ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանները պատասխանում են՝ դե, ամեն ռեյսից հետո նույն իրավիճակն է, COVID թեսթ հանձնելու համար 20 հազար դրամ են պահանջում.Նաիրա Զոհրաբյան 11/04/2020 15:18 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Իջնում եմ Մոսկվայից Երևան եկող ինքնաթիռից։ Նույն չվերթով Ռուսաստանից Երևան են վերադառնում մեր հարյուրից ավելի հայրենակիցներ։ Վերադարձողներից երկու երիտասարդ դեռ ինքնաթիռում ասացին, որ գալիս են Երևան ու հենց հաջորդ օրը որպես կամավոր մեկնելու են Արցախ։ Մեկնելու են կռվելու, պաշտպանելու մեր հայրենիքը ։ Այս մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է.
«Մոտենում ենք օդանավակայանի ընդհանուր սրահին ու անասելի աղմուկ-աղաղակ, հրմշտոցներ։ Հարցնում եմ՝ ի՞նչ է եղել, ոստիկանները խաղաղ պատասխանում են՝ դե, ամեն ռեյսից հետո նույն իրավիճակն է, թեսթ հանձնելու համար 20 հազար դրամ են պահանջում, շատերն այդ գումարը չունեն, մի մասն էլ, ով ՌԴ-ում կամ Բելառուսում թեսթը հանձնել է, սակայն չվերթի հետաձգման պատճառով անհրաժեշտ 72 ժամն անցել է, մարդիկ օբյեկտիվորեն հրաժարվում են կրկին գումար վճարել ու թեսթ անցնել։
Ու մարդիկ, ասեմ ձեզ, միանգամայն իրավացի են։
Անկեղծ ասած՝ հոգնել եմ անընդհատ նույն հարցը տալուց, թե COVID հիմնադրամի գումարները էդ ինչի՞ վրա են ծախսվում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ու այլ դոնորներից եկող գումարները ինչի՞ վրա են ծախսվում, որ մենք չենք կարողանում գոնե որոշակի սոցիալական շերտերի համար անվճար թեսթավորում անել։
Զրուցում էի Սլովակիայի իմ ընկերներից մեկի հետ, ասաց, որ Սլովակիայում բոլորն անխտիր անվճար թեսթավորում են անցել ու նաեւ որպես բժիշկ հաստատեց այն, ինչ գիտեինք բոլորս, որ թեսթի ինքնարժեքը բավականին մատչելի է։
Ես չգիտեմ ո՞ւմ եմ դիմում, որովհետեւ չեմ ճանաչում ադեկվատ մեկին, ում հետ հնարավոր է բոլոր այս հարցերը քննարկել։
Բայց եթե այդպիսի ադեկվատ մեկը պատահաբար կգտնվի, գոնե հիմա էսպիսի բաներ մի արեք։ Եթե մեր հայրենակիցը եկել է ու կամավոր պիտի գնա զենք վերցնի, մի՛ խեղդեք ու 20 հազար դրամ մի՛ պոկեք։ Եթե մեր հայրենակիցն արդեն այլ երկրում վճարել ու թեսթ է անցել եւ ոչ իր մեղքով թռիչքը հետաձգվել է այնքան, որ էդ ձեր ուզած 72 ժամը սպառվել է, մի՛ խեղդեք ու մարդուց 20 հազար դրամ մի՛ գանձեք։ էս դեպքերում գոնե անվճար թեսթավորում արեք։
Ո՞նց եք պատկերացնում, որ Ռուսաստանի հեռավոր գյուղից Հայաստան վերադարձող ընտանիքն ի վիճակի է լինելու օդանավակայանում իր հինգ հոգանոց ընտանիքի համար գրպանից հանել ու 100 հազար դրամ տեղում վճարել։
Լավ, չենք խոսում, ատամներս սեղմած՝ լռում ենք, որովեհետեւ այսօր բոլորս մեկ խնդիր ունենք՝ ամեն ինչ պատերազմի ու զինվորի համար։
Բայց այն, ինչ ես տեսա «Զվարթնոց» օդանավակայանում, ուղղակի ամոթալի էր։
Եթե ոլորտի որեւէ ադեկվատ պատասխանատու կգտնվի, ով կհասկանա, որ անբարոյականություն եւ լկտիություն է Ռուսաստանից ժամանած ու պատերազմ գնացող կամավորականից 20 հազար դրամ պոկելը, ուզում եմ հուսալ, որ փորձ կարվի հարցը կարգավորել։
Մի՛ արեք, պարզապես մի՛ արեք։ Ամոթ է>,-գրում է ԲՀԿ պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ