ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործնական քայլերը երկար գործընթաց են պահանջում. Ադամյան 11/05/2020 12:36 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Գործնական քայլերը երկար գործընթաց են պահանջում և այն կառույցները, որոնք այս տարիներին պետք է լինեին Արցախում, արդեն ուշացել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիանա Ադամյանը։
«Մեր ակնկալիքը և մեր պահանջն այն է, որ յուրաքանչյուր միջազգային կառույց, դիվանագետ ճանաչի Արցախի կնոջը, Արցախին, որ այս օրերին մենք ունենք լուրջ խնդիր, մենք տեղահանվել ենք, սպանվում, մորթոտվում ենք մեր երկրում և միջազգային ահաբեկիչները մեր սահմաններին»,- նշեց Ադամյանը՝ հավելելով, որ այսօր քաղաքակրթական ճգնաժամի առջև են կանգնած։
«Մենք պաշտպանում ենք մեզ մեր սահմաններում, ապա բարի եղեք գոնե արձագանքել, հավասարության նշան չդնել այս ամենի մեջ, ահաբեկչին կոչել իր անունով»,- ասաց Ադամյանը՝ նշելով, որ արցախցի կինը, մայրն այլևս չի լռելու և, եթե խաղաղության տարիներին փորձել ՝ ամեն բան ինքնաբավության սկզբունքով կառուցել, կերտել, այսօր չեն լռելու։
Նրա խոսքով՝ չեն լռելու, ցանկանում են իրենց իրավունքներն իրացնել և իրենց իրավունքները տեսնել պաշտպանված։ Ադամյանը նկատեց, որ ամենակարևոր հաղորդագրությունը՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում պատժամիջոցներ կիրառելն է Թուրքիայի նկատմամբ, չի կարելի զենք վաճառել։ Նա տեղեկացրեց, որ գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ միայն այս տարվա ընթացքում 25.5 մլն եվրոյի ռազմական զինամթերք վաճառելու պայմանագիր կա Թուրքիայի հետ, ընդ որում, դա այն դեպքում, երբ կան հաստատված փաստեր, որ Թուրքիան բացահայտ հովանավորում է ահաբեկչությունը և ռազմական աջակցություն ցուցաբերում է հենց Ադրբեջանին։
Անդրադառնալով փոփոխություններին՝ Ադամյանը նկատեց, որ այն, որ տվյալ կառույցներն արդեն լսում են, տվյալ կառույցներն արցախցիների հետ մեկ սեղանի շուրջ խոսում են՝ կատարված կամ չկատարված աշխատանքի մասին, այն մասին, որ գործունեության իրավական սահմանները սահմանափակվում են ՀՀ սահմաններով, արդեն կարևոր գործ է, որ ճանաչում են, ասում, որ ուզում են աշխատել, լինել Արցախում, սակայն աշխատանքային գործունեությունը պայմանագրային սկզբունքներով սահմանափակվում է ՀՀ-ով։
«Առաջարկում են մարդասիրական աջակցություն, թերևս ասում ենք, որ չճանաչված լինելը քարտեզի համար պետք չէ և խաղաղության համար, մարդասիրական օգնությունը խողովակներ կարող է գտնել և հասնել Արցախ»,- նշեց Ադամյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից