ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միակ հնարավոր փրկությունը քաղաքական իշխանության փոփոխությունն է․ սահմանադրագետ 11/10/2020 23:53 | ԼՐԱՀՈՍ
Հայտարարությունը կոնկրետ իրավական փաստաթղթի տեսակ չէ, որ ունենա չեղյալ հայտարարելու կամ այն վավերացնելու, ստորագրելու ինչ-որ ընթացակարգեր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, որը ոչ միայն նախատեսում է զինադադար, այլ նաեւ ռազմավարական նշանականության ենթակառուցվածքների հանձնում Ադրբեջանին ու մի շարք պարտավորությունների ստանձնում անմիջական Հայաստանի համար:
Գոհար Մելոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դա հայտարարության տեսքով է և դրա կատարումը հետագայում կլինի պարտավորվածության և բարի կամքի դրսևորում։
«Այս փաստաթուղթը ստորագրել է մեր երկրի դե ֆակտո և դե յուրե ղեկավարը և ինչպես ինքն է իրեն մշտապես հռչակում՝ ամենալեգիտիմը, ուստի այն մեզ համար ուժի մեջ է մտնում«,- նշեց Մելոյանը։
Սահմանադրագետը գտնում է, որ միակ հնարավոր փրկությունը քաղաքական իշխանության փոփոխությունն է, որ ինչ-որ գրագետ ուժեր ինքնակազմակերպվեն, որ հնարավորություն լինի բանակցային սեղանի շուրջ նստելու, որովհետև սա հնարավոր ոչ բարենպաստ փաստաթուղթ է՝ ՀՀ, ԱՀ և ընդհանրապես հայ ազգի նկատմամբ;
Ինչ վերաբերում է հայտարարության վերաբերյալ Արցախի դիրքորոշմանը, ապա, Արցախի նախագահը, որը ներկայացնում է Արցախը, ելույթ է ունեցել, ըստ էության, համաձայնությւնը տվել է կատարվող գործընթացին, մինչդեռ, Մելոյանը գտնում է, որ Արցախի անունից պետք է առնվազն Արցախի քաղաքական ղեկավարությունն ընդդիմանար այդ հայտարարությանը, ինչը տեղի չի ունեցել։
Անդրադառնալով հանրաքվեի անհրաժեշությանը՝ Մելոյանը ևս մեկ անգամ նշեց, որ խոսքը ոչ թե կնքված փաստաթղթի, այլ՝ ստորագրված հայտարարության մասին է։ Այլ կերպ ասած՝ այնպիսի ձևաչափ է ընտրվել, որ բոլոր հնարավոր մարմիններին զերծ պահի այս գործընթացին ներգրավվելուց։ Ավելին՝ քանի որ դա փաստաթուղթ չէ, նշված չէ, թե երբ պետք է ուժի մեջ մտնի, միայն նշված է, որ պատերազմը դադարեցվում է կոնկրետ ժամին, որից հետո արդեն ամեն կետից բխող գործընթացներ պետք է իրականացվեն։
Բացի դա՝ հայտարարությունում առկա է կետ, որը որոշակի պարտավորություն է նախատեսում Հայաստանի համար՝ Նախիջևանի համար տրանսպորտային միջոցների Ադրբեջանի Հանրապետության անցեւմը, բեռնափոխադրումներ և այլն, անվտանգության երաշխավորումը, ինչպես նաև, դրանց հետագա շինարարական աշխատանքների անվտանգության ապահովումը։
«Քարտեզագրումը նայելով՝ կարելի է ենթադրել, որ դա անցնելու է Սյունիքի մարզի միջոցով, հետևապես, արդեն իսկ առնչվում է ՀՀ տարածքին, իսկ այս դեպում դա պետք է կրեր միջազգային պայմանագրի բնույթ և համապատասխան ընթացակարգ անցներ՝ ստանալ ՍԴ դրական եզրակացությունը և վավերացվեր ԱԺ-ի կողմից, ուստի, հակառակ պարագայում այս կետերն առ ոչինչ են կամ հարց է առաջանում՝ ինչու Հայաստանի համար նման պայմաններ չի նախատեսվել, օրինակ, որ Ադրբեջանի տարածքով ճանապարհ բացվեր՝ Ռուսաստանի հետ տրանսպորտային կապի ստեղծման վերաբերյալ»,-նշեց Մելոյանը։
Շուրջ 45 օր տեւած կատաղի ռազմական գործողություններից արդյունքում Նիկոլ Փաշինյանն առանց խորհրդակցելու ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի, խորհրդարանի հետ ստորագրեց զինադադարի այսպես կոչված հայտարարությունը, համաձայն որի, Արցախում տեղակայվում են ռուսական խաղաղապահ ուժեր, փոխարենը՝ հայ զինծառայողները դուրս են բերվել, Ադրբեջանին է հանձնվել Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլույի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, հայկական կողմին այլևս չի պատկանում նաև բերդաքաղաք Շուշին։ Ջիջվել է նաև Բերձորը, իսկ Արցախի և Հայաստանի միջև կապ կհաստատվի 5 կմ լայնություն ունեցող ճանապարհով, որը կհսկվի ռուս խաղաղապահների կողմից։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ վտանգի տակ է հայտնվել նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, քանի որ վերջինս Սյունիքի մարզով միջանցք է տրամադրել՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու համար՝ իրագործելով թշնամու վաղուց բաղձալի դարձած երազանքը՝ Մեղրիի միջոցով Նախիջևանին միանալու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ