/2024   12:12 «Եվրոպան մեռնում է»․ Մասկը սարսափելի հայտարարություն է արել Եվրոպայի մասին 11/17/2024   11:57 Ուկրաինայի ողջ տարածքում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են մտցվել 11/17/2024   11:46 Սյունիքի մարզում ձյուն է տեղում․ Ավտոճանապարհների վիճակը՝ ՀՀ տարածքում 11/17/2024   11:43 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է 11/17/2024   11:27 «Միսս Տիեզերք 2024»-ի հաղթող է ճանաչվել Դանիայի ներկայացուցիչը 11/17/2024   11:11 Զինծառայողները օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան 11/17/2024   11:00 Իսրայելում գնդակոծել են Նեթանյահուի նստավայրը 11/17/2024   10:49 Լիալուսնի պայմաններում վերելքներ հաղթահարելու շրջան է սկսվել. Փաշինյան (տեսանյութ) 11/17/2024   10:45 Մահացել է պատգամավոր Արթուր Խաչատրյանի մայը 11/17/2024   10:29 «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ 11/17/2024   10:19 Լոռու մարզում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ,կա վիրավոր 11/16/2024   23:28 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը
11/16/2024   17:30 Երեւանում 42-ամյա տղամարդը մահացել է եղբոր արձակած կրակոցի հետեւանքով 11/16/2024   13:24 «Դուք ո՞վ դարձաք, որ փորձեք իմ ավտոն կանգնեցնել». Կոտայքի մարզի 31-ամյա բնակչի «վոյաժները»՝ Գայի պողոտայի հանդիպակաց գոտիով. shamshyan.com 11/16/2024   12:54 ՆԳՆ-ն հաստատում է՝ Երևանում սպանություն է տեղի ունեցել․ մամուլը՝ գրում ՔՊ-ական համայնքապետի վնասվածք ստանալու մասին 11/16/2024   18:50 Պզուկները բերանի խոռոչում վտանգավոր են. մասնագետը զգուշացնում է (տեսանյութ) 11/16/2024   07:55 Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» 11/16/2024   20:55 «Միշտ կողքիդ».Սիրուշոն ամուսնու ծննդյան օրը սիրառատ լուսանկարներ է հրապարակել նրա հետ 11/15/2024   20:14 Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում 11/16/2024   20:29 Հաջիևը մեկնաբանել է COP29-ին Հայաստանի չմասնակցելը 11/15/2024   21:15 Հաղթանակի խորհրդանիշ է՝ ըստ Հայկի առասպելի. Սիրուշոն կադրեր է հրապարակել 11/15/2024   22:11 Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև 11/17/2024   12:35 Ուկրաինայի համար վատ լուրեր՝ ռազմաճակատի ողջ երկայնքով․ բայց Ռուսաստանը նույնպես ճնշման տակ է․ CNN 11/16/2024   17:28 Նորագավիթում երկու պատերազմների մասնակցի սպանության գործով մեղադրյալներից մեկը նախկինում դատապարտվել էր 56 մլն-ի գողության գործով, բայց չէր կալանավորվել, քննիչը չի կարողացել հիմքեր ներկայացնել 11/16/2024   14:42 Սպանություն բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ 11/15/2024   21:28 Բաքուն և Երևանը ձգձգում են պայմանագրի ստորագրումը․ մեկը՝ նոր զիջումների, մյուսը՝ պաշտոնավարման համար․ Մետաքսե Հակոբյան (Տեսանյութ) 11/17/2024   16:04 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ Եղանակը Հայաստանում 11/16/2024   23:28 «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը 11/16/2024   14:00 Մահացել է Մարիինյան թատրոնի մենապարող Վլադիմիր Շկլյարովը 11/17/2024   10:19 Լոռու մարզում դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի․ հնչել են կրակոցներ,կա վիրավոր 11/16/2024   21:56 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 11/16/2024   19:45 Անցած երկու տարիներին կառավարությունը որեւէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում

Ստորագրված փաստաթուղթը մի քանի ամսվա կյանք կունենա. ադրբեջանական կողմը կխախտի այն և կգրավի մնացած տարածքները. Անվտանգության մասնագետ 11/13/2020   17:31  |  ԼՐԱՀՈՍ

Ստորագրված փաստաթղթում անվտանգության առումով ոչինչ չի նշվում, թե Ստեփանակերտի բնակիչներն ինչպես են գնալու-գան, և այստեղ միանշանակ անվտանգության խնդիր կա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած զինադադարի փաստաթղթին։

Արմեն Մանվելյանը նկատեց՝ Շուշիից կարող են ռմբակոծել, կրակել, անել այն, ինչ ուզում են, իսկ բնակիչները պաշտպանված չեն. «Ավելին` այնտեղ փախստականների վերադարձի հետ կապված կետ կա։ Այսինքն կարող են ինչ-որ փախստականներ հայտնվել, որ ասեն՝ ուզում են գնան և Ստեփանակերտում ապրեն։

Ըստ այդ հայտարարության՝ ոչ ոք չի կարող նրանց արգելել։ Ստեփանակերտում ժամանակին մի ամբողջ ադրբեջանական թաղամաս կար, հիմա կարող են վերադառնալ իրենց թաղամաս և կողմերը պարտավոր են դա կատարել։ Դա, իհարկե, կարվի պրովոկացիայի խորացման, բախումներ առաջացնելու համար, ինչն Ադրբեջանին հնարավորություն կտա խախտել ստորագրված փաստաթուղթը։ Ճիշտ է, այն հինգ տարով է, բայց հինգ տարվա կյանք չի ունենա»,-ասաց փորձագետը, որի կարծիքով, ստորագրված փաստաթուղթն առավելագույնը մի քանի ամսվա կյանք կունենա։ Նրա գնահատմամբ` ադրբեջանական կողմը կխախտի այն և ուղղակի կգրավի մնացած տարածքները։

«Այնտեղ շատ վտանգավոր է։ Մարդիկ ինչպե՞ս կարող են իրենց կյանքը վտանգել և այնտեղ ապրել։ Փաստորեն Քարվաճառը հանձնում են և միակ ճանապարհը դառնում է Լաչինը, որն անվտանգ չէ։ 5կմ լայնությամբ ռուսները հսկելու են և ճանապարհն անցնելու է Շուշիի կողքով։ Շուշիում կարող են ադրբեջանցիները մարդկանց շարել, որոնք եթե անգամ չկրակեն, կարող են պարզապես քարերով հարվածել մեր մեքենաներին ու ջարդուփշուր անեն, ինչը նախկինում հաճախ եղել է։ Կարծում եք ինչ-որ մեկը կանգնելու է դրա դեմն առնի՞։ Ոչ ոք դրա դեմը չի առնի։ Այսինքն այդկերպ նրանք կկտրեն նաև Լաչինի ճանապարհը. Այն ուղղակի կդադարի գործել։ Դե յուրե կլինի, բայց դե ֆակտո չի աշխատի։ Եթե այնտեղ մի 1000 մարդ էլ մնա, ամբողջովին շրջափակման մեջ կհայտնվեն, որովհետև ռուս խաղաղապահը երբեք զենք չի բարձրացնի ու չի կրակի թուրքի վրա, որը ենթադրենք քարերով կոտրում է մեր մեքենան։ Ընդ որում` այս հայտարարության մեջ հստակ նշված է, որ ռուսներն ընդամենը ավտոմատներով զինված մարդիկ են։ Ընդամենը 1960 խաղաղապահ է լինելու։ Ժամանակին սահմանի վերահսկողության համար կար 25 հազարանոց հայկական բանակ, իսկ հիմա 25 հազարանոց հայկական բանակը հեռանում է և փոխարենը գալիս է 1960 խաղաղապահ։ Պարզ չի՞, որ ոչ մի սահման չեն կարող վերահսկել։ Սահմանը բաց է լինելու, երբ ուզեն կգնան, երբ ուզեն հետ կգան»,-նշեց Արմեն Մանվելյանը։

Դիտարկմանը, որ այդ դեպքում նշանակում է՝ Ադրբեջանը կխախտի փաստաթուղթը, փորձագետը նշեց, որ այն խախտելու համար ոչ մի բան չի նախատեսվում. «Ինչպես ուղղաթիռը խփելու դեպքում ներողություն խնդրեցին, այնպես էլ այս դեպքում կասեն՝ ինչ-որ զինված մարդիկ են մտել ու մի գյուղից մի քանի հայ են սպանել ու ներողություն կխդնրեն։ Կամ էլ կսկսեն մտնել դատարկված գյուղեր ու կապրեն և ոչ մի խաղաղապահ չի գնա ու նրանց չի հանի։ Այդպես կսկսեն տարածքները զավթել։ Այս հարցը փակված է, այստեղ չկա անվտանգության խնդիր, սա կեղծ փաստաթուղթ է ամբողջ Ղարաբաղը հանձնելու մասին» ,-ասաց Արմեն Մանվելյանը՝ հավելելով, որ 2500 քմ է մնում խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց դե ֆակտո այդպես չի լինելու։

Հարցին՝ այդ դեպքում ինչ կարող ենք պահել Արցախում, փորձագետն արձագանքեց. «Քանի այս իշխանությունն է, ոչինչ չենք կարող։ Եթե իշխանությունն առաջիկա երկու օրում փոխվի, հնարավոր է Քարվաճառից զորքերը չհանեն։ Ի՞նչ եք կարծում ինչու է առաջինը հենց Քարվաճառից զորքերը հանելու պայմանը դրվել, այլ ոչ թե Աղդամից, որովհետև հասկանում են՝ եթե հայերը զորքերը Քարվաճառից չհանեն, հայերի մոտ շարժ կառաջանա։ Քարվաճառով մեր ճանապարհն ավելի կարևոր է, քան Լաչինով։ Եթե հայկական կողմից խելքը գլխին մեկը մասնակցեր այս բանակցություններին, կհրաժարվեր Լաչինի ճանապարհից։ Կասեր՝ ավելի լավ է Լաչինը հանձնեն, բայց Քարվաճառը պահեն, որովհետև այն հեշտ է պահել, Մռավի լեռները հեշտ է պահել, հիմա էլ մեր տղաներն այնտեղ են կանգնած։ Իսկ Լաչինը դժվար է պահել ու իմաստ էլ չունի»,-ասաց փորձագետը։

Վերջինս կարծում է՝ Հայաստանը վտանգված է, քանի որ թշնամին վերցնում է Քարվաճառի բոլոր սարերը և նստում Երևան-Վարդենիս ուղու վրա։ Փորձագետի խոսքով նրանք կարող են ուղղակի կրակելով թույլ չտալ, որ Երևանից Վարդենիս գնան-գան. «Իրենք վերցնում են Սյունիքը, Գորիս-Կապան ճանապարհի վերահսկողությունն էլ է անցնում իրենց։ Ուղղակի հարավն ու հյուսիսը կարող են կտրել։ Նրանք նաև Ջերմուկի սարերն են վերցնում, Ջերմուկի նկատմամբ են վերահսկողություն սահմանելու։ Հեռահար կարող են կրակել Ջերմուկին»,-նշեց փորձագետը՝ հավելելով, որ ժողովուրդը շոկի մեջ է և չի հասկանում այն վտանգները, որոնք ստեղծվում են։ Վարդենիս, Ջերմուկ սահմանի երկայնքով նոր սահմանային գիծ պետք է կառուցվի ու հսկայական բանակ պահվի, քանի որ Վարդենիսից Մեղրի գիծը շատ ավելի երկար է, քան այն գիծը, որ կա Մռավի լեռներում։ Արմեն Մանվելյանի խոսքով այս դեպքում երեք անգամ ավելի մեծ զորք պետք է ունենանք, որ կարողանանք սահմանային գիծը պահել, ինչը փորձագետի կարծիքով ռեալ չէ։ Այսպիսով պետությունը հսկայական խնդիրների առաջ է կանգնում, իսկ լուծումներ դեռ չեն նշմարվում։

Անդրադառնալով հարցին, որ կարող ենք փաստաթղթով սահմանված հինգ տարին օգտագործել նոր պատերազմին պատրաստվելու և տարածքները հետ վերադարձնելու համար, փորձագետը նկատեց՝ միանշանակ չէ, որ դրա հնարավորությունը կունենանք. «Նրանք հիմար չեն, լավ հասկանում են, որ այդ 5 տարին օգատգործելու ենք զինվելու և պատերազմին պատրաստվելու համար։ Չեն թողնի, որ մենք ուշքի գանք, ոտքի կանգնենք ու մեջքներս ուղղենք։ Մոռացեք, ոչ մի հինգ տարի չի լինի, սա նոր պատերազմի պայմանագիր է և պատերազմը կարող է գարնանը սկսի։ Ու արդեն խփելու են Գորիսին, Կապանին, Ջերմուկին, Վարդենիսին, Մեղրիին։ Այդ ուղղությամբ գնալու են։ Եթե այս իշխանությունները մնան, շատ ավելի վատ է լինելու»,-եզրափակեց Արմեն Մանվելյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]