ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էրդողանը հոգին Ալլահին ավելի շուտ կարող է տալ, քան կցանկանար. Նրա նոպաները չարորակ ուռուցքի վիրահատության կողմնակի էֆեկտներն են 11/03/2020 17:49 | Միջազգային լրահոս
Թուրքական մամուլը հակասական տեղեկություններ էր հրապարակում Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ, այն բանից հետո, երբ վերջերս Ստամբուլի մզկիթներից մեկում հրապարակային աղոթքի ժամանակ ուշագնաց եղավ։ Մամուլի ծառայությունը հանրությանը հավաստիացրեց, որ Էրդողանն իրեն լավ է զգում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոպաները ծանր վիրահատության կողմնակի էֆեկտն են,- գրել է շվեդական Nordic Monitor լրատվական պորտալը։ Վիրահատել են Էրդողանի աղիներում առկա չարորակ նորագոյացությունը։ Դա թույլ է տալիս բացատրել վերջին շրջանում էրդողանի անկայուն պահվածքը։
Դեռևս 2011 թվականի նոյեմբերի 26-ին, երբ նա դեռ 57 տարեկան էր, Ստամբուլում իրականացվեց վիրահատություն։ Ըստ աղբյուրի տվյալների՝ հաջողվել է ձերբազատվել հաստ աղիքի քաղցկեղից։ Քաղցկեղն ախտորոշվել է, երբ Էրդողանի մոտ սկսել են գանգատներ մարսողական համակարգից։ Բժշկական հետազոտությունը փաստել՝ Էրդողանն ունի առողջական լուրջ խնդիրներ։
2012-ին WikiLeaks պորտալը սենսացիոն լուր տարածեց, հաստատելով, որ Էրդողանի մոտ հաստ աղիքի քաղցկեղի անբուժելի ձեւ է ախտորոշվել։
Հետազոտություններից հետո պարզվեց, որ Էրդողանի մոտ ադենոմայի վտանգավոր ձև է հայտնաբերվել։ Լրացուցիչ թեստերն ու հետազոտությունները պարզեցին, որ Էրդողանի քաղցկեղը գտնվում է երրորդ կարգի զարգացման նախնական փուլում։
Այն բանից հետո, երբ որոշվեց, որ շտապ վիրահատություն է պետք, Թուրքիայի նախագահի բուժող բժիշկները սկսեցին փնտրել այն բժշկին, որը Էրդողանին կվիրահատեր։ Ընտրությունը կանգ առավ հայտնի վիրաբույժ Դորոսոն Բորի վրա։ Կոնսուլտացիան վարել է բժիշկ Ֆահրեդդի Հոջան, որը հետագայում դարձավ Թուրքիայի առողջապահության նախարար։ Բացի այդ, նա ղեկավարել է Էրդողանի ընտանիքի գաղտնի ներդրումները բժշկական ոլորտում, այդ թվում ՝ «Մեդիպոլ» հիվանդանոցային համալիրի նախագծում։
Վիրահատության անցկացման համար գաղտնիությունն առաջնային էր, քանի որ Էրդողանի առողջական վիճակի վատթարացումը կարող էր խթան հանդիսանալ նրա քաղաքական մրցակիցների համար, որոնք, անպայման, կսկսեին հարցեր տալ երկրում գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու նրա ունակությունների վերաբերյալ:
Ոմանք նշում են, որ Դորսոն Բորան հայտնի է որպես «գաղտնապահ» բժիշկ, եւ որ նա չէր տարածի Էրդողանի հիվանդների առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն։ Ի վերջո, վիրահատությունը կատարվել Է Մարմարա ինստիտուտի հիվանդանոցում։ Արդյունքում հաստ աղու 20-25 սանտիմետր հեռացվել է։
Այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություն արվեց վիրահատությունից երկու օր անց։ Դրանում ասվում էր, որ Էրդողանի վիրահատությունը հաջող է անցել։ Ընդ որում, հայտարարության մեջ ուռուցքի մասին նշված չէր։
Ըստ պաշտոնական վարկածի ՝ մեկ ամիս առաջ Էրդողանի ուշագնացության պատճառը դիաբետով պայմանավորված զարկերակային ճնշման բարձրացումն է եղել։ Ինքը ՝ նախագահը հայտարարել է, որ իրեն հիանալի է զգում: Բայց կան տեղեկություններ, որոնք թույլ են տալիս պնդել, որ նրա առողջական վիճակը բավականին լուրջ է: Վերջին ժամանակներում Թուրքիայի առաջնորդը հաճախ ստիպված է լինում բաց թողնել նախապես ծրագրված կարեւոր միջոցառումները։
Որքան էլ Թուրքիան գաղտնի պահի՝ ամերիկյան հետախուզության աղբյուրներից ոչինչ չեն թաքցնի։ Դեռ մի քանի տարի առաջ հաստատել էին Թուրքիայի առաջնորդի մոտ անբուժելի ուռուցքաբանական հիվանդության մասին լուրը։ Ըստ տեղեկությունների՝ էրդողանը առնվազն երկու լուրջ վիրահատություն է տարել։ Առաջինը՝ 2011-ին, երկրորդը ՝ 2012-ի փետրվարին։
2013-ի օգոստոսին Էրդողանը նույնպես հոսպիտալացվել էր որովայնի շրջանում սուր ցավերի պատճառով։ Արդյոք նա դանակի տակ է ընկել 2013-ից հետո՞, տեղեկությունը խիստ գաղտնի է։
Տվյալները տրամադրվել են Anonymous հաքերային խմբի անդամներից։ Նրանց հաջողվել էր ամերիկացի հետախույզների գաղտնի փաստաթղթերից Էրդողանի հիվանդությունը հաստատող տեղեկություններ իմանալ։ Fuck FBI Friday հաքերային ակցիայի անդամները հրապարակել են նամակագրություն, որի մեջ հիշատակվել է Ֆարուք Դեմիր անունով գործակալի անունը։ Վերջինս տեղեկություններ է ստացել Էրդողանի մոտալուտ մահվան մասին նրա անձնական վիրաբույժից։ Եթե հավատանք Դեմիրին, բժիշկները թեև փայլուն են կատարել իրենց գործը, սակայն Էրդողանին երկար կյանք չեն խոստացել։ Այս մասին տեղեկությունը հրապարակել է ամերիկյան International Business Times-ը։
Էրդողանն իր հայրենակիցներին կոչ է արել չհավատալ իր մահվան մասին լուրերին.
«Միայն Ալլահը գիտի, թե ո՞ւմ, որքա՞ն է մնացել ապրելու։ Եթե ինչ-որ մեկը պետք է մեռնի, այդ ժամը չի կարելի ոչ մոտեցնել, ոչ էլ հետաձգել։ Ցավալի է, երբ մարդիկ հավատում են լկտի մարդկանց, որոնք հաշվում են այս աշխարհում ինձ հատկացված ժամանակը»,- հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի բժիշկները նրան բուժում են մեկ հիպերտոնիայից, մեկ դիաբետից, մեկ ստամոքսի խոցից, մեկ ձայնալարերի բորբոքումից։ Բայց տեղեկություններ կան, որ Էրդողանը մոտ նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են։
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր.
«Դատելով ամենից ՝ նրան բուժում են հոգեկան խանգարումից»։ Խորհրդարանական ընդդիմության ղեկավարի հետ լիովին համաձայն է ԱՄՆ-ում թաքնվող քաղաքական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը։ Իր հարցազրույցներից մեկում նա ասել է.
«Էրդողանը հոգեկան հիվանդ է։ Նրա խելագարության մասին շատերն են խոսում»։
Հարկ է նշել, որ 2016 թվականից Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի ղեկավարությունն աշխատանքից ազատել, նույնիսկ ձերբակալել է առողջապահության ոլորտի ավելի քան 20 հազար մասնագետների, այդ թվում ՝ բժիշկների եւ բուժքույրերի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից