ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկրապահներն այսօր միասնական եւ նույն ոգեւորությամբ մեր հզոր բանակի, հերոս զինվորների հետ առաջնագծում իրենց հաղթական պայքարն են մղում. ԵԿՄ 11/07/2020 13:43 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Սասունն ու Սեւանի Սուրոն ջոկատներով ուղղաթիռով Ստեփաանակերտում իջան, ոտքով Լաչինով դուրս եկան»-սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն են՝ Սասուն Միքայելյանի մասին։ Այսօր ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ծննդյան օրն է։ Երկրապահ կամավորականների միությունն անդրադարձել է ԵԿՄ նախագահի անցած մարտական ուղուն, ներկայացրել հետաքրքրիր դրվագներ ու պատումներ.
«Դարերից եկած մի ավանդույթ կա, մարդու տարիքը փաստացի ծնված տարեթվով չեն որոշում, այլ գիտակցական կյանքում նրա կատարած հայրենանվեր, բարեգործական եւ այլ բնույթի բարի աշխատանքների հանրագումարով են որոշում: Եթե փորձենք հաշվել ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի տարիքը սխալ կլինի, քանզի նա դեռ շարունակում է իր հայրենանվեր, ազգապաշտպան բարի գործունեությունը: Հայ ժողովրդի նվիրյալ զավակը 1988-ից՝ երիտասարդ տարիքում, լծվել է ազգային գոյամարտի նախապատրաստության գործին:
«Սասունն ու Սեւանի Սուրոն ջոկատներով ուղղաթիռով Ստեփաանակերտում իջան, ոտքով Լաչինով դուրս եկան»,- 1992թ. ասել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ բնութագրելով Միքայելյանի անցած մարտական ուղին: Այդ ծանր ու օրհասական օրերին Սասուն Միքայելյանը մասնակցել է գրեթե բոլոր խոշոր մարտական գործողություններին:
1992թ․ Շուշիի ազատագրում
Մեծարգո՛ պարոն Միքայելյան,
Շնորհավորելով ձեր ծննդյան տարեդարձը ցանկանում ենք առողջություն, ընտանեկան երջանկություն եւ խաղաղություն հայոց աշխարհին: Դուք երկրապահ Ձեր մարտական ընկերներով, մի անգամ արդեն հաղթանակ կերտել եք, ապա այդ ոգով դաստիարակել եք սերունդներ: Այսօր էլ դժվար ժամանակներ են, բայց մենք մեր աչքի առջեւ ունենալով Ձեր օրինակը հավատացած ենք, որ այսօր էլ Հաղթելու ենք եւ ինչպես դուք եք ասում վերջնական վերջակետ ենք դնելու:
Ճակատագրի հեգնանք է, թե պարզապես զուգադիպություն, բայց 1992թ. Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել էիք հիվանդանոցում էիք, այսօր էլ պարտադրված այս պատերազմում վիրավոր հիվանդանոցում եք:
2020թ․ Ջրական Ջաբրաիլի ուղղություն
Այն ժամանակ ապաքինվելուց հետո կրկին մարտադաշտում էիք եւ հաղթանակով վերադարձաք, շուտափույթ ապաքինում ենք մաղթում. վերադարձեք մեր ու Ձեր զինվորներին եւ թող, որ կրկին լսենք հաղթանակի այդ բաղձալի լուրը: Եվ այդ օրը Հայ ազգը հաղթանակի, համախմբման մեծ միջոցառում կանցկացնի ու ցույց կտա աշխարհին, որ Աստծու կողմից ստեղծված այս ազգը միշտ հպարտ ու ամուր կանգնած է իր հայրենի հողի վրա:
Ստորեւ ներկայացնում ենք Սասուն Միքայելյանի եւ նրա հիմնած «Սասուն» ջոկատի մարտական ուղին.
Ծնվել է 1957թ. նոյեմբերի 7-ին Հրազդանի շրջանի Աթարբեկյան, ներկայիս Վանատուր թաղամասում:
Երբ սկսվեցին 1988թ. առաջին բախումները, Միքայելյանը նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին գրեթե 5 տասնյակ մեքենաներից կազմած ավտոշարասյունով մտել է Արդրբեջանի տարածք, կազմակերպել է Չարդախլու, Բադա, Բարում, Ջագիր գյուղերի հայազգի բնակչության անվտանգ տեղափոխումը Հայաստան։ Ապա Հրազդանում կազմավորել եւ հիմնել է «Սասուն» կամավորական ջոկատը, ստանձնելով վերջինիս հրամանատարությունը։
Ջոկատի մարտական ուղին սկսվում է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերից, ձգվում Նոյեմբերյանի Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար, Տավուշի Պառավաքար գյուղերով, թրծվում Շահումյանի եւ Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերում։ Մարտի դաշտում հաճախ հայտնվելով դժվարին իրավիճակներում, ջոկատայիններն իրենց հրամանատարի քաջությունն ու կազմակերպչական հմուտ ունակությունները զգալու բազում հնարավորություններ են ունեցել։ Միքայելյանին հաջողվել է անգամ յոթ օր շարունակ շրջափակված լինելով խորհրդային բանակի կողմից, ստեղծված իրավիճակից ջոկատն անկորուստ դուրս բերել եւ շարունակել մարտերը։
1991 թ-ին «Կոլցո» գործողության նույն զորամիավորումը գալիս էր հայաթափելու Մարտակերտի ձորակը եւ կազմավորված տարբեր ջոկատներ, Սասուն Միքայելյանն իր ջոկատով հատուկ դիվերսիոն խմբով Հաթերքում խոչընդոտել են գյուղի հայաթափության խորհրդային բանակի մտադրությունը։ 1992թ.-ին Խոջալուի, Ումոդլուի, Կիչանի, Սրխավենդի, Քելբաջարի ազատգրման մարտերից հետո ջոկատը մասնակցել է Շուշիի ազատագրմանը, որտեղ էլ Միքայելյանը ծանր վիրավորվել է ստանալով հարյուրից ավելի բեկորային վնասվածք։ Դրանց մեծ մասն այդպես էլ հնարավոր չի եղել հեռացնել։ Վերքերից լիովին չապաքինված, նա կրկին վերադարձել է ռազմի դաշտ եւ շարունակաել մարտական գործողությունները մինչեւ զինադադարի հաստատումը։
Մարտական սխրանքի համար Միքայելյանը պարգատրվել է ՀՀ կառավարական, ԼՂՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճան եւ մի շարք մեդալներով, հուշամեդալներով, պատվոգրերով, ստացել է փոխգնդապետի կոչում, անվանական զենք։
Հետագա գործունեության ընթացքում էլ հոգով մնալով հայրենիքի նվիրյալ զինվորը, Միքայելյանն ուշադրությունից դուրս չի թողել իր զինակիցների, զոհված ազատամարտիկների ընտանիքների հիմնախնդիրները։ Այսօր էլ լինելով ԵԿՄ նախագահ նա հավատարիմ է մնացել իր սկզբունքներին: Երկրապահներն այսօր միասնական եւ նույն ոգեւորությամբ մեր հզոր բանակի, հերոս զինվորների հետ առաջնագծում իրենց հաղթական պայքարն են մղում:
Այս օրերին Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններին ավելի քան 2000 երկրապահ արդեն իսկ մասնակցում է, կազմավորվում եւ համալրվում են նոր վաշտերն առաջիկա օրերին առաջնագիծ մեկնելու համար: Երկրապահները վստահ են եւ հավատում են, որ մենք այս կռվում վերջնական հաղթանակ ենք կերտելու: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Ադրբեջանը պետք է իմանա, որ Արցախը մի տեղ է, որին այլեւս խփել, կուլ տալ հնարավոր չէ»: Միանշանակ կրկնելու ենք հաղթանակը, քանզի մեր միասնությունը մեր հաղթանակի գրավականն է:
Օրհնվի ծնունդդ, Հրամանատար»,-հայտնում են երկրապահ կամավորականների միության վարչությունից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից