ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհասկանալի է, թե Նախիջևանի հետ կապված դրույթն ինչպես է այդտեղ հայտնվել. Տիգրան Աբրահամյան 11/10/2020 18:26 | Քաղաքական
Անթույլատրելի եմ համարում այդ փաստաթուղթը. այն բազմաթիվ մեծ վտանգներ է իր մեջ պարունակում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, որի համաձայն զինված ուժեր մնալու են իրենց զբաղեցրած դիրքերում ու մտնելու ռուսական խաղաղապահ ուժերը: Ավելին` հայտարարության 9-րդ կետի համաձայն, միջանցք է տրամադրվելու Ադրբեջանին` Նախիջեւան գնալու համար:
Անդրադառնալով հենց այս 9-րդ կետին, որով ՀՀ-ն պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի և Նախիջևանի միջև, փորձագետը նկատեց՝ բազմաթիվ հարցեր կան, որոնք չեն կարգավորում և պարզ չէ՝ դա իրենից ինչ է ներկայացնում, այդ թվում ինչպես է Հայաստանն ապահովելու այդ ճանապարը կամ առհասարակ ինչու է ապահովում. «Ինչ կապ ունի Հայաստանի Սյունիքի մարզն այնտեղ ծավալված գործողությունների հետ, որ մի հատ էլ այդ հայտարարության մեջ նման դրույթ է տեղ գտնում: Այդ փաստաթուղթն իր մեջ մեծ խնդիրներ է պարունակում և ընդհանրապես անհասկանալի է, թե այդ դրույթն ինչպես է այդտեղ հայտնվել: Ճիշտ է այնպես չէ, որ մնացած դրույթներն էլ տրամաբանական են, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ դա կապված է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովմանը մեր տարածքով, ինքնին բավականին մեծ հարցադրումներ ու խնդիրներ է առաջացնում»,-նշեց Տիգրան Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է փաստաթղթում նշված տարածքները Ադրբեջանին հանձնելու համար սահմանված սեղմ ժամկետներին, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ով բանակցել է, նա էլ պետք է ասի, թե ինչու են նման ժամկետներ սահմանվել. «Առհասարակ տարածքների հետ կապված դրույթները բնական է, որ հանրային մեծ դժգոհություն են առաջացրել, այնպես որ այդ դրույթի ամենամեծ խնդիրը զուտ ժամկետների հարցը չէ, այլ առհասարակ դրույթներն են, որոնք տեղ են գտել այդ հայտարարության մեջ»,-նշեց փորձագետը:
Վերջինս ընդգծեց՝ վարչապետը դեռևս 2 տարի առաջ հայտարարել էր, որ այս հարցի հետ կապված ցանկացած որոշում քննարկվելու է հանրության հետ: Այլ բան է, թե դա ինչ մեթոդով էր արվելու, հաղորդակցման ինչ ուղիներ են լինելու: Տիգրան Աբրահամյանի խոսքով խնդիրն այստեղ այն է, որ գրեթե որևէ մեկը չի իմացել փաստաթղթի մասին. «Դա հանրությանը, քաղաքական ուժերին չի ներկայացվել և մեզ համար այդքան կարևոր, ամենաառանցքային հարցի հետ կապված վարչապետը որոշում է կայացրել, որի մասին որևէ մեկը չի իմացել»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից