ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հույս ունենք, որ ՄԻԵԴ-ը որոշակի դեր կստանձնի նաև ռազմագերիների փոխանակման հարցում. իրավապաշտպան 11/03/2020 17:27 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Հայկական գործերն առաջինն են, որոնցով ՄԻԵԴ-ն անհապաղ միջոց սկսեց կիրառել նաև ռազմագերիների հարցերով։ Նախկինում նման խնդիրներ չեն բարձրաձայնվել և ՄԻԵԴ-ն այլ կոնտեքստում է գործեր քննել,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նշենք, որ այս պահին 19 հայ ռազմագերիների վերաբերյալ գործեր կան ՄԻԵԴ-ում, որից 8-ը ներկայացվել է կառավարության, 11-ը՝ իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զենյալյանի կողմից։
Իրավապաշտպանների ներկայացրած դիմումները ՄԻԵԴ-ում տարբեր դատավարական փուլերում են գտնվում։ Սարգսյանի և Ամիրջանյանի վերաբերյալ գործով ՄԻԵԴ-ը պահանջել է տեղեկություն տրամադրել, որն արդեն ստացվել է և այս պահին դիմող կողմը պետք է ներկայացնի դիրքորոշումը՝ կառավարության տեղեկատվության վերաբերյալ, որի վերջնաժամկետը նոյեմբերի 6-ն է։ Այս գործով արդեն առկա է կիրառված անհապաղ միջոց, պարզապես, դատարանը պարբերաբար տեղեկություն է պահանջում՝ հավաստիանալու, որ անհապաղ միջոցի պահանջները կատարվում են կառավարության կողմից։ Կա ևս 5 գործ, որոնցով ՄԻԵԴ-ը տեղեկատվություն է պահանջել և վերջնաժամկետ է սահմանվել մինչև նոյեմբերի 3-ը, իսկ մյուս 5 գործերով արդեն իսկ նոր անհապաղ միջոցի կիրառման դիմումներ են ներկայացվել։
Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ հայկական գործերն առաջինն են, որոնցով ՄԻԵԴ-ն անհապաղ միջոց կիրառելու մասին որոշումներ է կայացրել նաև ռազմագերիների մասով։
«Մենք փորձարկել ենք, ունենք որոշակի հաջողություն՝ առնվազն կյանքը և առողջությունը պաշտպանության տակ վերցնելու առումով, բայց նաև ակնկալիք ունենք, որ ՄԻԵԴ-ն ավելի առաջ կգնա և դերակատարում կստանձնի փոխանակման գործընթացում՝ հաշվի առնելով նաև ԿՄԽԿ-ի մանդատի սահմանափակվածությունը, քանի որ ստացվում է, քանի դեռ հակամարտող կողմերից մեկը չարամիտ է գործում և տարբեր պատրվակներով խախտում է հումանիտար հրադադարի պայմանները, հրաժարվում է ռազմագերիներ փոխանակելուց և դիակներ տրամադրելուց,ապա այս անձանց իրավունքները և ճակատագրերը կախվածության մեջ են դրվում այդ չարամիտ պետություններից։ Կարմիր Խաչը հնարավորություն չունի առանց կողմերի հետ համագործակցելու՝ այդ խնդիրը լուծել և մենք հայտնվելու ենք մարդու իրավունքների մասսայական խախտումների դաշտում, ինչը միգուցե 100-ամյակներ առաջ կարող էր թույլատրելի լինել, բայց ժամանակակից աշխարհում, ԵԽ դատական տարածքում դա պարզապես անթույլատրելի է»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ, եթե նման միջադեպեր լինում են և մնում են անպատասխան, ստացվում է, որ պետք է որակազրկել նաև հենց այդ կառույցներին, որովհետև վերջիններիս առաքելությունն է ապահովել՝ մարդու իրավունքների պաշտպանվածությունը որոշակի աշխարհագրական տարածքում։
Այս հանգամանքները հաշվի առնելով Ս.Սահակյանը կարծում է, որ Դատարանն իր իրավական գործիքակազմով պետք է սատար կանգնի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին և անկախ կողմերի ցանկություններից պարտադրի իրավական գործիքներով իրականացնել փոխանակումը։ Ազգությամբ պայմանավորված վտանգված է հայ ռազմագերիների կյանքին և առողջությանը։
«Դրանք հիմնավորել ենք թե նախկինում ՄԻԵԴ-ի կողմից քննված գործերով, այդ թվում՝ Գուրգեն Մարգարյանին առնչվող, Սարիբեկյանի և Բալյանի եւ տասնյակ այլ գործեր, որոնք բացահայտում են անգամ խաղաղ պայմաններում Ադրբեջանի կողմից կոպտագույն մարդու իրավունքների խախտումներ, որոնք նաև հանցագործություններ»,- նշեց Սահակյանը։
Անդրադառնալով ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հայտարարությանն առ այն, որ սպանված 19 զինծառայողներից չորսը խոշտանգվել են մինչեւ սպանվելը, եղել են գերեվարված՝ Սահակյանը նշեց. «Նման դեպքերը ևս մեր ուշադրությանն արժանացել են, ավելին, մենք տիրապետում ենք այդ դիակների տեղակայմանը և նախորդող գործընթացներին։ Իսկապես՝ այդ չորս զինծառայողները գտնվել են ռազմագերու կարգավիճակում,, հետագայում են սպանվել, առհասարակ ռազմագերիների խոշտանգման հայտնի դրվագներով բոլորի ձեռքերը կապկպված են եղել։ Մենք դրանցով դատարանին հիմնավորել ենք նաև կյանքի սպառնացող վտանգի իրական և անմիջական լինել, բայց ապագայում նաև համապատասխան զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրներ ենք դնելու ԵԴ-ում»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից