ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ մենակ մի բան կարող է զինաթափել. Արթուր Դանիելյան 11/08/2020 00:41 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, ով պատերազմի առաջին օրերից Արցախի դիրքերում է, գրում է.
«Մերոնց հետ հեշտ ա: Մենք ի սկզբանե էլ որոշել էինք, որ գնում ենք մահվան բերան: Ով էլ չգիտեր, թե դա ինչ է նշանակում, շատ արագ ամեն ինչ հասկացավ առաջին իսկ հռթիռակոծության ժամանակ: Այսինքն` առաջին իսկ օրը: Հետևաբար, երբ մեզ սկսեցին լուրեր հասնել զոհերի ու ահռելի կորուստների մասին, ես որպես հրամանատար առանձնապես խնդիր չեմ ունեցել բարոյահոգեբանական մթնոլորտը պահպանելու հարցում: Զենքը կա, սնունդը կա, մեր փայ Ղարսը կա, պահում էինք ու ենք:
Մեզ մենակ մի բան կարող է զինաթափել: Մենակ մի բան կարա ստիպի մեզ դիրքը լքել: Այդ մի բանը մեջքից հարվածն է: Այնպիսի մի քայլ, որը կիմաստազրկի «Ղարսը» պահելը: Կարա գրավվի Ջաբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանն ու Կուբաթլուն, տո նույնիսկ Լաչինն ու Քելբաջարը և միևնույն է մենք նահանջելու պատճառ չենք ունենա, եթե հարվածը չլինի մեջքից:
Բոլոր կորուստները անշուշտ շատ ցավալի են: Ցանկացած սթափ մարդ պիտի հասկանա, թե ինչով է հղի այդ հողերի կորուստը, կամ լավագույն տղերքի զոհվելը: Բայց սթափ մարդը նաև պիտի գիտակցի, որ այս ժողովուրդը ինքն է ընտրել այս պատիժն իր համար: Նենց, որ առնվազն մոտ 900,000 ՀՀ հպարտ քաղաքացի պիտի պատրաստ լինի կրել սեփական ընտրության հետևանքի բեռը: Մի 2 էդքան մարդ էլ առնվազն անտարբեր է եղել մնացածի գործած ընտրության հանդեպ, հետևաբար նույնպես պիտի պատասխանատվություն կրի: Դե, իսկ մենք` չընտրածներս ու անտարբեր չեղածներս, պարզապես մեր խաչն ենք քաշում: Ստեղ ամեն ինչ արդար ա: Այ, եթե էսքանից հետո մեր «ձեռից» մեր խաչն էլ խլեն, այ դա արդեն արդար չի լինի: Այսինքն եթե ոմանք անեն այնպես, որ կռվելը առհասարակ իմաստազուրկ լինի:
էս պահին նման մտահոգություն չկա: Կան տարատեսակ ասեկոսեներ, մտահոգիչ դրվագներ, զայրացնող դրսևորումներ, բայց դեռ ամենինչ արդար է: Թեպետ հնչում են անհասկանալի կոչեր հրադադար ու խաղաղություն հաստատելու, կամ «ցավալի զիջումների» գնալու մասին: Իսկ այսօր, օրինակ, բամբասանք տարածվեց, որ Արցախի նախագահը Ազգային Ժողովի պատգամավորներին հավաքել ու պնդել է, որ պետք է կապիտուլյացիայի գնալ: Ինչը խուճապ ստեղծեց ամենուր և նույնիսկ մեր դիրքերում: Հետո լուրեր սկսեցին ֆռռալ, որ հիշյալ բամբասանքի արդյունքում զինվորները սկսել են լքել դիրքերը: Ու էս լուրերը թերևս ավելի վտանգավոր են քան ցանկացած Սմերչ: Որովհետև Սմերչը չի կարող իմաստազրկել պայքարը, իսկ կապիտուլյացիայի մասին անգամ բամբասանքը` կարող է...
Բարեբախտաբար այդ բամբասանքների դեմն առնելը դեռևս դժվար չէ: Մարդիկ ասում են` «Հաղթելու ենք», իսկ դա բացառում է կապիտուլյացիան: Նենց չի, որ ապահովագրում է հաղթանակը, վերջիվերջո էդ մարդիկ շատ բան են ասել, բայց էս ասածը կապիտուլյացիան բացառում է: «Հաղթելու ենք» գոռացողը հենց առանց կռվելու տարածք տվեց կամ գոնե խոսաց դրա մասին, անմիջապես առերեսվելու է իրական կռվողների հետ: Իսկ նրանք ովքեր փախչում են բամբասանքների պատճառով, իրականում պարզապես հարմար առիթ են գտել ու, ըստ էության, առաջին գծում տեղ չպիտի էլ ունենան:
Հ.Գ. էդ, որ ստեղ ընդեղ դեսպանատների դեմը գոռում եք «we want peace» («մենք խաղաղություն ենք ուզում»)` ի՞նչ նկատի ունեք: Ոնց կարա էդ peace-լինի առանց, օրինակ, Ջաբրայիլի: Իսկ առհասարակ խաղաղությունը մենք էլ ենք սիրում ու միանում ենք ֆլեշմոբին:
Հ.Հ.Գ. ժողովուրդ, իսրայելական ականանետ աշխատացնող կա՞ ընկերներիս մեջ: Էս անտերը անիմաստ բարդ օպտիկա ունի, հաշվարկներն էլ մղոնով ա ոնց որ: Թեպետ դրանցից ո՞վ ա է խեր տեսել... դրանք մենակ խաչելուց են լավ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ