Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին 11/08/2020   13:26  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

ARD - Պարոն Փաշինյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Երբ Դուք 2018 թվականին ժողովրդավարական բողոքի շարժման միջոցով խաղաղ իշխանափոխության հասաք, հնարավոր համարո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ կբռնկվեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում, երբ ես դեռևս խորհրդարանի պատգամավոր էի՝ 2016 կամ գուցե 2017 թվականն էր, ես այն ժամանակ կանխատեսել եմ, որ պատերազմն անխուսափելի է: Ինչո՞ւ: Որովհետև պատերազմն Ադրբեջանի նպատակն է եղել միշտ: Ինչո՞ւ է պատերազմը նպատակ եղել Ադրբեջանի համար: Որովհետև նա պատրաստ չի եղել Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման: Որովհետև փոխզիջում նշանակում է, որ դու պետք է որոշակի հետքայլ անես քո մաքսիմալ նշաձողից:

Այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման և չի եղել, սրա ամենավառ ապացույցը 2011 թվականի Կազանի պրոցեսն է։ Երբ, ըստ էության, սեղանին էր դրված մի փաստաթուղթ, որով հայկական կողմը համաձայնվել էր հանձնել 5 ադրբեջանական շրջաններ՝ այն բանի դիմաց, որ Լեռնային Ղարաբաղը կստանա միջանկյալ կարգավիճակ, որը հետագայում կորոշակիացվի հանրաքվեի կամ պլեբիսցիտի միջոցով: Եվ դա էական զիջում էր հայկական կողմից, որովհետև շատ անորոշություններ էր պարունակում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար: Բայց հայկական կողմը գնացել էր այդ քայլին, և փաստաթուղթը բանակցված, պատրաստ էր։ Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը:

Եվ սա ուղղակի ոչ թե առանձին դրվագ է, այլ մեթոդաբանություն: Որովհետև այն, ինչ փոխզիջումային տրամաբանության ջանքի արդյունքում սկսում է ընդունելի դառնալ Հայաստանի, Ղարաբաղի համար, հենց նույն պահին սկսում է անընդունելի դառնալ Ադրբեջանի համար, և նա շարունակում է կոշտացնել իր դիրքորոշումը: Սա ադրբեջանական բանաձևն է եղել միշտ, և Ադրբեջանը միշտ պատրաստվել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

Բայց 2020 թվականի հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սադրանք: Այդ սադրանքի հետևանքով Ադրբեջանը հասկացավ, որ իր զինված ուժերն ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հարցը: Դրա համար նա ստիպված էր դիմել վարձկանների և ահաբեկիչների օգնությանը: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Օգոստոսից՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից զորավարժությունների անվան ներքո վարձկաններ և ահաբեկիչներ, մեծ թվով թուրքական ռազմական տեխնիկա, մասնագետներ, զինվորականներ տեղափոխվեցին Ադրբեջան, որոնք ձեռնարկեցին միասնաբար հարձակում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ:

ARD – Ի տարբերություն Հայաստանի նախորդ երկու ղեկավարներ Սարգսյանի և Քոչարյանի՝ Դուք Ղարաբաղից չեք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր՝ «Ղարաբաղը Հայաստանը է և վերջ» հայտարարությունը, որն Ադրբեջանի կողմից ընկալվեց որպես սադրանք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա կապված է Ղարաբաղի հարցի պատմության հետ: Ցավոք, միջազգային հանրությունը մի «իքս» պահից կորցրել է Ղարաբաղի հարցի բովանդակության վերաբերյալ ինֆորմացիան: Մինչդեռ ժամանակին, երբ Ղարաբաղի հարցը ծագում էր, Եվրոպայում և աշխարհում այն դիտարկվում էր որպես Խորհրդային միության ժողովրդավարացման դրսևորում, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: Իսկ Ղարաբաղի հարցը ծագել է 1988 թվականից, երբ Խորհրդային միությունում տեղի էր ունենում գորբաչովյան վերակառուցման և ժողովրդավարացման գործընթացը: Եվ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության 80 և ավելի տոկոսը, որոշեց օգտվել ժողովրդավարացման ընձեռած հնարավորություններից և վերականգնել իր խախտված իրավունքը: Ընդ որում՝ միանգամայն խաղաղ քաղաքական պայքարի եղանակով:

Ի՞նչ իրավունքի մասին է խոսքը: Նախորդ դարի 20-ական թվականներին Խորհրդային միության ձևավորման գործընթացում 80 և ավելի տոկոս հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը տրվեց ոչ թե Խորհրդային Հայաստանին, այլ ընդգրկվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում: 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն Խորհուրդն ընդունեց Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ որոշում, որն իր լեգիտիմ իրավունքն էր: Նման որոշում ընդունեց նաև Հայաստանի Գերագույն խորհուրդը: Այս բացարձակապես խաղաղ, առանց զենքի քաղաքական որոշումներին Խորհրդային միությունը և Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ նախ Սումգայիթում, ապա և Բաքվում հայերի ջարդեր կազմակերպելով:

Եվ արդյոք Լեռնային Ղարաբաղը Հայաստա՞ն է։ Հայաստան նշանակում է երկիր, որտեղ ապրում են հայերը՝ հայերի երկիր: Նրանք, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում՝ կտեսնեն 5-րդ դարի, հետագա դարերի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցը եղել է Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 80 և ավելի տոկոսով միշտ եղել են հայեր: Եթե սա պրովոկացիա է, հենց սա է ամբողջ խնդիրը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, Ադրբեջանը միշտ համարել է «պրովոկացիա»՝ դիմելով ագրեսիվ գործողությունների, հրթիռակոծելով բնակավայրերը։ Նրանք պայքարում են այդ «պրովոկացիայի» դեմ:

Ընդհանրապես Ձեզ ասեմ՝ հնարավոր է, որ հայերի գոյությունն ինքնին դիտվում է «պրովոկացիա» որոշ երկրների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի, որտեղ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, և հսկայական տարածքներ հայաթափվել են ցեղասպանության միջոցով: Իմ գնահատականն այն է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի այդ գործողությունը շարունակի:

Բայց սա առանձին վերցրած զուտ ընդամենը հակահայ էմոցիոնալ գործունեություն չէ, այլ, իմ համոզմամբ, թուրքական էքսպանսիոնիստական, կայսերական քաղաքականության դրսևորում, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ շարունակելու այդ էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք, դեպի հարավ-արևելք: Ես նայում եմ սա այն քաղաքականության կոնտեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում: Եվ այն դրսրևորումների համատեքստում, որ Թուրքիայի քաջալերմամբ մենք տեսնում ենք Եվրոպայում:

ARD - Երբ Դուք ընդդիմադիր էիք, դեմ էիք արտահայտվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելուն։ Արդեն 2018 թվականի ցույցերի ժամանակ Դուք ձգտում էիք կապի մեջ մտնել Մոսկվայի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր դիրքորոշումը՝ որպես եվրոպամե՞տ, թե՞ ռուսամետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ես դեմ եմ քվեարկել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն, բայց իմ խորհրդարանական գործունեության մեջ եղել է դրվագ, երբ դեմ եմ քվեարկել նաև Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս գալու գործընթացին:

Եվ հեղափոխության ընթացքում էլ մեր ժողովրդի հետ որոշել ենք, որ հեղափոխությունից հետո աշխարհաքաղաքական շրջադարձեր տեղի չեն ունենալու: Դա մեր հավաքական որոշման արդյունքն է։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը կարող են շատ վտանգավոր լինել:

Եվ մենք, այո, այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ ենք։ Նախորդ տարի Հայաստանը նախագահում էր, ես անձամբ նախագահում էի Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվ Եվրասիական տնտեսական միության նախագահությունը բավական արդյունավետ ստացվեց։ Մենք մի շարք նոր պայմանագրեր կնքեցինք: Բայց մենք համագործակցում ենք նաև Եվրամիության հետ, և մեր ժողովրդավարական օրակարգն ամենևին չի փոխվել:

ARD - Դուք պարբերաբար կապի մեջ եք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ կոնկրետ աջակցություն եք ակնկալում Ռուսաստանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այն աջակցութունը, որ մենք ակնկալում ենք Ռուսաստանից, մենք ստանում ենք և չունենք որևէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային և դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ Ռուսաստանը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի որոշակի չեզոքության պարտավորություն Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ որը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Սա, իհարկե, այքան էլ պարզ իրավիճակ չէ, բայց մենք գոհ ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ունեցած պարտավորությունների կատարման որակից:

ARD – Ինչպե՞ս եք վերաբերվում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա կարևոր հարցերից մեկն է։ Ես ասել եմ, որ մեզ համար ընդունելի է ռուսական խաղաղապահների տեղակայումը։ Եվ այստեղ հարցը ոչ այնքան և ոչ միայն քաղաքական է, այլև պրակտիկ, որովհետև նախ Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում: Այսինքն՝ խաղաղապահներ ենթադրում է օպերատիվ արձագանք, և Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում, Ռուսաստանը գիտի տարածաշրջանը։ Ընդհուպ կարող եմ խոսել լեզվական, կոմունիկացիոն խնդիրների մասին, որ ենթադրենք, այո, գաղափարներ կան, որ ամենատարբեր երկրներից կարող են խաղաղապահներ լինել տարածաշրջանում՝ սկսած լեզվական հաղորդակցությունից և տարածաշրջանն ու մենթալիտետն իմանալու նրբություններից: Մենք շարունակում ենք կարծել, որ ռուսական խաղաղապահների գործունեությունը կարող է ամենարդյունավետը լինել այդ առումով:

ARD - Ադրբեջանը, հակառակը, առաջարկում է տեղակայել թուրք խաղաղապահներ: Համաձա՞յն կլինեք դրա հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց, գիտեք, Թուրքիան, արդեն ասացի, տարածաշրջան ահաբեկիչներ և վարձկաններ բերող երկիր է։ Եվ դժվար է պատկերացնել այս դերակատարումն ունեցող երկրի որևէ խաղաղ, առավելևս՝ խաղաղարար կամ խաղաղապահ գործընթացը:

ARD – Ինչպե՞ս կմեկնաբանեք Գյանջայի և Բարդայի ռմբակոծումը և կասետային ռումբերի օգտագործումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ուզում եմ մի այսպիսի փաստի մասին խոսել, երբ ինչ-որ պայթյուներ են տեղի ունենում ադրբեջանական քաղաքներում, Ադրբեջանի կառավարությունն այնտեղ հավատարմագրված դեսպաններին, նաև լրագրողներին ուղեկցում է դեպքի վայր և ցույց է տալիս: Բայց ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում չի եղել: Ղարաբաղի քաղաքների մասին եմ խոսում, այլ գյուղերի մասին չեմ խոսում և չի տեսել, թե ինչ է կատարվում այնտեղ: Միջազգային լրագրողները նույնպես շատ դժվարությամբ են այցելում այնտեղ, բայց այսօր այդ քաղաքները կիսավեր վիճակում են: Ինչ վերաբերում է ադրբեջանական քաղաքներին, ցանկանում եմ ասել, որ նախ Լեռնային Ղարաբաղի քաղաքների շարունակաբար ռմբակոծումը ոչ մի միջազգային արձագանքի չի արժանացել, ոչ մի: Որևէ մեկը նույնիսկ չի փորձել դա դադարեցնել, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, նաև ունենալով լեգիտիմ, ռազմական թիրախներ որոշ բնակավայրերում կամ մերձակայքերում, հասցրել է պատասխան հարվածներ:

ARD – Բայց ինչո՞ւ է Բարդան կասետային ռումբերով ռմբակոծվել։ «Human Rights Watch»-ը որոշ ապացույցներ է հայտնաբերել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ստեփանակերտում չե՞ն զոհվել քաղաքացիական անձինք:

ARD – Ես կցանկանայի Ձեզ Գյանջայի և Բարդայի մասին հարցնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ մեզ պետք է ուղղակի բացատրություն, թե ինչո՞ւ են քաղաքացիական անձինք մահանում: Եթե Ստեփանակերտում, Մարտակերտում և Մարտունիում քաղաքացիական անձանց վերաբերյալ բացատրությունը Ձեզ բավարարեց, ուրեմն նույն բացատրությունն է։ Որովհետև տարբերություն չկա՝ քաղաքացիական անձինք որտեղ են մահանում: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ուրեմն դա պետք է որպես ֆորմուլա աշխարհի ցանկացած քաղաքում քաղաքացիական անձանց մահանալու վերաբերյալ բավարարի: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ինձ, օրինակ, չի բավարարում:

ARD – Երկու կողմից էլ քաղաքացիական անձինք են զոհվում։ Արդյոք դա չպե՞տք է կանգնեցվի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ո՞վ է վիճում դրա հետ: Ոչ ոք չի վիճում դրա հետ։ Համենայնդեպս՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Բայց եկեք նայենք վիճակագրությունը, եկեք նայենք ժամանակագրությունը:

ARD – Վերջին անգամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպեցիք Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում: Որո՞նք են Ձեր պայմանները՝ Ադրբեջանի հետ լուրջ բանակցությունների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պատերազմի պայմաններում խոսել բանակցությունների մասին նորմալ է, բայց իրատեսական չէ: Ըստ էության, բանակցությունների պայմանները քննարկվել են և համաձայնեցվել հոկտեմբերի 10-ի՝ Մոսկվայի հայտարարության մեջ, որը վերահաստատվել է հետագայում ևս: Մոսկվայի հայտարարությունն ընդունվեց Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Այնուհետև Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահների միջնորդությամբ վերահաստատվեց, և այնտեղ հստակ գրված է ծրագիրը՝ ըստ էության, համաձայնեցված: Նկատի ունեմ, եթե կան համաձայնեցված կետեր, ի՞նչ իմաստ ունի մեկը մյուսին պայմաններ առաջադրելը, որովհետև ի վերջո դա համատեղ է ընդունվել: Այսինքն, այլևս պայմաններ առաջադրելու կարիք չկա: Պայմաններն այնտեղ ձևակերպված են, և այդ պայմանները մենք համարել ենք ընդունելի:

ARD – Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռևս ճի՞շտ ձևաչափ է լուծում գտնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե: Մենք կարծում ենք, որ դա միակ ձևաչափն է, որտեղ կարող է այդ հարցը քննարկվել և որոշվել: Ինչը չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի Մինսկի խմբի համանախագահությանը: Իհարկե, միջազգային հանրությունը պետք է աջակցի, բայց քննարկումների ձևաչափը հենց դա է:

ARD – Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է ԵՄ-ն անի։ Արդյոք ԵՄ-ն պե՞տք է խաղաղապահներ ուղարկի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես խաղաղապահների հետ կապված հարցին արդեն պատասխանեցի։ Մենք պետք է հաշվի առնենք նաև տարածաշրջանի այլ պետությունների դիրքորոշումները: Պետք է այնպես անենք, որ խաղաղապահներն իրոք կայունություն և ոչ թե անկայունություն, անհանգստություններ առաջ բերեն: Կարծում եմ՝ ռուսական խաղաղապահներն ամենահարմար և ճիշտ դերակատարներն են այս պրոցեսի ընթացքում:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ես արդեն բազմիցս ասել եմ, բազմաթիվ հարցազրույցներում արտահայտել եմ իմ կարծիքը, որ Եվրամիությունն, այո՜, կարող է աջակցել պրոցեսին՝ հստակ արձանագրելով, թե ով է եղել այս պատերազմի նախաձեռնողը, հստակ արձանագրելով տարածաշրջան վարձկանների տեղափոխման փաստը: Ի դեպ, մենք արդեն երկու վարձկան ունենք, որոնք գերեվարվել են Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից, և նրանք իրենց ցուցմունքներում հստակ ի ցույց են դնում, թե ինչ պրոցես է տեղի ունեցել։ Սա շատ կարևոր բովանդակային կողմ է:

Օրինակ, այդ վարձկաններից մեկն ունի չորրորդ դասարանի կրթություն, մյուսը վարձկանն ընդհանրապես գրագետ չէ, այսինքն՝ ո՜չ կարդալ, ո՜չ գրել չգիտի: Այդ մարդիկ բերվել են Սիրիայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Ըստ էության՝ կրթական ցենզ, տառեր չիմացող մարդկանց են բերում, նրանց ինչ-որ արժեքներ են ներարկում, ներշնչում են, որ ահա այստեղ ապրում են թշնամիներ:

Իմիջիայլոց, այստեղ շատ հետաքրքիր մի բան կա: Ցանկանում եմ զուգահեռներ անցկացնել։ Ցանկանում եմ բոլորս արձանագրենք, որ Թուրքիան Սիրիայում իր հսկողության տակ գտնվող տարածքներից այս մարդկանց հավաքագրում է, տեղափոխում է իր տարածք, հետո Թուրքիայից տեղափոխում են Ադրբեջան, հետո տեղափոխում են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների գոտի։ Նրանց խոստանում են ամսական 2000 ԱՄՆ դոլար և, շատ կարևոր է՝ պարգևավճար նրանց համար, ովքեր կկտրեն «անհավատների» գլուխները՝ ամեն գլխի համար 100 ԱՄՆ դոլար: Ո՞չ մի նմանություն չեք տեսնում որևէ այլ տեղում տեղի ունեցող ոչ մի իրադարձության հետ:

Այս է պատճառը, որ, իմ գնահատմամբ, հիմա սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է։ Այն ծավալվում է բոլոր ուղղություններով: Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների դեմ, մահմեդականների դեմ, հուդայականների դեմ: Ցանկանում եմ պարզաբանել թե ինչու եմ համարում, որ նաև մուսուլմանների դեմ է ուղղված։ Որովհետև նախ մուսուլմանների սխալ կերպար է ստեղծվում ամբողջ աշխարհում և երկրորդը՝ կրթություն չունեցող, տառերը չճանաչող և համապատասխան, թող ներվի ինձ, շատ նեղ և տեղային աշխարհայացք ունեցող մարդկանց անգրագիտությունն օգտագործվում է նեղ քաղաքական, կոնկրետ քաղաքական նպատակների համար։ Եվ մենք գիտենք, թե ով է կազմակերպում դա: Մենք այդ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում։ Նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Վիեննայում, Կանադայում, Ֆրանսիայում։

Եվ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Ռուսաստանում՝ մի փոքր այլ դրսևորումներով: Մենք այս վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի հաղորդագրություններ տեսանք Հյուսիսային Կովկասում ահաբեկչական խմբերի գործունեության մասին, որոնք Ռուսաստանի իրավապահների կողմից էֆեկտիվ կերպով ոչնչացվեցին: Եվ, իմիջիայլոց, շատ կարևոր է՝ սա ևս ապացուցում է, որ այս պատերազմը հավասարաբար ուղղված է նաև մուսուլմանների դեմ, որովհետև մենք տեսնում ենք արաբական մի շարք երկրների շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։

Մենք տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։ Որովհետև այս մարդկանց ներկայությունը մեր տարածաշրջանում նույնպիսի սպառնալիք է համարում իր անվտանգությանն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնպիսի սպառնալիք են համարում իրենց համար բազմաթիվ արաբական երկրներ:

ARD – Արդյոք Իրանը պետք է ավելի մե՞ծ դեր խաղա այս գործընթացում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, Իրանը մեր և Ադրբեջանի հարևան երկիրն է: Բնականաբար, հետաքրքրված է և անհանգստացած պրոցեսով: Ես արդեն ասացի՝ մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ձևաչափը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը։ Բայց դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

ARD – Իմ վերջին հարցը։ Ձեր կառավարությունն իշխանության է եկել բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումով: Դա դեռ հնարավո՞ր է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա ավելի է սրվել այդ պահանջարկը: Գո՞հ եմ արդյոք ես այն արդյունքներից, որոնք մենք արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ոչ, գոհ չեմ։ Բայց նաև գիտեմ՝ ինչո՞ւ մենք բավարար չափով արդյունավետ չենք եղել։ Որովհետև, ըստ էության, 20 և ավելի տարիներ կոռուպցիոն իրականության մեջ ձևավորված համակարգերը, մեխանիզմները կառուցվել են կոռուպցիան պաշտպանելու համար:

Եվ, այո, այն կառուցակարգերը, որ կան, մենք անընդհատ տեսել ենք, որ մեզ խանգարում են՝ կոռուպցիայի դեմ էֆեկտիվ պայքար մղելու, թալանված փողերի վերադարձին բավարար տեմպ ապահովելու համար: Բայց, միևնույն է, մենք որոշել ենք, որ չենք գնա օրենքից դուրս ճանապարհով։ Մենք կգնանք այս համակարգը և օրենսդրությունը բարելավելու, բարեփոխելու ճանապարհով, ինչը պրոցեսը հասկանալիորեն երկարացնում է:

Կարծում եմ՝ հանրության շրջանում ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը, որովհետև մարդիկ այս ընթացքում տեսնում են հարցեր, որոնք շատ երկար տարիների ընթացքում չեն լուծվել։ Եվ նրանց գնահատականը հիմա միանշանակ է, որ դրանք չեն լուծվել կոռուպցիայի պատճառով: Հայաստանը չունի այլընտրանք։ Այո, մենք պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ։ Մենք պետք է կառուցենք ժողովրդավարություն։

Բայց այսօրվա մեր օրակարգի թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան է։ Որը, իհարկե, ունի ազգային անվտանգության կոմպոնենտ։ Բայց ես համոզված եմ, արդեն ասացի, որ այստեղ կա միջազգային անվտանգության կոմպոնենտ, որովհետև այս պրոցեսում սպառնալիք տեսնում է Ռուսաստանը, սպառնալիք տեսնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սպառնալիք տեսնում են արաբական երկրները, սպառնալիք տեսնում են Եվրամիությունում, սպառնալիք տեսնում են Միացյալ Նահանգներում: Այս երկրներն ունեն բազմաթիվ հակասություններ հարաբերություններում, բայց առնվազն ստեղծված իրավիճակում վարձկանների և ահաբեկիչների ներգրավվածությունը, որի աջակիցը Թուրքիան է, բոլորի կողմից արժանանում է նույն գնահատականի: Հետևաբար, սա միջազգային անվտանգության օրակարգի հարց է։

Այսօր մենք, իհարկե, ամեն ինչ անում ենք և կանենք՝ ժողովրդավարությանը չվնասելու համար, բայց ռազմական դրությունը, չեմ կարծում, թե ժողովրդավարության լավագույն միջավայրն է: Հետևաբար, ամեն ինչ պետք է անենք՝ ժամ առաջ ռազմական դրության միջավայրից դուրս գալու և բնականոն կյանքի վերադառնալու համար։ Բայց, ցավոք, դա միայն մեզնից չէ կախված։ Համենայնդեպս՝ մենք մեզնից կախված առավելագույնը կանենք դրա համար:

ARD – Շնորհակալություն, պարոն Փաշինյան։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:20 08/11/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհը անվտանգության նկատառումներով շարունակում է փակ մնալ
13:13 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Եթե չլիներ Թուրքիայի բացասական ազդեցությունը, շատ հավանական է, որ այս պատերազմը առհասարակ չլիներ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ուկրաինա 24»-ին
13:08 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՀՅԴ գրասենյակում կուսակցությունների հանդիպումը շարունակվում է
12:54 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արա Սաղաթելյան. Երբ պատերազմն ավարտվի շատ կոնկրետ մարդիկ, շատ կոնկրետ հարցերի պատասխանելու պարտավորություն կունենան
12:37 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Դուք թույլ չեք տա անարգ թշնամուն ներխուժելու մեր քաջարի բերդաքաղաքը ու վերածի «գյոռբագյոռի». պատմաբանները դիմել են զինվորներին
12:22 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել ԵԴ
12:00 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի երկու ԱԹՍ․ ՊՆ խոսնակ
11:56 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հարցը հնավարոր է կտեղափոխվի Նախարարների կոմիտեի դաշտ․ Կիրակոսյան
11:40 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին. Արծրուն Հովհաննիսյան
11:29 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո․ Լուսանկարներ

Արխիվ

[]