ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երեւանում, Արցախի նախագահի կոչերը չեն լսե՞լ. Փաշինյանը կրկին «մեղավորներ» է փնտրել 11/10/2020 04:39 | ԼՐԱՀՈՍ
Ես հիմա շատ բաներ չեմ կարող ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար։ Այսօր, նրանք, որոնք ջարդուփշուրներ են անում, նրանք թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին։ Քիչ առաջ ֆեյսբուքյան լայվով այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մի ընդդիմադիր քաղաքական գործիչ, որն իմ հրաժարականն է պահանջել, երեկ չէ առաջին օրը Շոշի դիրքերը թողել փախել է՝ գեներալի ուսադիրներով, այսօր եկել ասում է՝ մեր բանակի կողքին կանգնած ենք։ Ես համոզված եմ՝ այսօրվա կազմակերպիչների մեջ կան նաեւ այդպիսի մարդիկ, շատ մարդիկ, որոնց մտադրությունները ազնիվ եւ արդար են, գիտեմ, որ կան մեր զոհված եղբայրների հարազատները։ Ես խոնարհվում եմ նրանց առաջ։ Այսօր ինձ ասացին, որ էս դեբոշներ սարքողների մեջ կան, օրինակ, օլիգարխների, այսպես ասած, հանցավոր խմբեր։ Էդ էն մարդիկ են, որոնք քսան տարի գողացել են զինվորից, որոնք քսան տարի գողացել են բանակից, որոնք քսան տարի հարկ չեն վճարել, այսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում։ Էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երեւանում։ Արցախի նախագահի կոչերը չեն լսե՞լ, օգնելու աղաղակները չե՞ն լսել, ի՞նչ գործ ունեն Երեւանում կամուֆլյաժով։
Հիմա պատեհ առիթ է իրենց համար, դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ։ Գիտե՞ք՝ ինչի են ազատ մտնում ջարդուփշուր անում, որովհետև ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա՝ բոլորը դիրքերում են, իմ որդին էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում, եւ ես հպարտ եմ դրա համար։
Ֆեյսբուքյան գրառումները, ձեւակերպումները շատ արագ հասնում են առաջին դիրք եւ շատ արագ հասնում են թշնամուն։ Դա է պատճառը, որ ես այսօր չեմ կարող ասել այն ամենը, ինչ պիտի ասեմ։ Բայց ես ուզում եմ՝ մի բան հասկանանք․ այս որոշումը կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում եւ այն մարդկանց գնահատականի եւ նրանց լսելու արդյունքում, որոնք ամենաշատն են տիրապետում ռազմական իրավիճակին։ Մենք պետք է հասկանանք մի բան, որ, ըստ էության, մեր փառապանծ բանակը էսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի եւ Ադրբեջանի դեմ։ Եւ ինչու չենք կարողացել այնպես անել, որ այսօրվա թուղթն այլ բովանդակություն ունենա։ Որովհետեւ քսանհինգ տարի խմել ենք մեր զինվորի ու բանակի կենացը, եւ այդ օղին, գինին, սեղանին դրված հացը որոշ մարդիկ գնել են գողացված փողով։ Մենք, սեղանին նստած, իմացել ենք, որ այդ հացը գողացված փողով է գնված, բայց հավեսով կերել ենք, խմել ենք, հոտնկայս խմել ենք զինվորի կենացը։ Զինվորին պահել ենք թերմացքներով, ութսունականների զենքերով, եւ մեր հույսը եղել է, որ բանակցային գործընթացում կռուտիտ կլնինենք։ Ես ի՞նչ եմ արել․ ոչ թե գնացել եւ այդ բանակցային ժառանգությունը վերցրել եւ ասել եմ՝ ես հիմա կանեմ դրա արդյունքները, այլ փորձել եմ պատրաստվել այս օրվան, ամեն ինչ արել եմ դրա համար, ինչ հնարավոր էր, ինչ հնարավոր էր անել երկուսուկես տարում։Մենք այս որոշումը կայացրել ենք՝ հաշվի առնելով ռազմական իրադրությունը՝ ոչ միայն այսօրվա, այլեւ նրա հնարավոր շարունակությունը։ Ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին տուրք չտալ ջարդարարների խմբերին, որովհետեւ այնտեղ են կուսակցական հայտնի շրջանակներ, մարդ կա՝ հարուցված քրգործի շրջանակներում պետությանը 80 մլրդ դրամի պարտավորություն ունի։ Դա ավելին է, քան Հայաստան համահայկական հիմնադրամին ուղարկած փողը։ Այդ գումարը պիտի դառնար զենք, տեխնիկա, գիտություն, ԱԹՍ, եւ այլն։ Այդ մարդիկ էսօր դեբոշ են անում՝ իրենց թալանելու իրավունքը վերագտնելու համար։ Երկուսուկես տարի լցվել են, թե՝ էս ո՞նց եղավ, որ թալանելու հնարավորությունները կորցրինք»,- ասաց Փաշինյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ