ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ մտավորականների համախմբում նախաձեռնության կոչը վարչապետին և հայ ժողովրդին 11/04/2020 15:52 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Հայ մտավորականների ներքոստորագրյալ համախմբումը համոզված է, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է հստակ և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ արտաքին քաղաքական և դիվանագիտական ջանքերն առավելագույնս արդյունավորելու, ինչպես նաև ռազմական իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու ուղղությամբ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարում ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը, կիսվելով վարչապետ Փաշինյանին ուղղված հայ մտավորականների համախմբում նախաձեռնության կոչով, որն մաբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Պարոն վարչապետ,
Հայ ժողովուրդն այսօր գոյապահպանական լրջագույն մարտահրավերի առջև է կանգնած: Իրավիճակն օրհասական է. պատերազմական գործողությունները՝ լայնամասշտաբ, զոհերն ու կորուստները՝ ծանր ու ցավալի:
Հայ մտավորականների ներքոստորագրյալ համախմբումը համոզված է, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է հստակ և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ արտաքին քաղաքական և դիվանագիտական ջանքերն առավելագույնս արդյունավորելու, ինչպես նաև ռազմական իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու ուղղությամբ։
Ուստի, ՀՀ գործադիր իշխանության առաջնային և անհետաձգելի խնդիրն է՝ այս իրավիճակին հնարավորինս համապատասխանող ձևաչափով վերակազմակերպվել և ազգային ներուժի ամբողջական համախմբման և գործադրման ճանապարհով հնարավորություն տալ անկախ Հայաստանի ռազմական և քաղաքական գործիչներին մասնակից և դերակատար դառնալու պատերազմական գործողություններում, ճակատում և թիկունքում։
Կոչ ենք անում քննարկել բոլոր հնարավոր լուծումները, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի ձևավորումը: Լուծման արդյունավետության միակ չափանիշը Հայ ժողովրդի գոյապահպանության համար վճռական նշանակություն ունեցող այս պատերազմում հնարավոր նվազագույն կորուստներով մեր Հաղթանակի ապահովումն է։
Միաժամանակ կոչով դիմում ենք հայ ժողովրդին.
Սիրելի´ հայրենակիցներ, հայրենականի վերածված այս պատերազմում մեր համազգային նվիրումը, մեր երիտասարդ սերնդի հերոսական վարքը է´լ ավելի է պարտավորեցնում անել հնարավորն ու անհնարը՝ հայության հավաքական ուժը կազմակերպելու և մեր միասնական նպատակին ծառայեցնելու համար։ Հենց այս օրերին է որոշվում մեր ժողովրդի` որպես միասնական նպատակներ ունեցող ազգի, ճակատագիրը:
Այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը և հանուն մեկ նպատակի՝ հանուն միասնական հայրենիքի գործելը։ Բոլոր անձնական նախասիրությունները, կուսակցական և նեղ խմբային շահերը պետք է ստորադասվեն այս նպատակին։ Հայ ժողովուրդը վճռական պահին մշտապես կարողացել է համախմբվել և դիմագրավել վերահաս արհավիրքը՝ իր սերունդներին տալով բարգավաճելու և ստեղծարար ընթացքը շարունակելու հնարավորություն։
Ուստի, կոչ ենք անում հրաժարվել ներքին բոլոր տարաձայնություններից և ամբողջությամբ լծվել հայ ժողովրդի հաղթանակի կերտմանը:
Ալվարդ Պետրոսյան-գրող, հրապարակախոս
Աննա Մնացականյան-օպերային երգչուհի
Աշոտ Ավագյան-գեղանկարիչ, ՀՀ պետ. մրցանակի դափնեկիր
Արա Մարտիրոսյան-հրապարակախոս, վերլուծաբան
Արարատ Կոստանյան-ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստ. գիտաշխատող
Արաքսյա Մուշեղյան-կոմպոզիտոր, պրոդյուսեր
Արթուր Մկրտչյան-հրապարակախոս
Արծրուն Պեպանյան-գրող, հրապարակախոս
Արման Եղիազարյան-պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
Արմեն Ասրյան-պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
Արտակ Վարդանյան- հրապարակախոս, բան.գիտ.թեկն.
Արտավազդ Դարբինյան –պատմ. գիտ. թեկն., դոցենտ
Դավիթ Հակոբյան-ՀՀ վաստակավոր արտիստ
Դավիթ Պետրոսյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
Դավիթ Սարգսյան-գրող, հրապարակախոս
Դավիթ Վանյան-բանաստեղծ
Զեմֆիրա Բարսեղան-ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
Էդիկ Մինասյան-պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
Թաթուլ Մանասերյան-տնտ. գիտ. դոկտ. պրոֆեսոր
Ժիրայր Դադասյան- բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստ. գործիչ
Լավրենտի Հովհաննիսյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
Լարիսա Ալավերդյան-Մարդու իրավունքների առաջին պաշտպան
Լևոն Ջավախյան-գրող, Մ. Խորենացի մեդալակիր
Լևոն Սարգսյան-բանաստեղծ
Լիա Իվանյան-գրող, հրապարակախոս
Լյուդվիգ Ավետիսյան-նկարիչ
Խաչատուր Ստեփանյան-պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
Հակոբ Ավետիքյան-Ազգ օրաթերթի գլխ. խմբագիր
Հակոբ Սրապյան- բանաստեղծ
Հայկազուն Ալվրցյան-«Արևմտահայոց հարցերի ուսումն. Կենտրոն», բան.գիտ.թեկն.
Հայկ Սարգսյան – տնտես. գիտ. դոկտ., պրոֆեսոր
Հարություն Կբեյան- գրող
Հովիկ Գրիգորյան-պատմ. գիտ. թեկն., դոցենտ
Մարատ Գրիգորյան-երկր. գիտ. թեկն., դոցենտ
Մարինե Հովյան-լեզվաբան
Մարտին Հուրիխանյան- կինոգետ
Մաքսիմ Ոսկանյան- բանաստեղծ
Մելինե Անումյան-պատմ. գիտ. թեկն.
Մերուժան Տեր-Գուլանյան-գրող, հրապարակախոս
Միքայել Մալխասյան-պատմ. գիտ. թեկն., դոցենտ
Նելլի Սարգսյան-երաժշտագետ
Ներսիկ Իսպիրյան-ՀՀ վաստ. արտիստ
Շուշան Վարդանյան-արվեստաբան, արվ.գիտ.թեկն.
Ռուբեն Մելքոնյան-պատմական գիտույթունների դոկտոր, պրոֆեսոր
Ռիտա Սաղաթելյան-լեզվաբան, բան.գիտ.թեկն.
Ռուբեն Մարգարյան-հրապարակախոս, վերլուծաբան
Ռուբեն Սահակյան-փաստաբան
Ռուզան Առաքելյան-հրապարակախոս
Ռուզան Խաչատրյան- լրագրող, գրող
Սաթենիկ Ավետիսյան-գրականագետ, բան.գիտ.թեկն.
Սահակ Սահակյան-երգիչ
Սասուն Պասկևիչյան-կոմպոզիտոր
Սամվել Թադևոսյան-փաստավավերագրող, ռեժիսոր
Սամվել Քոչինյան-բժշկ.գիտ.թեկն.
Սերժ Սրապիոնյան-գրականագետ, բան.գիտ.թեկն., դոցենտ
Սիլվա Յուզբաշյան-ՀՀ վաստակավոր արտիստ
Սոնա Բանոյան-ՀՀ վաստակավոր նկարիչ
Սոնա Մելոյան-մշակութաբան, լրագրող
Սպարտակ Ղարաբաղցյան-գրող, հրապարակախոս
Վահե Սարգսյան-պատմ.գիտ.թեկնածու
Վանո Եղիազարյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
Վարդան Այվազյան-սահմանադրագետ, իրավ.գիտ.թեկն., դոցենտ
Վարդան Ոսկանյան-բան. գիտ. թեկն.
Վարդան Պետրոսյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
Վիգեն Ստեփանյան-ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Վիկտոր Կատվալյան-բան. գիտ. դոկտ.
Տիգրան Դավթյան-օպերային երգիչ
Փիրուզա Մելիքսեթյան-«Իրատես» պարբերականի գլխ. խմբագիր
Քնարիկ Փիլոսյան-մշակութաբան
Ֆլորա Նախշքարյան-«Գոլոս Արմենիի» թերթի գլխ. խմբագիր
Նոյեմբեր 3, 2020
Կոչը բաց է միանալու համար
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ