ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպան ինքն է ստեղծել այն Թուրքիան, որն այսօր սպառնալիք է աշխարհի համար․ Ռուբեն Մելքոնյան 11/03/2020 19:47 | ԼՐԱՀՈՍ
Այն, ինչ հիմա տեղի է ունենում եվրոպական տարբեր երկրներում և երեկ էլ Վիեննայում, թուրքական ահաբեկչական քաղաքականության կոնկրետ դրսևորումներ են, որոնք իրականացվում են նրա ենթակայության տակ գտնվող իսլամիստական և ազգայնամոլական ահաբեկչական կառույցների կողմից։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ Թուրքիան տիրապետում է ահաբեկչական կառույցների, ղեկավարում այդ կառույցները։ Դրանցից մեկը ծայրահեղ իսլամիստական խմբավորումներն են, իսկ մյուսը՝ ծայրահեղ աջ ահաբեկչական կառույցը, որը վաղուց արդեն գոյություն ունի Եվրոպայում, եվրոպական տարբեր երկրներում և Թուրքիան՝ ըստ տարբեր նպատակահարմարության, հրահանգ է տալիս իր ահաբեկիչներին իրականացնել տարբեր գործողություններ։ Ընդ որում՝ թուրքագետը նկատեց, որ սա Եվրոպայում նորություն չէ և նախորդ տասնամյակներում ևս Թուրքիայի պետության հրահանգող ծայրահեղ աջ այս խմբավորումներն իրականացրել են տարբեր ահաբեկչական գործողություններ։
«Վիեննայի պարագայում կարծում եմ՝ նաև որոշակի սիմվոլիզմ, խորհրդանշական իմաստ կա, որովհետև Վիեննան թուրքերի համար այն քաղաքն է, որը 16-րդ դարում Օսմանյան բանակը պաշարել է, հասել մինչև Վիեննա, բայց չի գրավել և թուրքական ընկալումներում Վիեննայի դեմ քայլեր անելը, Վիեննան գրավելն ունի կարևոր նշանակություն։ Վստահ եմ, որ երեկվա ահաբեկչությունների ենթատեքստում այդ խորհրդանշական իմաստը կա»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է Եվրոպայի արձագանքին, ապա թուրքագետը նշեց, որ Թուրքիայի հետ կապված եվրոպական քաղաքականությունը երկու մասի է բաժանվում: Նախ` կարևորվում է կոնկրետ երկրի նեղ շահերը, և Եվրոպան Թուրքիայի քայլերի հետ կապված միասնական դիրքորոշում դժվարանում է որդեգրել։ Այն, ինչ ձեռնտու է Մեծ Բրիտանիային, ձեռնտու չէ Ֆրանսիային, և Թուրքիան կարողանում է նրանց հակասությունները համադրելով՝ հասնել իր նպատակներին․ «Երկրորդ հանգամանքն այն է, որ եվրոպական տարբեր երկրներում կան միլիոնների հասնող թուրքական համայնքներ, որոնք չնայած Եվրոպայի բնակիչներ են, բայց ամեն ինչով ենթարկվում են Էրդողանին և բնականաբար այդ երկրները հաշվի են նստում իրենց տարածքում բնակվող միլիոնավոր թուրքերի հետ, որոնք ներկայացված են և՛ տնտեսության, և՛ քաղաքականության մեջ։ Կան թուրք պատգամավորներ, կան անգամ կուսակցություններ, որոնց մեջ մեծամասնություն են կազմում թուրքեր և Եվրոպայի գործողություններում այս ամենն ունի կարևոր նշանակություն։ Եվրոպան Թուրքիայի դեմ քայլեր անելիս անպայման բախվելու է թուրքական այդ հնարավոր սպառնալիքին և հակազդեցությանը»,-նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Վերջինս հակված չէ այն մտքին, որ Եվրոպան քայլեր կանի և որ դրանք կլինեն լայնամասշտաբ և էֆեկտիվ․ «Եվրոպան ինքն է ստեղծել այն Թուրքիան, որն այսօր որպես սպառնալիք ծառացել է աշխարհի առաջ։ Եվրոպայի աջակցությամբ Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ, թուրքական բանակը կատարելագործվել է նախորդ տասնամյակներում Եվրոպայի և Ամերիկայի աջակցությամբ։ Եվրոպան շատ հաճախ ոտնահարել է տարբեր ժողովուրդների շահեր, այդ թվում հայերի՝ պաշտպանելով Թուրքիային։ Եվրոպան է, որ անտեսել է հայոց ցեղասպանության խնդիրը, սատարելով Թուրքիային և այդ Եվրոպան այսօր բախվել է թուրքական սպառնալիքի հետ։ Այն, ինչ հիմա տեղի ունենում Եվրոպայում, դա հենց իրենց ոչ հեռատես քաղաքականության հետևանքն է»,-ասաց թուրքագետը՝ հիշեցնելով մի քանի օր առաջ Էրդողանի այն հայտարարությունը, որ Եվրոպայում ոչ ոք չի կարող հանգիստ փողոց դուրս գալ, եթե վիրավորի մուսուլմաններին և թուրքերին․ «Փաստորեն Թուրքիան իր բանակն ունի Եվրոպայում։ Նրանք եվրոպական տարբեր երկրների թուրք բնակիչներն են, որոնք նաև հարում են տարբեր ահաբեկչական կառույցների, և Թուրքիան փաստորեն Եվրոպայի սրտում, Եվրոպայի թիկունքում ունի իր ենթակայության տակ հազարավոր զինյալ ահաբեկիչներ, որոնք ամեն պահի նրա հրամանով իրականացնելու են որոշակի քայլեր»։
Ռուբեն Մելքոնյանը գտնում է՝ Եվրոպան շարունակելու է խորացնել իր սխալ քաղաքականությունը՝ որևէ հետևություններ չանելով և այդ թվում հայերի, Հայաստանի ու արցախահայության նկատմամբ շարունակելով իր կրավորական պահվածքը՝ դրանով նաև վտանգելով ինքն իրեն և իր քաղաքացիներին։
Հարցին՝ մակերեսային ինչ քայլերի կարող է դիմել Եվրոպան, թուրքագետը կարծում է՝ հնարավոր է այս ամենին հետևեն տարբեր սահմանափակումներ, այդ թվում տնտեսական բնույթի․ «Ենթադրում եմ՝ կարող են ահաբեկչական կառույցներն ավելի ուժեղ պետության հսկողության տակ հայտնվեն, դրանց մի մասը փակվի, ձերբակալություններ լինեն և այլն, բայց ավելի խորքային կտրուկ քայլեր այս պահին չեմ ակնկալում։ Այդ քայլերին ևս կհաջորդեն նման ահաբեկչական գործողություններ։ Միանշանակ Թուրքիան պատրաստ է իր ահաբեկչական քաղաքականությունը շարունակել, ընդհանրապես Թուրքիան վարում է ահաբեկչական պատերազմ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, ոճով համապատասխանում է ահաբեկչական պատերազմներին»,-նշեց Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ պատժամիջոցները կամ հակառակ քայլերն ավելի են թեժացնելու, մեծացնելու թուրքական ահաբեկչության աշխարհագրությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ