ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վախեցող վարձկաններին հատուկ հաբեր են տվել, որն օգտագործելուց հետո վախն անցել է. գերեվարված վարձկան ահաբեկիչը պատմում է 11/04/2020 12:44 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ գերեվարված վարձկան ահաբեկչի հարցաքննությունից։ Հարցաքննության ժամանակ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին պատմել է, որ իրեն հավաքագրել է հարաևան գյուղի բնակիչ Իբրահիմը, որին Աբու Ահմադ էին անվանում։ Վերջինս առաջարկել է գումարի դիմաց գնալ Ադրբեջան՝ ամսական 2 հազար ԱՄՆ դոլարի դիմաց զորավարժությունների մասնակցելու։
«Իմ ընտանիքի անդամները՝ կինս, հայրս, դեմ էին, որ ես գնայի, եղբայրներս տեղյակ չէին այդ մասին։ Աբու Ահմադն ասաց, որ ուրիշ երիտասարդներ էլ կան՝ հարևան գյուղերից, որոնց մի մասն արդեն մեկ ամիս է, ինչ գտնվում են Ադրբեջանում։ Աբու Ահմադն ինձ ասել է, որ ինձ հետ ոչինչ չվերցնեմ, այդ թվում՝ անձը հաստատող փաստաթուղթ կամ այլ իր»,- ասաց նա։
Ալ Հաջիի խոսքով՝ մարդատար մեքենայով տեղափոխվել են անցակետ, որը գտնվում է Աբու Համշայի հսկողության տակ, անցակետում հավաքված են եղել 500 անձ, որոնք բոլորը սիրիացի արաբներ էին։
«Առավոտյան ժամը 8-ին այնտեղ է եկել Աբու Համշայի եղբայրը, ում անունը Սեյֆ էր։ Երբ Սեյֆը եկավ, նախ հայտարարեց, որ իրենք մեզնից ոչ մեկին չեն ստիպում, մենք գնալու ենք ամսեկան 2000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց, ով ցանկանում է կարող է վերադառնալ, բայց, եթե որոշեք մեզ հետ միասին գնալ Ադրբեջան և այնտեղից ինչ-որ մեկը ցանկություն հայտնի վերադառնալ, ոտքից կկրակեմ և չեմ թողնի»,- պատմում է սիրիացի արաբ վարձկանը՝ հավելելով, որ ընտրությունը կատարվում էր ըստ տարիքի, մասնավորապես, ընտրել են 20-40 տարեկան 500 անձի։
Վարձկանի խոսքով՝ Սեյֆն իրենց ասել է, որ իրենցից մեկ ամիս առաջ ևս 500 հոգանոց խումբ է մեկնել Ադրբեջան։ Վերջինս նշեց, որ Թուրքիայի Հանրապետության սահմանը հատելիս անցակետը հսկում էին ազգությամբ թուրք զինվորական և քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ոչինչ չեն հարցրել, փաստաթղթեր չեն ստուգել, միայն հաշվել են։ Վարձկաններին հարցեր չեն տվել նաև առաջին քաղաքացիական օդանավակայանում, այնտեղ բոլորին նստեցրել են մեծ քաղաքացիական օդանավ, որն Ադրբեջանի դրոշն էր կրում և վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Ադրբեջանի օդանավակայանում իրենց դիմավորել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ զինծառայողները, տարել են կենտրոնական զորամաս, որտեղ նույնպես գտջնվում էին թուրք և ադրբեջանցի զինվորականներ, որոնց տարբերում էին համազգեստի վրայի դրոշներից։
«Նշված զորամասում մենք մնացել ենք երեք օր, առաջին օրը մեզ վզնոցներ տվեցին, որի վրա թվեր էին գրված, հետո նկարեցին մեզ այդ վզնոցներով։ Երկրորդ օրը նշված զորամասում մեզ համազգեստ և զենք հատկացրեցին, հատկացվել են ռուսական արտադրության ավտոմատներ՝ «ПКС», «РПГ», դիպուկահար զենքեր։ Բարձրաստիճան թուրք և ադրբեջանցի զինվորականներն ունեին և կրում էին զրահաբաճկոն, սակայն մեզ չեն հատկացրել»,- պատմում է նա։
Երկրորդ զորամասում գտնվում էին նաև Շեյխ Իբրահիմը և Աբու Համշան, մոտ հինգ անձ զինված շրջում էին, այնտեղ էին ևս 500 հոգի սիրիացի արաբներ։
«Աբու Համշան հանդիսանում էր խմբավորման ղեկավարը, նա էր ղեկավարում Սիրիայից Ադրբեջան եկող վարձու զինվորականներին և պատասխանատու էր նրանց համար։ Մեզ խմբերի էին բաժանել, Աբու Համշան մեզ ասում էր՝ ոչ մի անձի կյանք չխնայենք, ասում էր, որ բոլոր հայերին պետք է մորթենք, սպանենք»,- պատմում է նա՝ հավելելով, որ նույն հրահանգ է ստացվել նաև ադրբեջանցի և թուրք զինվորականներից։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի և թուրք զինվորականները, որոնք գալիս էին իրենց մոտ, ասում էին, որ յուրաքանչյուր հայի կտրված գլխի համար կստանա հավելյալ 100 դոլար, զենքից բացի նաև երկար դանակներ են տվել։
Ալ Հաջին պատմել է, որ վախեցողներին հատուկ հաբեր են տվել՝ սպիտակ, կլոր, որը խմելուց հետո վախն անցել է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ