ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ը նոր ընդհանուր բնույթի միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտություն չի գտել 11/05/2020 10:47 | ԼՐԱՀՈՍ
ՄԻԵԴ-ը մամլո հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում միջանկյալ միջոց կիրառելու համար ներկայացված դիմումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից ՄԻԵԴ-ը բազմաթիվ դիմումներ է ստացել Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանն առնչվող միջպետական գանգատների շրջանակներում միջանկյալ միջոց կիրառելու մասին:
2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբջանի գործով, Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել, որով կոչ է արել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողույթուններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով ապահովվող իրավունքների խախտմանը, այդ թվում վտանգի տակ դնել նրանց կյանքն ու առողջությունը։ Նույն որոշմամբ ՄԻԵԴ-ը կոչ է արել կողմերին կատարել Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես կյանքի իրավունքի և խոշտանգումների, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի և պատժի արգելքի մասով:
2020 թվականի հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը, Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով, կրկին որոշել է կիրառել Դատարանի միջանկյալ միջոց` այս անգամ կոչ անելով հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր պետություններին, ներառյալ Թուրքիային, զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են քաղաքացիական անձանց Կոնվենցիայիայով ապահովվող իրավունքների խախտմանը և հարգել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները:
2020 թվականի հոկտեմբերի 18-ին, Հայաստանի կառավարությունը Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մեկ այլ դիմում է ներկայացրել՝ հիմնականում Ադրբեջանին մեղադրելով միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ թույլ տալու մեջ` ռազմագերիների և հակամարտության ընթացքում գերեվարված այլ անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի մասով: Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի կառավարությունը իր հերթին դիմում է ներկայացրել Հայաստանի դեմ՝ մասնավորապես բարձրացնելով տարածքային ամբողջականության (հայկական զորքերի դուրսբերում, Հայաստանի կողմից Արցախի Հանրապետությանը ֆինանսական եւ ռազմական աջակցության դադարեցում, կամավորական ջոկատների ուղարկման դադարեցում – ընդգծումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի) և քաղաքացիական օբյեկտների հարձակման երթարկվելու հարցերը:
ՄԻԵԴ-ը նշել է, որ բարձացված բազում հարցեր (ներառյալ տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը – ընդգծումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի) գտնվում են Դատարանի իրավասություններից դուրս: Ինչ վերաբերում է անհատների Կոնվենցիայով ապահովվող իրավունքներին, ՄԻԵԴ-ը վերահաստատել է սեպտեմբերի 29-ի և հոկտեմբերի 6-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները, որտեղ ոչ միայն նշվում է քաղաքացիական բնակչության իրավունքների մասին, այլև կոչ է արվում ներգրավված կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: Վերջինս վերաբերում է նաև այն անձանց կոնվենցիոն իրավունքներին, որոնք գերեվարվել են հակամարտության ընթացքում կամ նրանց, ում իրավունքները այլ կերպ կարող են խախտվել։
Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը, վերահաստատելով, որ իր իրավասության ներքո գտնվող հարցերը արդեն ներառված են կիրառված միջանկյալ միջոցների մասին որոշումներում, նոր ընդհանուր բնույթի միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտություն չի գտել:
Ինչ վերաբերում է առանձին գերիների վերաբերյալ ներկայացված դիմումներին, որոնք ներկայացվել են ինչպես ՀՀ կառավարության կողմից այնպես էլ անհատական դիմումների տեսքով, Դատարանը որոշել է կասեցնել միջանկյալ միջոցի դիմումների քննությունը և պատասխանող կողմին (Ադրբեջանին – ընդգծումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի) հրավիրել է տեղեկություն տրամադրել, թե արդյո՞ք նշված անձինք գերի են ընկել, եթե այո, ապա ի՞նչ պայմաններում են պահվում և արդյոք նրանք ենթարկվել են բժշկական հետազոտության կամ բուժման: ՄԻԵԴ-ը նշված դիմումները պահում է իր ուշադրության կենտրոնում։
Միաժամանակ ՄԻԵԴ-ը նշել է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված կամ ձերբակալված անձանց պաշտպանության միջազգային այլ մեխանիզմների առկայության մասին եւ կոչ անում Հայաստանին եւ Ադրբեջանին ակտիվորեն կիրառել դրանք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ