ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիրիայի զինյալների ճամբարներին հարվածելով Ռուսաստանը զգուշացնում է Թուրքիային.փորձագետ 11/07/2020 14:07 | Միջազգային լրահոս
Ռուս-թուրքական ժամանակակից հարաբերությունները տեղավորվում են այսպես կոչված «համագործահակամարտային» տրամաբանության մեջ, երբ մի կողմից համագործակցում են, մյուս կողմից էլ, ունենալով աշխարհաքաղաքական բախվող շահեր, մրցակցում կամ հակամարտում,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` նշելով, որ բարեկամ-թշնամի դուալիզմը ներհատուկ է այդ երկրների արդի հարաբերություններին և երբեմն այդ դուալիզմի հավասարակշռությունը փոխվում է:
Փորձագետը նկատում է, որ տարբեր ուղղություններում Ռուսաստանը քայլեր է իրականացնում Թուրքիային զգուշացնելու, զսպելու ուղղությամբ, ինչպես օրինակ՝ օդային հարվածները` Սիրիայի զինյալների ճամբարներին, սակայն դա բավարար չէ և չի կանգնեցնի Անկարային, այն ներքաշվել է մի գործընթացում, որից դուրս գալը մշուշոտ է.
«Անկարան փորձում է ցույց տալ իր վճռականությունն ու այսպես կոչված հետևողականությունը:Ռուսաստանը սովորություն ունի տարբեր ռազմաքաղաքական իրավիճակներին դանդաղ պատասխանելու, ուստի կարծում եմ աստիճանական այդ գործընթացը տեղի է ունենում։ Որքան Անկարայի հանդգնությունը շարունակվի, այդքան ռուսական հակազդեցության մակարդակը կփոխվի»,-մեզ հետ զրույցում ասաց Լևոն Հովսեփյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ Թուրքիայի՝ որպես Արցախի դեմ ադրբեջանաահաբեկչական պատերազմը պլանավորողի ու ղեկավարողի, նախնական հաշվարկները ձախողվել են, այն առումով, որ հուժկու պատերազմը արագ կավարտվի՝ ապահովելով ադրբեջանական ուժերի հաղթանակը.
« Հայկական բանակը ձախողեց թուրքական գլխավոր շտաբի այդ սցենարը: Սա տեղի չունեցավ, և հիմա Անկարան վճռական երևալու խնդիր ունի, այն լրջորեն է ներգրավվել այս պատերազմում՝ պլանավորումից մինչև ղեկավարում, հատուկ ծառայություններից մինչև սպառազինություն ու վարձկաններ։ Անկարայի հավակնություններն ու ռազմավարությունն ավելին է, քան պատերազմում Ադրբեջանին նման աջակցությունը։ Որքան Թուրքիայի աջակցությամբ ու ղեկավարմամբ պատերազմը ձգվի, այդքան ռուսական հակազդեությունը կմեծանա, դրա քաղաքական ազդակները արդեն իսկ դրսևորվում են։
Փորձագետի համոզմամբ՝ Թուրքիան օգտագործում է և կօգտագործի Ռուսաստանի այլ ուղղություններով պրոքսի հարվածները՝ Լիբիայից մինչև Ուկրաինա, ինչու ոչ՝ ռուսաստանյան սուբյեկտներ, ուստի այս տարածաշրջանում Թուրքիային լուրջ խաղաքարտ տալը կնշանակի հարվածի տակ դնել ռուսական կենսական շահերը ոչ միայն Հարավային Կովկասում։
«Այն ինչ հիմա իրականացնում է Թուրքիան Հարավային Կովկասում, Սիրիայում իր կողմից արվածի «մարսումն» էր։ Կարծում եմ սա գիտակցում են ռուսական ռազմաքաղաքական շրջանակները»,-ասաց Լևոն Հովսեփյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ