ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիրավորների 90 տոկոսը բեկորային է, ուստի, պետք է հետևակը «թաղել» հողի մեջ. Մանվել Եղիազարյան 11/04/2020 21:25 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ադրբեջանն իր հաջողության ամբողջ հույսը դրել է հրետանակոծության վրա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, որն օրերս է վերադարձել առաջնագծից և պատրաստվում է նորից մեկնել։ Նրա կարծիքով՝ թշնամին հրետակոծություններով փորձում է ճակատը կտրել խորը թիկունքից, որ վերջինս չկարողանա ապահովել առաջնագծի պահանջներ և հենց այդ պատճառով ամբողջ ուժը դրել են հրետանու վրա։
«Օդը պաշտպանելը մեզ համար պարտադիր է, բայց օդից բացի կա նաև հրետանի, որն իրենք ավելի շատ ունեն՝ մեր համեմատ»,- նկատեց Եղիազարյանը, բայց նաեւ արձանագրեց, որ ի տարբերություն հակառակորդի ՝ մեր զինվորները շատ ավելի լավ են կռվում։ Ազատամարտիկի փոխանցմամբ՝ հրետանու դեմ պետք է իրականացվեն ինժեներական աշխատանքներ՝ ընդգծելով, որ դեռևս 2014թ բարձրաձայնել է, որ անհրաժեշտ է ամրացնել խրամատները, ամբողջ Արցախի տարածքում պետք է խրամատներ լինեն։
Մեր զրուցակցի տեղեկություններով՝ հայ զինծառայողների շրջանում վիրավորների 90 տոկոսը բեկորային է, ուստի, «պետք է հետևակը թաղել հողի մեջ»։
«Պետք է խրամատավորվել, հետևակի գլուխը ծածկել։ Ազերիներից կամ իսլամիստներից ոչ մեկը չի վախենում, ես ձեզ տղամարդավարի եմ ասում, բոլորին տեսել եմ, բոլորը երանի են տալիս, որ հանդիպենք ու սկսենք կռվելը՝ գնդացիրներով, ավտոմատներով»,- նշեց ազատամարտիկը՝ հավելելով, որ երբեմն տեղի ունեցող նահանջները միայն այդ պատճառով են տեղի ունենում։
Եղիազարյանն ընդգծեց՝ թող ոչ մեկը չկասկածի, հայ զինվորը, հայ տղամարդը մեկ մետր էլ չի նահանջելու։
«Գիտե՞ք հիմա նահանջ կա, ո՛չ, ստիպված են հետ քաշվել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ, եթե հնարավոր չէ ամբողջ ճակատով, ապա կարող են կտոր-կտոր օդը պաշտպանել և խրամատներն ամրացնել, այդ դեպքում որևէ վտանգ չկա, հակառակորդի բոլոր հարձակումները կկանգնեցվեն։
Ինչ վերաբերում է դիվերսիոն խմբերին, ապա Եղիազարյանը նշեց, որ շատ դեպքերում նրանց կատարած հարձակումները թույլ են լինում։
«Կարծում եմ՝ Ալիևը, որտեղ դրոշակ են դնում, մեծ գումարներ է տալիս, դրանք էլ ամեն ինչ անում են, որ գան, դրոշակ դնեն, նկարվեն, հետո չեն էլ պահում, ինչպես՝ Հադրութում չպահեցին, Ղուբաթլույում չեն պահում, Զանգելանում է թույլ։ Իրենք գումար են աշխատում ընդամենը, դրա համար էլ այդ դիվերսիոն խմբերով անհանգստացնում են հասարակությանը և դրոշակ դնելով գումար են վաստակում։ Կարծում եմ՝ դա է պատճառը, բայց այն, որ այդ դիվերսիոն խմբերն անհանգստություն են պատճառում հասարակությանը և զորքերին, դա փաստ է, բայց մի գեղեցիկ օր դրանց կամաց-կամաց ոչնչացնելու ենք, արդեն սկսել ենք ոչնչացնելը »,- նշեց Եղիազարյանը։
Ազատամարտիկը գտնում է, որ դիվերսիոն խմբերի կիրառման մարտավարությունը նաև հոգեբանական ազդեցությունն է, փորձում են կոտրել ոգին, խուճապի մատնել, սակայն դա իրենց չի հաջողվում և չի ել հաջողվի։
«Ես չգիտեմ, թե օրինակ, Շուշի մտնել ձգտող խմբին որքա՞ն գումար է խոստացել Ալիևը։ Այդ պատճառով էլ կազմակերպված չեն իրենց հարձակումները, պատառ-պատառ են, կես-կես, ավելին՝ անիմաստ»,- նշեց Եղիազարյանը։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենց կողմից «զբաղեցված» տարածքները չեն ամրացվում հետևակի կողմից, իսկ, եթե հետևակը չի մտնում տարածք, դա չի համարվում գրավված, որքան էլ հրետակոծեն, հրթիռակոծեն։ Եղիազարյանը կարծում է, որ հակառակորդն ուզում է հրետանային կրակով դիմադրությունը կոտրել, այդ պատճառով էլ մեծ խմբեր չեն գցում, դիվերսիոն, ահաբեկչական խմբեր են մտցնում, որոնք էլ ոչնչացվում են մեր զինվորների կողմից. «Պետք է դիմակայել, կանգնեցնել հարձակումը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ տարբեր կասետային զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները, հոսպիտալները։ Ռազմական գործողություններն արդեն 39-րդ օրն է, ինչ ընթանում են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ