ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովհաննես Պետրոսյան. Վարանգաթաղի բարձունքը մերն է 11/03/2020 23:48 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը-բաց։
Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելի» այս տողերը այնքան համահունչ են լեգենդար Պռոշյան գյուղի կամավորների զինվորագրությանը դեպի Արցախ՝ հայրենի հողի փրկության պաշտոնական կոչերին չսպասելով անգամ: Արդեն երրորդ անգամ: Նրանք այդպիսին են, չեն սպասում, իրենք են առաջնորդում: Նրանք էլ ուրախ, սրտները՝ բաց են գնացել:
Հայերիս պատերազմը միշտ հայրենական է, դրա համար են մերոնք Արցախի համար կռվելու գնում ընկերովի, գյուղովի, ջոկատներով, խումբ կազմած, եղբայրներով: Գնում են երգը շուրթերին: Երգով գնում են, երգով կռվում են, երգով անմահանում:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսական էջը հետևում թողած, դեռ 25-ը չբոլորած Հովհաննես Պետրոսյանը, նրանցից մեկն էր, ով հերոսաբար զոհվեց Վարանգաթաղ (Լուլասազ) բարձունքը ազատագրելիս: 150 հոգանոց հատուկ ջոկատայինների դեմ են մարտնչել տղերքը, կռիվը դաժան է եղել, բայց նրանք բարձունքը ազատագրել են, Արցախի դրոշը՝ ամրացրել հողին:
Պատմում է մերօրյա հերոս՝ Հովհաննես Պետրոսյանի հորեղբորորդին՝ Վահագն Պետրոսյանը
«Հովհաննեսը հենց սեպտեմբերի 27-ին, առանց վայրկյան իսկ սպասելու գնաց զինկոմիսարիատ: Մեծ եղբորը՝ Հովսեփին, որ նույնպես կամավորագրվել էր, ճանապարհեց, սակայն իրեն զինկոմում մերժեցին: Գնաց ԵԿՄ, դարձյալ չստացվեց: Երևի ապրիլյան պատերազմում իր կռիվը տված հերոսին խնայում էին, բայց ինքը դադար չուներ, որոշել էր ու պիտի գնար: Դեռ օրեր առաջ ապրիլյանի հերոս Ռոբերտ Աբաջյանի հուշաքարի մոտ խոստացել էր՝ «ախպեր ջան, մուռդ կհանենք»: Հովհաննեսը միացավ Դաշնակցական կամավորականների ջոկատին, որի կազմում էին Պռոշյանի տղերքը՝ քաջորդիների մի քանի սերունդ:
Ինքը և՛ Պետոյի ու Կարոտի ոգեղենությամբ, իրական պատմություններով էր սնված, և՛հոգում ու աչքերի մեջ սրբորեն պահում էր ապրիլյանի օրերը, զոհված ընկերների հիշատակները, և…մեկ օր անգամ անհնար էր նրան հետ պահել: ՈՒղղակի նետվեց առաջ: Առաջամարտիկ էր: Բարի, ընկերասեր ու սրտաբաց էր, մաթեմատիկայից ուժեղ էր, կարող էր հաջողությամբ սովորել, բայց աշխատում էր, ծնողներին օգնում»: Հաստատ որոշել էր՝ այս անգամ էլ կգնա, կմաքրեն Արցախը բարբարոս ցեղերից, կգա ու անպայման կամուսնանա, կուրախացնի ծնողներին, բայց…
Մամ ջան, չտխրես՝ ասել էր գնալուց առաջ, մեկ է՝ նորից քո գիրկն եմ գալու…
Հովհաննեսի քույրը՝ Մոնիկան կարոտում է եղբորը և այդ կարոտի խտացումը մոր աչքերի մեջ է տեսնում ամեն աստծո օր: «Բոլորով հավաքվում ենք՝ մեկմեկու սիրտ տալիս, գոտեպնդում: Քաջ էր՝ ասում է, Արցախը շատ էր սիրում, Հադրութում էր ծառայել, մասնակցել՝ քառօրյա պատերազմին: Վերջին երեք ամիսներին ինքը մի տեսակ՝ մարտական վիճակում լիներ ասես, իր ապրումները պանթեոնի հերոսների հետ էին, գնում էր Զորաց պանթեոն, սնունդ ստանում նրանցից»:
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղը հայտնի է իր հերոսներով, 90-ականների արցախյան առաջին ազատամարտը՝ արդեն Պետո ու Կարո, Հրաչ ու էլի բազում անուններ և հերոս գյուղի համբավ է տվել Պռոշյանին, նաև՝ Զորաց պանթեոն, ուր հանգչում են նրանք՝ հայրենի հողի ազատարարները:
Այս պատերազմում Պռոշյանի ջոկատից 17 քաջեր զոհվեցին՝ մինչև վերջին շունչը կռվելով թուրքադրբեջանական հատուկջոկատայինների դեմ: Հովհաննեսը նրանց հետ էր…
Միասին երգով գնացին, իրենց արդար կռիվը տվեցին ու վերադարձան հարազատ Պռոշյան՝ Զորաց պանթեոն՝ հերոսապատումը շարունակելով…
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ