ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներքին թշնամիները՝ կրկին օրակարգում․ Չալաբյանը բացահայտում է Արա Սաղաթելյանի վերաբերյալ տեսանյութի կեղծված լինելու հանգամանքները 11/09/2020 17:01 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ովքեր և ինչ կողմերի դրդմամբ են պատերազմական իրավիճակում ներքաղաքական բախումներ հրահրում, վերջին բառերով հրապարակավ արտահայտվում երկրի ղեկավարի, առաջին տիկնոջ, իրենց զավակի և ՀՀ ՊՆ ներկայացուցչի մասին ու սլաքներն ուղղորդում այլ մարդու ուղղությամբ, ովքեր են կանգնած պատերազմի առաջին օրերից Արցախում գտնվող ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի դեմ կեղծ մեղադրանքների հետեւում:
Ինքը` Արա Սաղաթելյանի գնահատմամբ` կեղծ տեղեկատվությունը տարածվել է քաղաքական նպատակներով, որն իր մեջ պետական դավաճանության տարրեր է պարունակում: Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Ալեքսեյ Չալաբյանը` հարցի վրա հրավիրել է ԱԱԾ-ի ուշադրությունը` բացահայտելով կատարված կեղծիքի մեխանիզմը:
Այսպես` ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե «Արա Սաղաթելյան» անունով էլեկտրոնային հասցեից այլ էլեկտրոնային հասցեների նամակներ են ուղարկվում՝ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ որոշակի գրառումներով, սակայն ավելի հետաքրքիր էր հենց Չախոյանի մեկնաբանությունը։ Վերջինս նշել էր, թե դավաճան ֆեյքատերերը հայտնի են։
Տեսանյութի կեղծ լինելու հանգամանքը նաև ակնհայտ է դառնում հասարակ վերլուծությամբ, որն իրականացրել է Ալեքսեյ Չալաբյանը։ « Ինչ-որ մութ, կամ ավելի ճիշտ մԱԶութ ուժեր սարքել են ներքաղաքական վիդեո, որին սկզբից ես էլ քիչ էր մնում ինքս հավատայի։ Եվ որին հավատացել են տեխնիկապես և մեդիագրագետ ֆրենդերս», - արձանագրել է Չալոյանը ու վերլուծելով ցույց տվել տեսանյութի կեղծ լինելը:
«Եթե նայենք այս հոլովակի նշված վարկյաններին ու ուշադրություն դարձնենք նամակների ամսաթվերին, կտեսնեք սենց ամսաթվեր՝ 0:22 "5 Nov 2020, 21:03" 0:53 "We, 28 Oct, 07:23" 1:00 "2 Nov 2020, 00:49"։ Այլ կերպասած՝ ամսավերի ֆորմատը տարբերվում է, նամակից նամակ։ «Gmail-ը միշտ շաբաթվա օր է դնում այստեղ, մինչ ամսաթվի մնացած մասը», - նշել է մասնագետն ու ավելացրել.
* Gmail-ը շաբաթվա օրը 3 տառանոց հապավումով է նշվում՝ "Wed" ոչ թե երկտառ "We" ինչպես ֆեյք վիդեոյում»։ Բացի դա՝ չկա նույն էջում, ինտերֆեյսի նույն հատվածում ամսաթիվ ֆորմատի նման անհամապատասխանության «բնական» բացատրություն, ինչից կարող ենք պնդել, որ Էջի պարունակությունը ձեռքով ձևափոխվել է։
«Սա նաև պատասխանում է այս հարցին, թե «ի՞նչ է նստել մի ամիս հա նամակ էին ուղարկում, որ սենց բան հավաքեն»։ Ոչ, մի ամիս ամեն օր չեն աշխատել իհարկե։ Ձևափոխել են նամակների ամսաթվերը ձեռքով՝ համապատասխանացնելով ֆեյքերի գրառումների ժամերին»,-նշել է Չալաբյանը՝ ավելացնելով, որ ցանկացած դպրոցական կարող է այդ «ֆոկուսը» կրկնել, սակայն դա էլ իր հերթին ունի թույլ կողմ։ Մասնավորապես, նամակների ցանկում կարող ենք ձևափոխել, ամեն ինչ ճիշտ է երևում, սակայն հենց նամակը բացելու դեպքում, ողջ «մագիան» անհետանալու է՝ ցուցադրվելու է իրական նամակը՝ իրական ամսաթվերով, ուղարկողի տվյալներով, բովանդակությամբ, ինչը սահակն ևս հնարավոր է կեղծել, բայց դա արդեն շատ ավելի փորձ ու գիտելիք է պահանջում։ Այդ պարագայում էլ կարող է օգնության հասնել մոնտաժը, պարզապես անհրաժեշտ է սկզբում նկարել նամակների ցանկի տեսանյութը, հետո նկարել 3 նամակները, հետո 3 նամակների հատվածները տեղադրել ընդհանուր ցանկի արանքներում, իբր քլիք ենք արել ու նամակ բացել։
«Ուշադիր նայեք՝ 00։15, 00։50, 00։58 վարկյաններին տեղի ունցեղ «անցումներին»։ Ամեն նամակ բացելուց, ու կտեսնեք, որ պատկերը թռնում է, նկարահանման անկյունը փոխվում է, ու ոչ էլ առանձնապես փորձել են թաքցնել մոտնաժի հետքերը։ "Пипл схавает?"»,-գրել է Չալաբյանը։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում ստուգել ովքեր և ինչ կողմերի դրդմամբ են պատերազմական իրավիճակում ներքաղաքական բախումներ հրահրում, հայերին հանում հայերի դեմ, և ովքեր էին իրականում վերջին բառերով հրապարակավ արտահայտվում երկրի ղեկավարի, առաջին տիկնոջ, իրենց զավակի և ՀՀ ՊՆ ներկայացուցչի մասին, դա վերագրելով այլ մարդու», - նշել է նա։
«Ինձ համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները։ Ես դիմել եմ համապատասխան պետական պաշտոնյաներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և հայտնել եմ, որ ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու», - հայտարարել է ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը` նշելով, որ իրեն վերագրվող կեղծ նամակների տարածումը հետապնդում է քաղաքական նպատակներ:
Արա Սաղաթելյանը պետական դավաճանություն էր որակել պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ:
Հարցն արդեն տեղափոխվել է իրավական տիրույթ: Արա Սաղաթելյանի փաստաբանն արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ սուտ մատնության հատկանիշներով։ Փաստաբանն արձանագրել է, որ սույն թվականի նոյեմբերի 7-ին ֆեյսբուքյան օգտատեր Տարոն Չախոյանի կողմից իմ վստահորդ Արա Սաղաթելյանի վերաբերյալ կատարված ֆեյսբուքյան գրառումն առերևույթ պարունակում է սուտ մատնության հատկանիշներ:
Առաջիկա օրերին նույն անձի նկատմամբ ներկայացվելու է նաև զրպատության վերաբերյալ հայցադիմում:
Փաստաբան Հակոբ Ենոքյանն ընդգծել է, որ անզեն աչքով տեսանելի է, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հրապարակված նամակագրության տեսանաձայնագրությունում պարունակվող տեղեկատվությունն առերևույթ կեղծ է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ