ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ ներսից քայքայված Եվրոպայից, որ քեզ բարև տալուց առաջ հարցնում են ԼԳԲՏ-ն, Եհովայի վկաներին, մորմոններին կընդունե՞ս…. Վիգեն Կ.Կարապետյան 11/08/2020 13:50 | Հարցազրույց
Գերմանիան Էրդողանից վախենում է և վախից է կաշառում թուրքերին, որ նրանք ավելի շատ գաղթականներ չուղղորդեն Եվրոպա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Փարիզում բնակվող մեր հայրենակիցը՝ Ճանաչված սրտաբան և հանրային գործիչ Վիգեն Կ.Կարապետյանը, ում նախնիները սերում են հերոսական Զեյթունից։ Նրա հայրը՝ Կարո Յո. Կարապետյանը /Երուսաղեմ, Բոստոն/ նույնպես ճանաչված սրտաբան էր և միաժամանակ՝ վիպասան, ով հանդես էր գալիս Անել մականունով։ Նա երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի , իսկ Վիգենը՝ Գարեգին Առաջին Վեհափառի բժիշկն էր։
Պարոն Կարապետյանն իր հիմնական մասնագիտությանը զուգահեռ նաև ակտիվ հանրային գործիչ է՝ երեկ Փարիզում ցույցերի և երթերի էր մասնակցում, այսօր՝ Հայաստանում է՝ զինվորին անհրաժեշտ՝ իր աջակցությամբ, վաղը՝ Արցախում է ցանկանում լինել՝ բանակին օգտակար լինելու ցանկությամբ:
Նրա հետ հարցազրույցը նպատակ ունի նաև՝ առաջին ձեռքից տեղեկանալ, թե՝ հատուկ նամակներով դիմելով աշխարհի մի շարք պետությունների ղեկավարներին, նա ի՞նչ հարցեր և հարցադրումներ է ուղղել վերջիններիս:
Եվ այսպես, պարոն Կարապետյան, հետաքրքիր է, այդ յոթ նամակները ո՞ր երկրների ղեկավարներին եք ուղղել, ինչու՞ հենց այդ երկրներին: Ընդհանրապես, ի՞նչ մեսիջներ են պարունակում դրանք և ի՞նչ ակնկալիքներ ունեք:
- Այս յոթ նամակների նպատակը ճշմարտությունն ընդգծելն էր և այն իրենց առջև դնելը: Իրենք իրականությունը լավ գիտեն, բայց թող գիտենան, որ դիմացինները շատ լավ հասկանում են՝ թուրքադրբեջանական հարձակման այս դիվային ծրագրին չխանգարելով փաստում են՝ իրենց մեջ ևս կոնկրետ դերակատարում ունեցողներ կան: Այսպիսով նաև՝ վկայակոչելով հայ ժողովրդի անցյալում նրանց ունեցած տխուր դերը՝ միտք ունեի հանրային կարծիքը շարժել:
Նամակներից մեկն ուղղված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպին, քանզի ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ամենակարևոր անդամն է, և այսօր կարևոր է ՆԱՏՕ-ի անդամների շրջանում ճեղք գտնելը, մանավանդ, այս միավորման անդամ է նաև Թուրքիան: Եվ այստեղ մեր շեշտադրումը հետևյալն է՝ երկիր, որ մարդկային իրավունքների, արդարության և ժողովրդավարության սկզբունքների ջատագով է իրեն հռչակել, երկիր, որը Կոսովոյի իրավունքը հռչակել տվեց, ինչու՞ է զլանում նույն սկզբունքը կիրառել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում: Ստացվում է, որ ԱՄՆ-ը մարդու իրավունք ասելով՝ հայերին չի՞ դիտարկում, թե՞ հայերը միայն ընտրության փուլերում են իրենց համար մարդ դառնում:
«Մենք ապավինում ենք Աստծուն»՝ այս խոսքերն է գրված ԱՄՆ դոլարային թղթադրամների դարձերեսին և ես ուղղակի հարցրել եմ իրեն՝ դուք ո՞ր Աստծուն եք հավատում: Հաստատ՝ ոչ մեր Աստծուն, քանի որ մեր Աստված չի արտոնի ոճրագործի դաշնակիցը լինել:
Երկրորդ նամակն ուղղել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որպես «բաժանիր, որ տիրես» սկզբունքը կյանքի կոչող երկրի ղեկավարի: Կոնկրետ փաստեր եմ հիշեցրել իրեն, շեշտելով՝ ուր Անգլիան մտել է, այդ երկիրը քաոսի է վերածվել, դուք Հնդկաստան մտաք՝ այն բաժանվեց երկու պետության՝ Հնդկաստան և Պակիստան, մտաք Կիպրոս, վերջինս հարավի և հյուսիսի բաժանվեց, նույն կերպ՝ Պաղեստինի պարագայում, հիմա՝ Կովկասում, մեր աչքի առաջ նույնն եք անում: Ի դեպ, հիշեցրել եմ նաև, թե ինչպես դեռ 1986 թվականին Լորդերի պալատում արևմտահայերին մերժեցին օգնել, ասելով՝ մեր նավերը ձեր լեռները չեն կարող բարձրանալ… Սակայն հիմա, ուր որ կարելի է մի բան թռցնել, ձեր նավերը լավ էլ բարձրանում են: Իսկ դուք այսօր առաջին քրիստոնյա երկիր Հայաստանը զոհաբերում եք քարյուղի և գազի գծով ձեր դաշնակից ադրբեջանին:
Նույն նենգությամբ է, որ օրերս վետո դրեցիք ՄԱԿ-ի բանաձևի վրա՝ ուղղակիորեն համաձայնություն տալով՝ հակամարտությանը Թուրքիայի ակտիվ մասնակցությանը և Արցախի դեմ վարձկան-ահաբեկիչներ ուղարկելուն:
Երրորդ նամակս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եմ հղել: Մասնավորաբար, իրեն հարցնում եմ՝ տիկին, ինչու՞ եք լուռ, և հիշու՞մ եք արդյոք 1915 թվականին ձեր պատասխանատվությունը, հիշում եք՝ ի՞նչ դեր խաղաց Գերմանիան հայերի տարագրության կազմակերպման համատեքստում թուրքերի ուսուցիչը դառնալով: Իսկ հիմա մերժում եք Հունաստանի՝ Թուրքիային զենք չվաճառելու՝ ձեզ ուղղված առաջարկը:
-Բայց չէ՞ որ հենց Գերմանիան այն երկիրն է, որը թուրքական գործոնի, թուրք փախստականության ձեռքը կրակն է ընկել, ինչի մասին պարբերաբար միջազգային մամուլն ահազանգում է:
-Գերմանիան Էրդողանից վախենում է և վախից է կաշառում թուրքերին, որ նրանք ավելի շատ գաղթականներ չուղղորդեն Եվրոպա: Բայց որքան էլ կաշառի, նրանք կանոնավոր կերպով գալիս, լցվում են Գերմանիա: Իհարկե, տիկին Մերկելը փորձում է արդարացնել իրեն, թե՝ իրենք աշխատուժի պակաս ունեն, իսկ թուրքերն էժան աշխատուժ են…Իրեն ասում եմ՝ մի՞թե ավելի քրիստորնեական չէր լինի, եթե ձեր ազգակիցների շրջանում ծնելիությունը քաջալերեիք:
-Բնականաբար, նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնին եք դիմել նամակով: Պարոն Կարապետյան, քանի որ դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել Փարիզում՝ ի պաշտպանություն Արցախի կազմակերպված երթերին և միտինգներին, պիտի խնդրեմ՝ գնահատել՝ հայկական սփյուռքում նմանօրինակ ակցիաների կարևորությունը:
-Անշուշտ Մակրոնին էլ նամակ ուղղեցի, որը, վստահ եմ, հասել է:
Ինչ վերաբերվում է Փարիզի շարժումներին. դրանց մասնակցել եմ և կարող եմ վկայել, թե որքան ակտիվ է ֆրանսահայ գաղութը՝ Արցախի և Հայաստանի կողքին գտնվելու առումով: Բայց ոչ միայն ֆրանսահայերը: ԱՄՆ-ում, ուր զավակներս կապրեն, նաև եվրոպական մյուս երկրներում, ուր շատ ծանոթ- բարեկամներ ունեմ, երբեք այսքան հուզմունք և սրտացավություն չէի տեսել: Այսօր ամենից անտարբերն անգամ մտածում է, թե՝ ի՞նչ կարող է անել, ինչպե՞ս կարող է օգնել: Բոլորը մեկ սիրտ, մեկ հոգի՝ Հայաստանի կողքին են:
Ինչ վերաբերվում է Ֆրանսիային, ապա պարոն Մակրոնին հիշեցրել եմ, որ 1915-ին ֆրանսիական բանակը չեկավ արևմտահայերին օգնելու, նաև չենք մոռացել Կիլիկիայի վերջնական կորուստը, երբ 1922-ին ֆրանսիական բանակը ձգեց հայ ժողովրդին ու Կիլիկիայում էլ 30000 հայեր կոտորվեցին: Այս ամենը վկայում են, որ նրանք էլ պատասխանատվություն ունեն: Ժամանակին դա է վկայել նաև Ժան Ժորեսը՝ նշանավոր ֆրանսիացին, իր հայրենակիցներին նախատելով, թե՝ «Մարդկությունը այլեւս չի կարող ապրել՝ նկուղներում պահելով սպանված ժողովրդի դին»: Բայց՝ աղվոր կխոսեն, մինչդեռ՝ հիմա գործելու ժամանակն է:
-Իսկ չե՞ք կարծում, որ Ֆրանսիայի նախագահին և Գերմանիայի կանցլերին ուղղված՝ Էրդողանի վիրավորական հռետորաբանության լավագույն պատասխանը ԼեռնայինՂարաբաղի անկախության ճանաչումը կարող էր լինել:
- Անցած 30 տարիներին, ըստ իս, բոլոր երկրների մեջ Ֆրանսիան է, որ շարունակաբար բարեկամ է մնացել Հայաստանին: Հավատում եմ, որ Ֆրանսիան իր դերը կունենա Արցախի անկախության ճանաչման առումով: Կարծում եմ՝ առաջին ճանաչողներից մեկը Ֆրանսիան պիտի լինի: Ի դեպ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների հետ նույն օդանավով ժամանեցինք Երևան և առիթ ունեցա նրանց հետ զրուցել, իսկ օրերս, արդեն Արցախ այցելելուց և թուրքադրբեջանական ավերածություններն ու դաժանությունները սեփական աչքերով տեսնելուց հետո նրանց հրաժեշտի խոսքը լսեցի: Ակնհայտ էր՝ ընդվզումով էին գնում: ՈՒղղակի հստակ ասելով՝ ոճիր է կատարվում Արցախի հանդեպ: Նրանց, այդ պատգամավորներին էլ պիտի ուղարկեմ նամակներս: Սրանից հետո նրանց սուտ լուրեր չես կարող տալ:
-Պարոն Կարապետյան, ինձ շարունակ կարևոր մի հարց է հետաքրքրում՝ ի՞նչն է պատճառը, որ Ֆրանսիան, որի բարեկամական վերաբերմունքը Հայաստանը մշտապես է զգացել, այսօր զլանում է ճշգրիտ ներկայացնել այն իրականությունը, ինչ կատարվում է Արցախում: Ավելին, տպավորությունն այնպիսին է, թե՝ ֆրանսիական մամուլը, ԶԼՄ-ները ադրբեջանամետ են: Ի դեպ, հենց այս օրերին նաև տեղեկատվություն եղավ, որ Էրդողանը 8 միլիարդ եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը չլուսաբանելու համար:
-Հարցը, թե ինչու է ֆրանսիական մամուլն ավելի ադրբեջանամետ, իր արմատներն ունի: Գալով այս օրերի իրողություններին, ասեմ՝ երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանի զենքը Իսրայելն է տրամադրում, ֆրանսիական մամուլը սկսեց կամ չանդրադառնալ պատերազմին, կամ էլ՝ ադրբեջանամետ դարձավ: Պետք չէ զարմանալ, մամուլը մեր ձեռքում չէ, ընդհատակյա ուժեր կան, որ գործում են, տարիներ շարունակ են գործել: Տեսեք, Էրդողանի քայլը դուք նշեցիք: Այդ քաղաքականությունը նոր չէ: Ես շատ հիվանդներ ունեմ, հավատացեք՝ լուր չունեն, կարծում են՝ Ղարաբաղը, Արցախը մի վայր է, որի համար ադրբեջանը և Հայաստանը կռվում են, պայքար մղում:
-Հետաքրքիր է, որ Վլադիմիր Պուտինին ևս նամակ եք գրել, թեպետ, անկեղծ լինենք, ՌԴ-ն այն եզակի պետությունն է, որ առավելաբար կոնկրետ գործ է անում:
-Իրեն էլ գրել եմ՝ պատմական էքսկուրս կատարելով՝ վկայակոչելով Լենին-ստալինյան անարդար որոշումները: Ես պարոն Պուտինին ասել եմ՝ մենք ձեր կարիքն ունենք, դուք Հայաստանի գոյության միակ երաշխավորն եք: Եվ Արցախի… Բայց ասել եմ՝ դուք էլ մե՛ր պետքն ունեք, քանի որ եթե Արցախին ու Հայաստանին որևէ կերպ վնաս հասցվի, դուք գործ եք ունենում պանթուրանական շղթայի հետ:
-Դուք ձեր նամակները որակում եք քարեր որպես, որ նետել եք աշխարհի երկների ղեկավարներին՝ որպես զգուշացում:
-Ես Պուտինին հստակ ասում եմ՝, Կովկասում ո՞վ է ձեր հենարանը՝ կեղծավոր Վրաստա՞նը, որն իր օդային տարածքով չի թողնում Ռուսաստանը հումանիտար օգնություն ուղարկի Հայաստանին, թե՞ Թուրքիայի եղբայր ադրբեջանը: Ի դեպ, նրան հիշեցրել եմ Ղրիմի պատմությունը, որը շատ կարևոր է, հատկապես, երբ մեր դեմ որպես ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիր՝ դրվում է ազատագրված տարածքները հանձնելու ծրագիր: Բայց դրանք սոսկ տարածքներ չեն, դա մեր Հայրենիքն է: Ի վերջո, այս դեպքում դոմինանտ է ազգերի ինքնորոշաման իրավուքը, որի օրինակը Կոսովոն և Ղրիմն են տալիս:
- Պարոն Վիգեն, Հունաստանին ուղղված ձեր նամակը հետաքրքիր զուգորդումներ ունի, նախ՝ այն, որ հայերն ու հույները թշնամու հարցում բախտ չունեն, քանի որ թշնամին էլ պիտի մարդկային լինի, մինչդեռ մեր երկուսի ընդհանուր թշնամին բարբարոս թուրքն է:
-Իրեն ասել եմ, որ շատ գործուն չեն եղել իրենց միջամտության մեջ, թեպետ թուրքական հոգեբանությունը լավ գիտեն՝ երբ թուրքը տկար է, ոտքերդ է համբուրում, իսկ երբ զորավոր դիրքում է, գլուխդ կկտրի:
-Նամակների մեջ ուշագրավ է Իսրայելին ուղղված նամակը, որը Հոլոքոստի զոհ լինելով հանդերձ, այսօր ստանձնել է Ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի թշնամի՝ թուրքադրբեջանական տանդեմին զենք մատակարարելու ամոթալի գործը: Ընդ որում, տեսակետ կա, որ իրենց կողմից են կառավարվում մահաբեր ԱԹՍ-ները:
-Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ուղղված նամակների մեջ երկու երկրների նմանությունները նշելով՝ ասում եմ, որ իրենց Հոլոքոստը տեղի չէր ունենա, եթե Հայոց ցեղասպանությունը հարկ եղած կերպով ճանաչվեր: Գրել եմ, որ զարմացած ենք, թե՝ ինչպես ինքզինքը արդարության վրա խարսխված համարող պետությունը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք գիտենք, որ զենքերի հոսքը իրենցից է գալիս, որ անօդաչուներն ու կասետային ռումբերը, որ մեր ժողովրդի ու զինվորների կյանքերը խլում են, իսրայելական զենքեր են: Վերջերս նաև ֆոսֆորային զենք գործածվեց, իսկ բոլոր այդ զենքերը միջազգային օրենքների համաձայն՝ արգելված են: Բայց գործածում են, և ոչ մեկը չի խոսում, չի անդրադառնում, որ հանցանք է գործվում:
Ասել եմ, պարո՛ն վարչապետ, եթե ձեր պատասխանն այն է, որ ձեր աշխարհագրական շահերն այդ են պահանջում, դրա համար եք անում, լավ, սակայն, պիտի խնդրեմ՝ այլևս բարոյականության ու արդարության անունից չխոսեք: Նաև՝ անդրադառնում եմ այն մեծ վտանգին, որ 95 միլիոնանոց մոլեռանդ Թուրքիան / Ադրբեջանը՝ ներառյալ/ է մոտ ապագայում ներկայացնելու Իսրայելի համար: Ի վերջո, հիշեցնում եմ իրեն Էրդողանի հայտարարությունը, ըստ որի՝ Երուսաղեմը թուրքերինն է:
Ամփոփելով՝ այս երկրների ղեկավարներին հորդորում եմ՝ նախ ճանաչել Արցախի դատը, ապա՝ Արցախի անկախ Հանրապետության՝ հանրաքվեով հաստատված իրավունքը՝ անկախությունը: Ի հավելումն, նրանք, ովքեր Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել, այն նույնպես ճանաչեն:
Միաժամանակ, կցանկանայի շեշտել, որ նամակներում առկա քննադատությունը կամ մեղադրանքը ուղղված չէ ժողովուրդներին: Այն ուղղված է ղեկավարներին , իսկ ժողովուրդները, կարծում ենք, պիտի օգնեն մեզ՝ ճնշում բանեցնելով իրենց կառավարությունների վրա, որ ճշմարտությունը հաստատվի:
-Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում մեր դիվանագիտությունը և արդյո՞ք Ձեր այս նամակները մեր դիվանագիտական բացերի վկայությունը չե՞ն:
-Թերևս, դյուրին է քննադատելը, սակայն, անկեղծ լինեմ՝ մտածում եմ՝ շատ խեղճ է մեր դիվանագիտությունը, ընդ որում, բոլոր ժամանակներում՝ անցյալ դարում էլ, 21-րդ դարում էլ այն մեր թույլ կողմն է եղել: Մենք երբեք չենք կարողացել ծրագրել գալիք փոթորիկը՝ ինչպես 1915-ին: 1994-ի հաղթանակից հետո նստեցինք «բանակցելու» /5+2 շրջանները սեղանին դնելով/՝մեր պատմական հողերն ազատագրելուց հետո ի՞նչ կար բանակցելու: Միայն խաղաղություն կնքելու համար պետք էր սեղան նստել: Ռուսաստանը նստե՞ց բանակցությունների սեղանին Ղրիմի համար: Իսկ անիրավությամբ հյուսիսային Կիպրոսը գրաված Թուրքիան նստե՞ց բանակցելու:
Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ մեր դիվանագիտությունը բավական կաղում է: Այս առումով ասեմ, որ ադրբեջանցիների տարած քաղաքականությունը դրսում ավելի արդյունավետ է, քան՝ մերը: Իհարկե, շատ բան պայմանավորված է դրամով և կաշառքով: Բայց մենք սա կարող ենք ջրի երես հանել: Փաստերն ունենք: Ֆրանսիացիների մեջ երեսփոխան կար՝ Ռաշիդա Դատի, որը Փարիզի քաղաքապետարանի աջերի ներկայացուցիչն էր, նրանց վարձկանը: Ինչու՞ այդ մասին չի խոսվում: Իհարկե, այս դեպքում, խոսողը Սփյուռքը պիտի լինի, քանի որ խնդիրներին տիրապետողը յուրաքանչյուր գաղթօջախում տվյալ համայնքի ներկայացուցիչները կարող են լինել՝ օտար պետություններում՝ տարբեր մարզերում իրենց ահագին փորձառությամբ :
Այս համատեքստում, կարծում եմ՝ ժամանակն է հրաժարվել «արի դու դրամը տուր, մենք գիտենք՝ ուր կուղղենք» քաղաքականությունից: Կամ՝ երբ սփյուռքի նախարարությունը փակվեց այն տրամաբանությամբ, թե՝ նախկինների ստեղծածն է, և այլն, բայց, ներողություն, այն, ինչ վատ է, եթե կարող էիք շտկել, շտկեիք, իսկ լավի վրա զարգացնեիք, ինչու՞ վերացրիք արդեն իսկ գոյություն ունեցող կառույցը: Չէ՞ որ այսօր ավելի շատ հայ դրսում կա / շուրջ 20 միլիոն / քան՝ Հայաստանում:
Այսօր անչափ կարևոր է, որ Հայաստանի նախաձեռնությամբ ծրագիր մշակվի դրսի աշխարհի համար: Տեսեք՝ հեռուսատեսությամբ և ռադիոյով ահռելի քարոզչություն են տանում թուրքերը, իսկ Հայաստանն ի՞նչ է կարողանում անել, ՄԱԿ-ին է բողոքում, այստեղ-այնտեղ՝ բողոքի ցույցեր է անում, բայց դրանք լրատվամիջոցներում առանձնապես արձագանք չեն գտնում: Սա հատուկ աշխատանք է, որ արվել և արվում է, ընդ որում, ոչ միայն էքստրեմալ իրավիճակում, այլև՝ մշտապես պիտի արվի: Այն, որ նրանք կաշառել են և միշտ հարցերն այդպես են լուծել, հայտնի բան է: Ասել կուզեմ՝ սա գործ է, որը պիտի կատարի սփյուռքում ապրողը: Պիտի քով-քովի գանք, քարյուղ չունենք, սփյուռք ունենք:
-Այսօր մեր իրականության մեջ նորից վերադարձել ենք հայությանն ուղեկցող հայտնի հարցադրումներին՝ Ռուսաստան, թե՞ Ամերիկա, Ռուսաստան, թե՞ Թուրքիա: Ըստ Ձեզ, որքանո՞վ են տեղին այսօր իսկ ընթացող դաժան պատերազմի համատեքստում այդ հարցադրումները, երբ բոլորիս աչքի առաջ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Թուրքիայի ամբիցիաներն ու քաղաքականությունը:
-Դիվանագիտության բացերի թեման է կրկին, ի՞նչ ասել է՝ ռուսին կռնակ դարձնել և հավատալ եվրոպացուն և ամերիկացուն: Պատմական իրադարձությունները և ողջամտությունը հուշում են՝ Եվրոպան միշտ խաբել է մեզ, ԱՄՆ-ը՝ նույնպես, նույնիսկ Վիլսոնը, որ քարտեզը գծել էր: Բայց ո՞վ հաղթեց, ի վերջո: Հաղթեց թուրքը: Նրանք մտան, որբանոցներ ստեղծեցին, որոնց համար շնորհակալություն ենք հայտնում մինչև հիմա, բայց լավ կլիներ՝ որբանոցի տեղ՝ բանակ ուղարկեին մեզ:
Ի վերջո, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ ինքնին ներսից քայքայված Եվրոպայից, ինչպե՞ս այսօր կարող ենք վստահել իրենց «արժեքներին»: Վստահել արժեքներին, այլ ոչ՝ չարժեքներին՝ ԼԳԲՏ, միասեռականություն, ընտանիք երևույթի քայքայում: Կամ՝ որ քեզ բարև տալուց առաջ հարցնում են ԼԳԲՏ-ն, Եհովայի վկաներին, մորմոններին կընդունե՞ս…Փոխանակ մտածեն՝ ինչպես կարելի է փրկել քրիստոնեության խորհրդանիշ պետությունը:
Ասել կուզեմ, որ մեր միակ նեցուկը Ռուսաստանն է, իսկ այս պարագայում որքանո՞վ է իրատեսական Ռուսաստանին ասել՝ մի խառնվիր: Ո՞րն է մեր դիրքը, մեր կողմնորոշումը: ժամանակը չէ՞ զգաստանանք ամբողջ ազգով: Մեր բանակը կռվում է, պաշտպանում է, հաղթում է, բայց անչափ կարևոր է, որ դիվանագիտական ճակատում ամրանանք:
-Միով բանիվ, Դուք լավատե՞ս եք…
- 95 միլիոն թուրք-ազերիների, մոլեռանդ մուսուլմանների և էրդողանի ֆաշիզմի հետ գործ ունենք, որի համար եվրոպացի-ամերիկացի՝ միևնույն է, երեսներին թքի էլ՝ չեն սաստում: Իսկ մենք անմիջապես մեր կողքին ունենք կեղծավոր Վրաստան, որն ավելի վատ դիրք բռնեց այս ընթացքում և ունենք բարեկամական Իրան, որի հանդեպ ԱՄՆ-ը Իսրայելի շահերով պայմանավորված՝ իր ազդեցությունն ու բռնաճնշումներն է գործադրում:
Ցավոք, մեր բոլոր ղեկավարները անցած 3 տասնամյակի ընթացքում չնախատեսեցին, թե՝ ո՞նց պիտի կազմակերպել հաջորդ պատերազմը: 30 տարի է՝ Ալիևը սպառնում է: Մենք չմտածեցինք, թե ինչպես գերարդիական զենքեր ձեռք բերել: Շառլ դը Գոլը՝ ֆրանսիացի ամենահարգված քաղաքագետը 1-ին համաշխարհայինից հետո գիրք գրեց, ուր հստակ ասում էր՝ հաջորդ պատերազմը հրասայլերով՝ տանկերով պիտի լինի, բայց իրեն լսող չեղավ: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանական հրասայլերը Ֆրանսիա մտան և մի քանի օրում Փարիզը գրավեցին, որովհետև ֆրանսիացիներն անպատրաստ էին: Հիմա՝ հանճարե՞ղ պիտի լինես, որ հասկանաս, թե 30 տարի անց նոր պատերազմը նոր զենքերով է լինելու: Հայոց խելքով, հայոց դրամով՝ դրսում և ներսում կարելի չէ՞ր, որ մենք գերարդիական զենքերի տիրանայինք, իսկ եթե պետք էր Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնել, ավելի խորացնեիք, ամրապնդեինք:
Իմ լավատեսությունը պայմանավորված է մեր բանակի՝ մեր զինվորների և կամավորների հերոսություններով, հայ մայրերի զոհաբերությամբ, թիկունքի և սփյուռքի սատարումով: Բայց այս ամենով հանդերձ, ես մտածում եմ, որ այս պատերազմը Արցախի և ադրբեջանի պատերազմ չէ սոսկ, սա դիվային ուժերի հարձակում է: Մեկ պատկերով եթե ամփոփենք՝ նայեք հայ զինվորի դեմքին և նայեք այս արյունարբուների դեմքերին ու արարքներին՝ մենք իրենց վիրավորներին կբուժենք, կվիրահատենք, իրենք՝ մերոնց գլուխներն են կտրում: ՈՒրեմն, սա նորմալ պատերազմ չէ, սա դիվային հարձակում է: Մեր դիմաց թուրքն է և թուրքից ավելին…Դևերն ու սատանան, որոնք միայն Հիսուսից են վախենում: Վստահ եմ՝ Աստված հայ ժողովրդի հետ է: Ձեր հարցին, թե՝ լավատե՞ս եք, պիտի հաստատ ասեմ, այո՛, լավատես եմ, քանի որ մենք աստվածաշնչյան, մարգարեական ազգ ենք: Բայց մենք միայն խաղաղություն չենք ուզում, այլ՝ հաղթանակ, իսկ հաղթանակը ազգային միասնականությամբ և հավատքով է ձեռք բերվում:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից