Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ ներսից քայքայված Եվրոպայից, որ քեզ բարև տալուց առաջ հարցնում են ԼԳԲՏ-ն, Եհովայի վկաներին, մորմոններին կընդունե՞ս…. Վիգեն Կ.Կարապետյան 11/08/2020   13:50  |  Հարցազրույց

Գերմանիան Էրդողանից վախենում է և  վախից է կաշառում  թուրքերին, որ նրանք ավելի շատ գաղթականներ չուղղորդեն Եվրոպա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Փարիզում բնակվող մեր  հայրենակիցը՝ Ճանաչված սրտաբան և հանրային գործիչ Վիգեն Կ.Կարապետյանը, ում  նախնիները սերում են հերոսական Զեյթունից։ Նրա հայրը՝ Կարո Յո. Կարապետյանը /Երուսաղեմ, Բոստոն/ նույնպես ճանաչված սրտաբան էր և միաժամանակ՝ վիպասան, ով հանդես էր գալիս Անել մականունով։ Նա երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի , իսկ Վիգենը՝ Գարեգին Առաջին Վեհափառի բժիշկն էր։

Պարոն Կարապետյանն իր հիմնական մասնագիտությանը զուգահեռ նաև ակտիվ հանրային գործիչ է՝ երեկ Փարիզում ցույցերի և երթերի էր մասնակցում, այսօր՝ Հայաստանում է՝ զինվորին անհրաժեշտ՝ իր աջակցությամբ, վաղը՝ Արցախում է ցանկանում լինել՝ բանակին  օգտակար լինելու ցանկությամբ:

Նրա հետ  հարցազրույցը նպատակ ունի նաև՝ առաջին ձեռքից  տեղեկանալ, թե՝ հատուկ նամակներով դիմելով աշխարհի մի շարք  պետությունների ղեկավարներին, նա ի՞նչ հարցեր և հարցադրումներ է ուղղել վերջիններիս:

Եվ այսպես, պարոն Կարապետյան, հետաքրքիր է, այդ յոթ նամակները ո՞ր երկրների ղեկավարներին եք ուղղել, ինչու՞ հենց այդ երկրներին: Ընդհանրապես, ի՞նչ մեսիջներ են պարունակում դրանք և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Այս յոթ նամակների նպատակը ճշմարտությունն ընդգծելն էր և այն իրենց առջև դնելը: Իրենք իրականությունը  լավ գիտեն, բայց թող գիտենան, որ դիմացինները շատ լավ հասկանում են՝  թուրքադրբեջանական հարձակման այս  դիվային ծրագրին  չխանգարելով փաստում են՝ իրենց մեջ ևս  կոնկրետ դերակատարում ունեցողներ կան:   Այսպիսով նաև՝ վկայակոչելով հայ ժողովրդի անցյալում նրանց ունեցած տխուր դերը՝ միտք ունեի հանրային կարծիքը շարժել:

Նամակներից մեկն ուղղված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպին, քանզի ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ամենակարևոր անդամն է, և այսօր կարևոր է ՆԱՏՕ-ի անդամների շրջանում ճեղք գտնելը, մանավանդ,  այս միավորման անդամ է նաև Թուրքիան: Եվ այստեղ մեր  շեշտադրումը հետևյալն է՝  երկիր, որ մարդկային իրավունքների, արդարության և ժողովրդավարության սկզբունքների ջատագով է իրեն հռչակել, երկիր,  որը   Կոսովոյի իրավունքը հռչակել տվեց, ինչու՞ է զլանում  նույն սկզբունքը կիրառել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի  պարագայում: Ստացվում է, որ ԱՄՆ-ը  մարդու իրավունք ասելով՝ հայերին չի՞  դիտարկում, թե՞ հայերը միայն ընտրության փուլերում են իրենց համար մարդ դառնում:

«Մենք ապավինում ենք Աստծուն»՝ այս խոսքերն է գրված ԱՄՆ դոլարային թղթադրամների  դարձերեսին և ես ուղղակի հարցրել եմ իրեն՝ դուք ո՞ր Աստծուն   եք հավատում: Հաստատ՝ ոչ մեր  Աստծուն, քանի որ մեր Աստված չի արտոնի ոճրագործի դաշնակիցը լինել:

Երկրորդ նամակն ուղղել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որպես  «բաժանիր, որ տիրես» սկզբունքը կյանքի կոչող երկրի ղեկավարի: Կոնկրետ  փաստեր եմ հիշեցրել իրեն, շեշտելով՝  ուր Անգլիան մտել է, այդ երկիրը  քաոսի է վերածվել,  դուք Հնդկաստան մտաք՝  այն բաժանվեց երկու պետության՝ Հնդկաստան և Պակիստան, մտաք  Կիպրոս, վերջինս հարավի և հյուսիսի բաժանվեց, նույն կերպ՝  Պաղեստինի պարագայում, հիմա՝ Կովկասում, մեր աչքի առաջ նույնն եք անում: Ի դեպ, հիշեցրել եմ  նաև, թե ինչպես դեռ 1986 թվականին Լորդերի պալատում արևմտահայերին մերժեցին օգնել, ասելով՝  մեր նավերը ձեր լեռները չեն կարող բարձրանալ… Սակայն հիմա, ուր որ կարելի է մի բան թռցնել, ձեր նավերը լավ էլ բարձրանում են: Իսկ դուք այսօր առաջին քրիստոնյա երկիր Հայաստանը զոհաբերում եք քարյուղի և գազի գծով ձեր դաշնակից  ադրբեջանին:

Նույն նենգությամբ է, որ օրերս վետո դրեցիք ՄԱԿ-ի բանաձևի վրա՝ ուղղակիորեն համաձայնություն տալով՝ հակամարտությանը Թուրքիայի ակտիվ մասնակցությանը և Արցախի դեմ վարձկան-ահաբեկիչներ ուղարկելուն:

Երրորդ նամակս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եմ հղել:   Մասնավորաբար, իրեն հարցնում եմ՝ տիկին,  ինչու՞ եք  լուռ, և հիշու՞մ եք արդյոք 1915 թվականին ձեր  պատասխանատվությունը,  հիշում եք՝ ի՞նչ դեր խաղաց Գերմանիան հայերի տարագրության   կազմակերպման համատեքստում  թուրքերի ուսուցիչը դառնալով: Իսկ  հիմա մերժում եք Հունաստանի՝ Թուրքիային զենք չվաճառելու՝ ձեզ ուղղված առաջարկը:

-Բայց չէ՞ որ հենց Գերմանիան այն երկիրն է, որը թուրքական գործոնի, թուրք փախստականության  ձեռքը կրակն է ընկել, ինչի մասին պարբերաբար միջազգային մամուլն ահազանգում է:

-Գերմանիան Էրդողանից վախենում է և  վախից է կաշառում  թուրքերին, որ նրանք ավելի շատ գաղթականներ չուղղորդեն Եվրոպա: Բայց որքան էլ կաշառի,  նրանք  կանոնավոր կերպով գալիս, լցվում են Գերմանիա: Իհարկե, տիկին Մերկելը փորձում է արդարացնել իրեն, թե՝  իրենք աշխատուժի պակաս ունեն, իսկ  թուրքերն էժան աշխատուժ են…Իրեն ասում եմ՝ մի՞թե ավելի քրիստորնեական չէր լինի, եթե ձեր ազգակիցների շրջանում ծնելիությունը քաջալերեիք: 

-Բնականաբար, նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնին եք դիմել նամակով: Պարոն Կարապետյան, քանի որ դուք ակտիվ մասնակցություն եք ունեցել Փարիզում՝ ի պաշտպանություն Արցախի կազմակերպված երթերին և միտինգներին, պիտի խնդրեմ՝ գնահատել՝ հայկական  սփյուռքում նմանօրինակ  ակցիաների կարևորությունը:

-Անշուշտ Մակրոնին էլ նամակ ուղղեցի, որը, վստահ եմ, հասել է:

Ինչ վերաբերվում է  Փարիզի շարժումներին. դրանց մասնակցել եմ և կարող եմ վկայել, թե որքան ակտիվ է ֆրանսահայ  գաղութը՝ Արցախի և Հայաստանի կողքին գտնվելու առումով: Բայց ոչ միայն ֆրանսահայերը: ԱՄՆ-ում, ուր զավակներս կապրեն, նաև եվրոպական մյուս երկրներում, ուր շատ ծանոթ- բարեկամներ ունեմ, երբեք այսքան հուզմունք և սրտացավություն չէի տեսել: Այսօր ամենից անտարբերն անգամ  մտածում է, թե՝  ի՞նչ կարող է անել, ինչպե՞ս կարող է օգնել: Բոլորը  մեկ սիրտ, մեկ հոգի՝ Հայաստանի կողքին են:

Ինչ վերաբերվում է Ֆրանսիային, ապա պարոն Մակրոնին հիշեցրել եմ, որ  1915-ին ֆրանսիական բանակը չեկավ արևմտահայերին  օգնելու, նաև չենք մոռացել Կիլիկիայի վերջնական կորուստը, երբ 1922-ին ֆրանսիական բանակը  ձգեց հայ ժողովրդին ու Կիլիկիայում էլ 30000 հայեր կոտորվեցին: Այս ամենը վկայում են,  որ նրանք էլ պատասխանատվություն ունեն: Ժամանակին դա է վկայել նաև  Ժան Ժորեսը՝ նշանավոր ֆրանսիացին, իր հայրենակիցներին նախատելով, թե՝ «Մարդկությունը այլեւս չի կարող ապրել՝ նկուղներում պահելով սպանված ժողովրդի դին»: Բայց՝  աղվոր կխոսեն, մինչդեռ՝ հիմա գործելու ժամանակն է:

-Իսկ չե՞ք կարծում, որ Ֆրանսիայի նախագահին և Գերմանիայի կանցլերին ուղղված՝ Էրդողանի վիրավորական  հռետորաբանության լավագույն պատասխանը ԼեռնայինՂարաբաղի անկախության ճանաչումը կարող էր լինել:

 - Անցած 30 տարիներին, ըստ իս,  բոլոր երկրների մեջ Ֆրանսիան է, որ շարունակաբար բարեկամ է մնացել Հայաստանին:  Հավատում եմ, որ Ֆրանսիան իր դերը կունենա Արցախի անկախության ճանաչման առումով: Կարծում եմ՝ առաջին  ճանաչողներից մեկը Ֆրանսիան պիտի լինի: Ի դեպ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի  պատգամավորների  հետ նույն օդանավով ժամանեցինք Երևան և առիթ ունեցա նրանց հետ զրուցել, իսկ օրերս, արդեն Արցախ այցելելուց և թուրքադրբեջանական ավերածություններն ու դաժանությունները սեփական աչքերով տեսնելուց հետո նրանց հրաժեշտի խոսքը լսեցի: Ակնհայտ էր՝ ընդվզումով էին գնում: ՈՒղղակի հստակ ասելով՝  ոճիր է կատարվում Արցախի հանդեպ: Նրանց, այդ պատգամավորներին էլ պիտի ուղարկեմ նամակներս:  Սրանից հետո նրանց սուտ լուրեր չես կարող տալ:

-Պարոն Կարապետյան, ինձ շարունակ կարևոր մի հարց է հետաքրքրում՝ ի՞նչն է պատճառը, որ Ֆրանսիան, որի բարեկամական վերաբերմունքը Հայաստանը մշտապես է զգացել, այսօր զլանում է ճշգրիտ ներկայացնել այն իրականությունը, ինչ կատարվում է Արցախում: Ավելին, տպավորությունն այնպիսին է, թե՝ ֆրանսիական մամուլը, ԶԼՄ-ները ադրբեջանամետ են: Ի դեպ, հենց այս օրերին նաև տեղեկատվություն եղավ, որ Էրդողանը 8 միլիարդ եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին՝ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը չլուսաբանելու համար:

-Հարցը, թե ինչու է ֆրանսիական  մամուլն ավելի ադրբեջանամետ, իր արմատներն ունի: Գալով այս օրերի իրողություններին, ասեմ՝ երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանի  զենքը Իսրայելն է  տրամադրում,  ֆրանսիական  մամուլը սկսեց կամ չանդրադառնալ պատերազմին, կամ էլ՝ ադրբեջանամետ դարձավ:  Պետք չէ  զարմանալ, մամուլը մեր ձեռքում չէ, ընդհատակյա ուժեր կան, որ գործում են, տարիներ շարունակ են գործել: Տեսեք, Էրդողանի քայլը դուք նշեցիք: Այդ քաղաքականությունը նոր չէ:  Ես շատ հիվանդներ ունեմ, հավատացեք՝ լուր չունեն, կարծում են՝ Ղարաբաղը, Արցախը մի վայր է, որի համար ադրբեջանը  և Հայաստանը  կռվում են, պայքար մղում: 

-Հետաքրքիր է, որ Վլադիմիր Պուտինին ևս նամակ եք գրել, թեպետ, անկեղծ լինենք, ՌԴ-ն  այն եզակի պետությունն  է, որ առավելաբար կոնկրետ գործ է անում:

-Իրեն էլ գրել եմ՝ պատմական էքսկուրս կատարելով՝ վկայակոչելով Լենին-ստալինյան անարդար որոշումները: Ես  պարոն Պուտինին ասել եմ՝ մենք ձեր կարիքն ունենք, դուք Հայաստանի  գոյության միակ երաշխավորն եք: Եվ Արցախի… Բայց ասել եմ՝ դուք էլ մե՛ր պետքն ունեք, քանի որ եթե Արցախին ու  Հայաստանին որևէ կերպ վնաս հասցվի, դուք գործ եք ունենում պանթուրանական շղթայի հետ:

-Դուք ձեր նամակները որակում եք քարեր որպես, որ նետել եք աշխարհի երկների ղեկավարներին՝ որպես զգուշացում:

-Ես Պուտինին հստակ ասում եմ՝, Կովկասում ո՞վ է ձեր հենարանը՝ կեղծավոր Վրաստա՞նը, որն իր օդային տարածքով չի թողնում Ռուսաստանը հումանիտար օգնություն ուղարկի Հայաստանին, թե՞ Թուրքիայի եղբայր ադրբեջանը: Ի դեպ, նրան հիշեցրել եմ  Ղրիմի պատմությունը, որը շատ կարևոր է, հատկապես, երբ մեր դեմ  որպես  ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիր՝ դրվում է ազատագրված տարածքները հանձնելու ծրագիր: Բայց դրանք սոսկ տարածքներ չեն, դա մեր Հայրենիքն է: Ի վերջո, այս դեպքում դոմինանտ է ազգերի ինքնորոշաման իրավուքը, որի օրինակը  Կոսովոն և Ղրիմն են  տալիս:

- Պարոն Վիգեն, Հունաստանին ուղղված ձեր նամակը հետաքրքիր զուգորդումներ ունի, նախ՝ այն, որ հայերն ու հույները թշնամու հարցում բախտ չունեն, քանի որ թշնամին էլ պիտի մարդկային լինի, մինչդեռ մեր երկուսի ընդհանուր թշնամին բարբարոս թուրքն է:

-Իրեն ասել եմ, որ շատ գործուն չեն եղել իրենց միջամտության մեջ, թեպետ  թուրքական հոգեբանությունը լավ գիտեն՝ երբ  թուրքը  տկար է, ոտքերդ է համբուրում, իսկ երբ զորավոր դիրքում է, գլուխդ կկտրի:

-Նամակների մեջ ուշագրավ է Իսրայելին ուղղված նամակը, որը Հոլոքոստի զոհ լինելով հանդերձ,  այսօր ստանձնել է  Ցեղասպանություն տեսած հայ ժողովրդի թշնամի՝ թուրքադրբեջանական տանդեմին զենք մատակարարելու ամոթալի գործը: Ընդ որում,  տեսակետ կա, որ իրենց կողմից են կառավարվում մահաբեր ԱԹՍ-ները:

-Իսրայելի վարչապետ  Բենյամին Նեթանյահուին ուղղված նամակների մեջ երկու երկրների նմանությունները նշելով՝ ասում եմ, որ իրենց Հոլոքոստը  տեղի չէր ունենա, եթե Հայոց ցեղասպանությունը հարկ  եղած կերպով ճանաչվեր: Գրել եմ, որ  զարմացած ենք, թե՝ ինչպես ինքզինքը արդարության վրա խարսխված  համարող պետությունը  մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք գիտենք, որ զենքերի հոսքը  իրենցից է գալիս, որ անօդաչուներն ու  կասետային ռումբերը, որ մեր ժողովրդի ու  զինվորների կյանքերը խլում են, իսրայելական զենքեր են: Վերջերս նաև ֆոսֆորային զենք գործածվեց, իսկ բոլոր այդ զենքերը միջազգային օրենքների համաձայն՝ արգելված են: Բայց գործածում են, և ոչ մեկը չի խոսում, չի անդրադառնում, որ հանցանք է գործվում:

Ասել եմ, պարո՛ն վարչապետ, եթե ձեր  պատասխանն այն է, որ ձեր աշխարհագրական շահերն այդ են պահանջում, դրա համար եք անում,  լավ, սակայն,  պիտի խնդրեմ՝ այլևս բարոյականության ու արդարության անունից չխոսեք: Նաև՝ անդրադառնում եմ այն մեծ վտանգին, որ 95 միլիոնանոց մոլեռանդ Թուրքիան / Ադրբեջանը՝ ներառյալ/ է մոտ ապագայում ներկայացնելու Իսրայելի համար: Ի վերջո, հիշեցնում եմ իրեն Էրդողանի հայտարարությունը, ըստ որի՝ Երուսաղեմը թուրքերինն է:

Ամփոփելով՝ այս երկրների ղեկավարներին հորդորում եմ՝  նախ ճանաչել Արցախի դատը, ապա՝ Արցախի անկախ Հանրապետության՝ հանրաքվեով հաստատված իրավունքը՝  անկախությունը: Ի հավելումն, նրանք,  ովքեր Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչել, այն նույնպես  ճանաչեն:

Միաժամանակ, կցանկանայի շեշտել, որ նամակներում առկա քննադատությունը կամ մեղադրանքը ուղղված չէ ժողովուրդներին: Այն ուղղված է ղեկավարներին , իսկ ժողովուրդները, կարծում ենք,  պիտի օգնեն մեզ՝ ճնշում բանեցնելով իրենց կառավարությունների վրա, որ ճշմարտությունը հաստատվի:

-Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում մեր դիվանագիտությունը և արդյո՞ք Ձեր այս նամակները  մեր  դիվանագիտական բացերի վկայությունը չե՞ն:

-Թերևս,  դյուրին է քննադատելը, սակայն, անկեղծ լինեմ՝ մտածում եմ՝ շատ խեղճ է մեր դիվանագիտությունը, ընդ որում, բոլոր ժամանակներում՝ անցյալ դարում էլ, 21-րդ դարում  էլ այն մեր թույլ կողմն է եղել: Մենք երբեք չենք կարողացել ծրագրել գալիք փոթորիկը՝ ինչպես  1915-ին: 1994-ի հաղթանակից հետո նստեցինք «բանակցելու» /5+2 շրջանները սեղանին դնելով/՝մեր պատմական հողերն ազատագրելուց հետո ի՞նչ կար բանակցելու: Միայն խաղաղություն կնքելու համար պետք էր սեղան նստել: Ռուսաստանը նստե՞ց բանակցությունների սեղանին Ղրիմի համար: Իսկ անիրավությամբ հյուսիսային Կիպրոսը  գրաված Թուրքիան նստե՞ց բանակցելու:

Այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ մեր դիվանագիտությունը բավական կաղում է: Այս առումով ասեմ, որ ադրբեջանցիների  տարած քաղաքականությունը դրսում ավելի արդյունավետ է,  քան՝ մերը: Իհարկե, շատ բան պայմանավորված է դրամով և կաշառքով: Բայց մենք սա կարող ենք ջրի երես հանել: Փաստերն ունենք: Ֆրանսիացիների մեջ երեսփոխան կար՝ Ռաշիդա Դատի, որը  Փարիզի քաղաքապետարանի աջերի ներկայացուցիչն էր, նրանց վարձկանը: Ինչու՞ այդ մասին չի խոսվում: Իհարկե, այս դեպքում, խոսողը Սփյուռքը պիտի լինի, քանի որ  խնդիրներին տիրապետողը յուրաքանչյուր գաղթօջախում տվյալ համայնքի ներկայացուցիչները կարող են լինել՝ օտար պետություններում՝ տարբեր մարզերում իրենց ահագին փորձառությամբ :

Այս համատեքստում,  կարծում եմ՝ ժամանակն է հրաժարվել  «արի դու դրամը տուր, մենք գիտենք՝ ուր կուղղենք» քաղաքականությունից: Կամ՝ երբ  սփյուռքի նախարարությունը փակվեց այն տրամաբանությամբ,  թե՝ նախկինների ստեղծածն է, և այլն, բայց, ներողություն, այն, ինչ վատ է, եթե կարող էիք շտկել, շտկեիք, իսկ լավի վրա զարգացնեիք, ինչու՞ վերացրիք արդեն իսկ գոյություն ունեցող կառույցը: Չէ՞ որ այսօր ավելի շատ հայ  դրսում կա / շուրջ 20 միլիոն / քան՝ Հայաստանում:

Այսօր անչափ կարևոր է, որ Հայաստանի նախաձեռնությամբ ծրագիր մշակվի դրսի աշխարհի համար: Տեսեք՝ հեռուսատեսությամբ և ռադիոյով ահռելի քարոզչություն են տանում թուրքերը, իսկ Հայաստանն  ի՞նչ է կարողանում անել, ՄԱԿ-ին է բողոքում, այստեղ-այնտեղ՝ բողոքի ցույցեր է անում, բայց դրանք լրատվամիջոցներում առանձնապես արձագանք չեն գտնում: Սա  հատուկ աշխատանք է, որ արվել և արվում է, ընդ որում, ոչ միայն էքստրեմալ իրավիճակում, այլև՝ մշտապես պիտի արվի: Այն, որ նրանք կաշառել են և  միշտ հարցերն այդպես են լուծել, հայտնի բան է: Ասել կուզեմ՝ սա գործ է, որը պիտի կատարի սփյուռքում ապրողը: Պիտի քով-քովի գանք, քարյուղ չունենք, սփյուռք ունենք:

-Այսօր մեր իրականության մեջ նորից վերադարձել ենք հայությանն ուղեկցող   հայտնի հարցադրումներին՝  Ռուսաստան, թե՞ Ամերիկա, Ռուսաստան, թե՞ Թուրքիա: Ըստ Ձեզ, որքանո՞վ են տեղին  այսօր իսկ  ընթացող դաժան պատերազմի համատեքստում այդ հարցադրումները, երբ բոլորիս աչքի առաջ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Թուրքիայի ամբիցիաներն ու քաղաքականությունը:

-Դիվանագիտության բացերի թեման  է կրկին,   ի՞նչ ասել է՝  ռուսին կռնակ դարձնել և  հավատալ եվրոպացուն և ամերիկացուն: Պատմական իրադարձությունները և ողջամտությունը հուշում են՝   Եվրոպան միշտ խաբել է մեզ, ԱՄՆ-ը՝ նույնպես, նույնիսկ Վիլսոնը, որ  քարտեզը գծել էր:  Բայց ո՞վ հաղթեց, ի վերջո: Հաղթեց թուրքը: Նրանք մտան, որբանոցներ ստեղծեցին, որոնց համար շնորհակալություն ենք հայտնում մինչև հիմա, բայց լավ կլիներ՝ որբանոցի տեղ՝ բանակ ուղարկեին մեզ:

Ի վերջո, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ ինքնին ներսից քայքայված Եվրոպայից, ինչպե՞ս այսօր կարող ենք վստահել իրենց  «արժեքներին»: Վստահել արժեքներին, այլ ոչ՝ չարժեքներին՝ ԼԳԲՏ, միասեռականություն, ընտանիք երևույթի քայքայում: Կամ՝ որ  քեզ բարև տալուց առաջ հարցնում են ԼԳԲՏ-ն,  Եհովայի վկաներին, մորմոններին  կընդունե՞ս…Փոխանակ մտածեն՝ ինչպես կարելի է փրկել քրիստոնեության խորհրդանիշ պետությունը:

Ասել կուզեմ, որ մեր միակ նեցուկը Ռուսաստանն է, իսկ այս պարագայում որքանո՞վ է իրատեսական Ռուսաստանին ասել՝ մի խառնվիր: Ո՞րն է մեր դիրքը, մեր կողմնորոշումը:  ժամանակը չէ՞  զգաստանանք ամբողջ ազգով: Մեր բանակը կռվում է, պաշտպանում է, հաղթում է,  բայց անչափ կարևոր է, որ դիվանագիտական ճակատում  ամրանանք:

-Միով բանիվ, Դուք լավատե՞ս եք…

- 95 միլիոն թուրք-ազերիների, մոլեռանդ մուսուլմանների և էրդողանի ֆաշիզմի հետ գործ ունենք, որի համար   եվրոպացի-ամերիկացի՝ միևնույն է,  երեսներին թքի էլ՝  չեն սաստում: Իսկ մենք անմիջապես մեր կողքին ունենք  կեղծավոր Վրաստան, որն ավելի վատ  դիրք բռնեց այս ընթացքում և ունենք բարեկամական Իրան, որի հանդեպ ԱՄՆ-ը Իսրայելի շահերով պայմանավորված՝  իր ազդեցությունն ու բռնաճնշումներն  է գործադրում:

  Ցավոք,  մեր բոլոր ղեկավարները անցած   3 տասնամյակի ընթացքում չնախատեսեցին, թե՝ ո՞նց պիտի կազմակերպել հաջորդ պատերազմը: 30 տարի է՝ Ալիևը սպառնում է: Մենք չմտածեցինք, թե ինչպես գերարդիական զենքեր ձեռք բերել: Շառլ դը Գոլը՝ ֆրանսիացի ամենահարգված քաղաքագետը 1-ին համաշխարհայինից հետո գիրք գրեց, ուր հստակ ասում էր՝ հաջորդ պատերազմը հրասայլերով՝ տանկերով  պիտի լինի, բայց իրեն լսող չեղավ: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանական հրասայլերը Ֆրանսիա մտան և մի քանի օրում Փարիզը գրավեցին, որովհետև ֆրանսիացիներն անպատրաստ էին: Հիմա՝ հանճարե՞ղ պիտի լինես, որ հասկանաս, թե 30 տարի անց նոր պատերազմը նոր զենքերով է լինելու: Հայոց խելքով, հայոց դրամով՝ դրսում և ներսում կարելի չէ՞ր, որ մենք գերարդիական զենքերի տիրանայինք, իսկ եթե պետք էր Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի խորացնել, ավելի խորացնեիք, ամրապնդեինք:

Իմ լավատեսությունը պայմանավորված է մեր բանակի՝  մեր զինվորների և կամավորների հերոսություններով,  հայ մայրերի զոհաբերությամբ, թիկունքի և սփյուռքի սատարումով: Բայց այս ամենով հանդերձ, ես մտածում եմ, որ այս պատերազմը Արցախի և ադրբեջանի պատերազմ չէ սոսկ, սա դիվային ուժերի հարձակում է: Մեկ պատկերով եթե ամփոփենք՝ նայեք հայ զինվորի դեմքին և նայեք այս արյունարբուների դեմքերին ու արարքներին՝  մենք իրենց վիրավորներին կբուժենք, կվիրահատենք, իրենք՝ մերոնց գլուխներն են կտրում: ՈՒրեմն, սա նորմալ պատերազմ չէ, սա դիվային հարձակում է: Մեր դիմաց թուրքն է և թուրքից ավելին…Դևերն ու սատանան, որոնք միայն Հիսուսից են վախենում: Վստահ եմ՝ Աստված հայ ժողովրդի հետ է: Ձեր հարցին, թե՝ լավատե՞ս եք, պիտի հաստատ ասեմ, այո՛, լավատես եմ, քանի որ մենք աստվածաշնչյան, մարգարեական ազգ ենք:  Բայց մենք միայն խաղաղություն չենք ուզում, այլ՝ հաղթանակ, իսկ հաղթանակը ազգային միասնականությամբ  և հավատքով է ձեռք բերվում:

Հեղինակ՝ Ա.Ե.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:26 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին
13:13 08/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Եթե չլիներ Թուրքիայի բացասական ազդեցությունը, շատ հավանական է, որ այս պատերազմը առհասարակ չլիներ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ուկրաինա 24»-ին
10:30 04/11/2020  |  ՄամուլԻսլամիստական ուժերը սպառնում են եվրոպական երկրների անվտանգությունը. «Հրապարակ»
20:25 03/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Առաջարկում եմ, որ Իսրայելն իր մարդասիրական օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն. վարչապետի հարցազրույցն ամբողջությամբ
19:47 03/11/2020  |  ԼՐԱՀՈՍԵվրոպան ինքն է ստեղծել այն Թուրքիան, որն այսօր սպառնալիք է աշխարհի համար․ Ռուբեն Մելքոնյան
19:17 03/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Չենք թաքցնում, որ ՌԴ-ն չի պաշտպանում ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման հնարավորության եւ թույլատրելիության մասին դիրքորոշումը. Լավրով
21:23 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Թուրքիայի նախագահ Էրդողանը 2. 8 մլրդ. եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին, որպեսզի նրանք չլուսաբանեն Արցախում տեղի ունեցող դեպքերը». բելգիաբնակ իրավապաշտպան
23:09 01/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պարզվում է տղամարդու իրավունքն՝ իրեն կին համարելու, ավելի կարևոր է, քան ազգի ապրելու իրավունքը. Արա Զոհրաբյան
18:02 01/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերելու Ադրբեջանի հանրությանը. վարչապետը՝ Al Jazeera-ին
12:42 01/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ոչ մեկ, այդ թվում Թուրքիան, չեն կարող պնդել, որ ԼՂ հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ․ Մնացականյան

Արխիվ

[]