ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քեզ առաջարկվեց, որ պատերազմը երկրորդ օրը դադարի, ապա տալիս ես հրաժարական և կողմերը վերադառնում են բանակցությունների, դու դրանից հրաժարվեցիր. Միքայել Մինասյան 11/12/2020 16:09 | ԼՐԱՀՈՍ
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 7 փաստ, թե ինչ կարող էր անել Նիկոլ Փաշինյանը, բայց «ստորաբար» չի արել։
«Լսեցի դավաճան վիժվածքի բարբաջանքները, որի 20 րոպեանոց ելույթի ամբողջ իմաստն այն էր, որ հանձնել է հայրենիքը ստիպված, որ մնացած զորքը չմահանա։
Թողնելով մի կողմ ծայրից ծայր մյուս ստերը, ահա փաստեր, որոնք չգիտի ժողովուրդը և որոնք, դո՛ւ, դավաճան Նիկոլ, թաքցրել ես մինչև հիմա. Դու պնդում ես, որ պատերազմն անխուսափելի էր։ Ո՜չ։ Պատերազմը սկսվեց, որովհետև դու ամեն ինչ արեցիր, որ բանակցությունները տապալվեն և իրականացրիր թշնամուն հիմնական երազանքը՝ աշխարհին հասկանալի դարձնել պատերազմ սկսելու իր ձգտումը: Դու՛ հայտարարեցիր, որ բանակցությունները անիմաստ են՝ հրահրելով ռազմական գործողություններ։
1. Պատերազմի 2-րդ օրը քեզ առաջարկվել է հրաժարական տալ՝ հօգուտ վարչապետի այն թեկնածուի, որը կլինի հենց քո թիմից։ Դրա դիմաց միջնորդները երաշխավորել են, որ պատերազմը կդադարի, եթե վերսկսվեն բանակցությունները։ Դու մերժել ես։
2. Մեկ ժամից քեզ առաջարկվեց, որ եթե կասկածում ես, որ քո հրաժարականից հետո պատերազմը կդադարի, ապա այն հենց հիմա դադարում է։ Այնուհետև դու տալիս ես հրաժարական և կողմերը վերադառնում են բանակցությունների։ Դու դրանից էլ հրաժարվեցիր։
3. Պատերազմի 5-րդ օրը, երբ արդեն ընկել էին մի շարք ռազմավարական և մարտավարական հենակետեր, միջնորդներն առաջարկեցին հանձնել մեկ շրջան այդ դիրքերի շուրջ և վերադառնալ բանակցային սեղան։ Դու հրաժարվեցիր։
4. Հոկտեմբերի 20-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Քեզ առաջարկվեց հանձնել արդեն վերահսկողությունից դուրս եկած 4 շրջանները, որոնց սահմաններին կկանգնեն խաղաղապահ զորքեր, իսկ Արցախահայությանը կմնա Քարվաճառն ու Լաչինը։ Դու հրաժարվեցիր։
5. Հոկտեմբերի 22-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Քեզ առաջարկվեց համաձայնել 5 շրջանի, դրա դիմաց՝ խաղաղապահ զորքերի տեղակայում երկայնքով, Շուշիում ադրբեջանցիների ազատ ելք ու մուտք։ Դու հրաժարվեցիր։
6. Հոկտեմբերի 23-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Արվեց առաջարկ՝ 5 շրջան և Շուշի։ Արդեն չկար կարգավիճակի մասին ոչ մի խոսք և վերադարձ Արցախի սահմաններին։ Դու հրաժարվեցիր։
7. Նոյեմբերի 7-ին դու համաձայնեցիր նախորդ պայմաններին, բայց արդեն ուշ էր։ Այդ ժամանակ, կապիտուլյացիայից 2 օր առաջարկվեց՝ 5 շրջան, Շուշի, և Քարվաճառի ու Լաչինի փոքր մաս։ Դու հրաժարվեցիր։
Արդյունքում նոյեմբերի 10-ին գողի պես ստորագրեցիր կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը՝ դավաճանելով հայրենիքը:
Դու հրաժարվեցիր հնարավորությունից հետ վերցնել Ղարաբաղի սահմանները։
Դու հրաժարվեցիր չթողնել ադրբեջանցիներին հետ Արցախ։ Իսկ վերջում համաձայնվեցիր։ Համաձայնեցիր հանձնել բոլոր 7 շրջանները, տալ Հադրութն ու Մարտունու շրջանի էական մասը:
Համաձայնեցիր Արցախին առանց կարգավիճակի և պայմանավորվածության այն որևէ կերպ շտկելու ապագայում։
Համաձայնեցիր Արցախ են վերադառնում ադրբեջանցիները և Արցախի հարցը «լուծելուց» հետո համաձայնեցիր հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը՝ բացելով Մեղրին։
Սա է իրականությունը: Սրանք անժխտելի փաստեր են։ Փաստեր են, որ հետապնդելու են քեզ քո ամբողջ կյանքի ընթացքում։ Հետապնդելու են քո ընտանիքին։ Քո թիմակիցներին։ Ու քեզ ու քո թիմակիցներին գամելու են անարգանքի սյանն ու դասելու են հայ ժողովրդի թշնամիների շարքին։
Ստելով ու մանիպուլյացիներով իշխանությունը պահելու ժամանակը անցել է։
Դավաճա՛ն, հեռացիր հիմա՛ քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել:
Նիկո՛լ, որքան մնաս, այնքան անփառունակ վախճան ես ունենալու։
Ընդ որում, ոչ միայն դու, այլև քո դավաճանական ամբողջ թիմը»,- գրել է Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ