ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հարցը հնավարոր է կտեղափոխվի Նախարարների կոմիտեի դաշտ․ Կիրակոսյան 11/08/2020 11:56 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ պահանջը եւ 8 հայ ռազմագերիների վերաբերյալ ՄԻԵԴ-ի պահանջած տեղեկատվությունը չի տրամադրել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել ութ հայ ռազմագերիների վերաբերյալ։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը դիմումներ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պահանջելով անհապաղ միջոց կիրառել և տեղեկություն տրամադրել՝ անձանց որպիսության և առողջական վիճակի, գտնվելու վայրի և պահման պայմանների վերաբերյալ, ինչպես նաև պահանջել էր անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նրանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից պահանջել էր անհրաժեշտ տեղեկությունը՝ վերջնաժամկետ սահմանելով մինչև հոկտեմբերի վերջը, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, խախտելով պահանջները, անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրել։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ստացվել է գրություն, որում, սակայն ռազմագերիների մասին որևէ տեղություն չկար, այլ խոսքով՝ հայցվող տեղեկությունն Ադրբեջանը չի տրամադրել։ Հայաստանը կրկին դիմել է ՄԻԵԴ-ին՝ պահանջելով, որ պարտավորեցնեն Ադրբեջանին` տրամադրել կոնկրետ տեղեկատվությունը, սակայն այս պահին դեռևս պատասխան չի ստացվել։
Նշենք, որ նոյեմբերի 5–ին տվյալներով` Հայաստանի իրավապահները տեղեկացված են Ադրբեջանում գտնվող 21 հայ ռազմագերու մասին: ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտարարել էր, որ ևս երկու անձի վերաբերյալ տվյալներ կան ճշգրտվում են։
Կիրակոսյանի խոսքերով, այս պահին իրապես դժվար է ասել, թե ի վերջո, ռազմագերու կարգավիճակում գտնվող քանի անձ ունենք Ադրբեջանում` նշելով, որ կան մարդիկ, որոնց մասին տեղեկություններ, տեսանյութեր կան, սակայն չի բացառվում, որ լինեն շատ այլ քաղաքացիներ, անձինք, որոնք ռազմագերու կարգավիճակով են հայտնվել այնտեղ, բայց իրենց մասին ինֆորմացիա չկա։
«Այն, ինչ-որ մենք տեսնում ենք հրապարակային և կարողանում ենք ինդետիֆիկացնել, դիմում են ներկայացնում ՄԻԵԴ»,- նշեց Կիրակոսյանը։
Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքին, խոշտանգումներին, ապա այդ մասին տեղեկություն ևս ներկայացվում է ՄԻԵԴ։
Մասնավորապես, համացանցում պտտվող տեսանյութեր էլ կան, որտեղ հստակ երևում են խոշտանգումների և առնվազն վատ վերաբերմունքի դեպքեր։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառմանը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ անկախ նրանից՝ Ադրբեջանը վավերացրել է կոնվենցիան, թե ոչ, նման զինատեսակի կիրառումը մարդսաիրական իրավունքի խախտում է և այդ մասին փաստերն արդեն ներկայացվել են ՄԻԵԴ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանը վերջին օրերին սկսել է օգտագործել ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:
Կիրակոսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՄԻԵԴ կներկայացվեն նաև ԱՀ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանների կողմից համատեղ զեկույցը՝ որպես լրացուցիչ ապացույց արդեն կիրառված զենքի հետևանքների մասին, քանի որ նման զենքի կիրառումն ակնհայտ խախտում է թե կոնվենցիոն, թե մարդասիրական իրավունքի։
Ինչ վերաբերում է արդեն ներկայացված ապացույցների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արձագանքին, Կիրակոսյանը նշեց, որ այս պահին դեռևս սպասում են արձագանքին, սակայն վաղ է խոսել, թե ինչպես կարձագանքի, որովհետև միջանկյալ միջոցի կիրառման ընթացքը փաստացի դատարանն է վերահսկում։
«Չի բացառվում, որ ամբողջությամբ հարցը տեղափոխվի Նախարարների կոմիտեի դաշտ և այնտեղ քննարկվի, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում՝ բոլոր հնարավոր, առկա գործիքներն օգտագործում ենք և, եթե որևէ ապացույց հայտնվում է մեր ձեռքում, ներկայացնում ենք »,- նշեց Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ տարբեր կասետային զինատեսակներով հրթիռակոծելով անգամ խաղաղ բնակավայրերը:
Հայկական կողմին հաջողվել է փաստացի ապացույցներով հիմնավորել Ադրբեջանի կողմից` Թուրքիայի ֆինանսավորմամբ ու հովանավորությամբ, վարձկանների ներգրավումը, երկու վարձկան ահաբեկիչ կալանավերվել է, եւս երեքի նկատմամբ հայտարարվել հետախուզում:
Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ