ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերմանիայի ՆԳ նախարարը հայտարարել է, որ Գերմանիայում ցանկացած պահի կարող է իսլամիստական հարձակում տեղի ունենալ 11/05/2020 21:11
Գերմանիայում ահաբեկչությունների իրականացման սպառնալիքը մնում է բարձր, հարձակումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը՝ Բունդեսթագում ելույթ ունենալով իսլամական ահաբեկչությանը հակազդելու թեմային նվիրված նիստում։
«Սպառնալիքը մեր երկրում մեծ է: Պետք է ելնենք այն բանից, որ ցանկացած պահի կարող են տեղի ունենալ ահաբեկչություններ»,- ասել է նախարարը: Նրա կարծիքով, ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ԵՄ շրջանակներում: Զեեհոֆերն ասել է, որ նոյեմբերի 13-ին ԵՄ երկրների ՆԳ նախարարների հանդիպմանն այս թեման կլինի հիմնականը:
Միաժամանակ, նախարարը նախազգուշացրել է հապճեպ եզրակացություններ չանել՝ Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից եւ օրենսդրության խստացումից հետո: «Ես ձեզ խորհուրդ եմ տալիս զերծ մնալ հապճեպ եզրակացություններից»,- ասել է նա: Նրա կարծիքով, ներքին անվտանգության ոլորտում գործող օրենքները պետք է հետեւողականորեն կիրառվեն: Զեեհոֆերը նաեւ ասել է, որ ԳԴՀ-ում հավանական վտանգավոր 615 իսլամիստների մեծ մասը կամ Գերմանիայի քաղաքացիներ են, կամ երկքաղաքացիություն ունեցող անձինք:
«Ահաբեկչության դեմ մեր պայքարն ուղղված է ֆանատիկորեն տրամադրված եւ բռնության վրա հիմնված ծայրահեղականության դեմ, այլ ոչ թե իսլամի»,- ասել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 2-ին հրաձգություն էր տեղի ունեցել վեց վայրերում, այդ թվում՝ սինագոգի մոտ: Հարձակման հետեւանքով չորս մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել: Զինված հանցագործը սպանվել է ոստիկանության կողմից, նա ահաբեկչական «ԻՊ» խմբավորման կողմնակից էր: Ոստիկանությունը որոնում է նրա հավանական հանցակիցներին: Ավստրիայի իշխանությունները կատարվածը ահաբեկչություն են որակել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ