Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և ռուսական հետախուզական արբանյակներն արձանագրում են տարածաշրջան ուղևորվող ցանկացած օդանավի տեղաշարժ».Հայկ Դեմոյան 11/03/2020   19:35  |  ԼՐԱՀՈՍ

Վարձկան ահաբեկիչների պատճառով Ադրբեջանում կարող են լուրջ բախումներ սկսել՝ ինչպես բնակչության շրջանում, այնպես էլ՝ բանակի ներսում, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ դրա համար մի շարք նպաստավոր պատճառներ կան։ 

«Մեծաքանակ զինյալներին այլ միջավայր բերելն ու նրանց գումարի դիմաց պատերազմ մղելը բոլորովին այլ իրավիճակ է, հատկապես, երբ դա վերաբերում է կոնկրետ զինուժին, առավել ևս, այն կռվող կողմին, ով լուրջ գիտակցում չունի, որ պայքարի է ելել՝ հանուն հայրենիքի և իր ընտանիքի անվտանգության հարցը լուծելու համար։ Հետևաբար, վարձկան ահաբեկիչների մոտ բացակայում են այդ արժեքներն ու մոտիվացիաները։ Վարձկանների հիմնական շահագրգռող հանգամանքն այս ամենում հնարավորինս ողջ մնալն ու գումար վաստակելն է», - նկատում է բանախոսը ու ավելացնում. «եթե այդ վարձկաններն այդքան մեծաթիվ չլինեին, գուցե հնարավոր կլիներ իրավիճակը վերահսկողության տակ պահել, բայց պարզ է, որ երկիր մտցված մեծաթիվ վարձկաններն, ի վերջո, վերահսկողությունից դուրս են գալու»։

Ո՞ր պարագայում Ադրբեջանի ներսում կարող են ներքին խժդժություններ և բախումներ առաջանալ՝ ներմուծված վարձկան ահաբեկիչների հետ։ Հարցին պատասխանելու համար Հայկ Դեմոյանն առաջարկում է հետաքրքիր դիտարկում անել՝ առաջին արցախյան պատերազմից. «Արցախյան գոյամարտի ընթացքում՝ 1993 թվականին, Աֆղանստանի պատերազմի ավարտին, հիմնականում արաբական ծագում ունեցող մոտ 1500 աֆղան մոջահեդներ տեղափոխվեցին Ադրբեջան։ Ի՞նչ արեցին նրանք այնտեղ այդ ընթացքում։ Բնականաբար, նրանց ներկայությունը տարբեր տեսակի տարաձայնությունների առիթ հանդիսացավ՝ ինչպես ադրբեջանական բանակի, այնպես նաև՝ հասարակության ներսում։ Ի վերջո, դրանք կանոնավոր զորք չէին և, անխուսափելիորեն, ինքնագլուխ ինքնագործունեություն էին ծավալում։ Երբեմն՝ այդ ինքնագործունեությունը շատ թանկ էր նստում հենց կանոնավոր զորքի համար։ Նախորդ պատերազմին մասնակցող շատ վարձկաններին թվացել էր, թե իրենք առողջարան են եկել։ Այս մասին տվյալները հակահետախուզության ձեռքում են եղել, մասնավորապես այն մասին, որ վարձկան ահաբեկիչներն իրենց շատ արտոնյալ են պահել Ադրբեջանի ներսում։ Օրինակ, գլխաշորեր չկրելու համար վարձկանները ծեծի են ենթարկել տեղի կանանց և այլն։ Մեկ այլ հակասության արդյունքում վարձկան ահաբեկիչները պայթեցրեցին Աղդամի գինու գործարանը։ Ոչ վաղ անցյալի պատմությունը, փաստորեն, վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ այսպիսի մի շարք դրվագներ ունի»,- նկատում է Հայկ Դեմոյանը։

Անդրադառնալով վարձկանների բացահայտման թեմային՝ պատմաբանն ընդգծում է՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացում հայկական կողմին հաջողվեց աֆղանցի մոջահեդ մեկ զինյալ գերեվարել։ Այսօրվա վերջին տվյալներով հայկական կողմն արդեն երկու գերեվարված վարձկան ահաբեկիչ ունի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմաբանը չի բացառում, որ այդ կարգավիճակում դեռ շատերը կհայտնվեն. «Տեղաբաշխման ժամանակ պարզ է, որ սրանք ոչ կանոնավոր կոնգլոմերատ են, չունեն ներքին մոտիվացիա՝ ադրբեջանական կանոնավոր բանակի հետ միասին հանդես գալու որպես ընդհանուր մեկ ուժ։ Ակնհայտ է, որ այսպիսի զորամիավորումները խաղաղ բնակչությանը մոտ հատվածներում տեղաբաշխելու արդյունքում, ադրբեջանական կողմը պետք է փորձի ամեն կերպ սահմանափակել դրանց տեղաշարժը: Ի տարբերություն սրանից 25-30 տարի առաջվա պատերազմի, հիմա, ի դեմս բջջային հեռախոսների, ամեն մեկի ձեռքին արձանագրող սարք կա։ Շատերը կարող են նույնիսկ, հենց այնպես, ոգևորությունից ելնելով նկարեն նրանց և տարածեն այդ լուսանկարները։ Հիմա ադրբեջանական կողմի համար կարևոր առաջնայնություն է ամեն կերպ կոծկել սրանց գոյության փաստը, սակայն փաստեր, ինչպես արդեն ասեցինք, մեր ձեռքի տակ արդեն իսկ կան։ Հետո հաշվի առնենք, որ եթե սրանց չեն կերակրում կամ այլ անհրաժեշտ պարագաներով չեն ապահովում, ապա վարձկանների և խաղաղ բնակչության միջև շփումներն անխուսափելի են դառնում։ Հենց կենցաղային և կրոնական հողի վրա էլ շիական ու սունիական հավատալիքներ ունեցող այս երկու տարբեր խմբերի միջև բախումներ կարող են առաջանալ։ Ինչ վերաբերում է զինվորական կառույցների ներսում առաջացող բախումների հավանականությանը՝ չմոռանանք, որ սրանք ընդամենը վարձկաններ են և չեն ենթարկվում զինվորական որևէ կանոնադրության կամ օրենքի, նրանք միայն կոնկրետ հրամաններ կատարող են՝ հրանոթի միս դառնալու կամ չդառնալու համար»։

Ինչքանո՞վ են վարձկան ահաբեկիչները մինչ այսօր օգտակար եղել ադրբեջանական զինված ուժերի համար։ Հարցին պատասխանելու համար, նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանն, այսպես ասած, թանկ գնով վարձել այդ ահաբեկիչներին, ասում է Հայկ Դեմոյանն ու հավելում. «Արդյո՞ք վարձկանները նրա համար են, որպեսզի պատերազմական գործողությունների ընթացքում ավելի քիչ թվով ադրբեջանցիներ զոհվեն, փոխարենը թնդանոթի միս դառնան ահաբեկիչները։ Իհարկե ոչ, որովհետև միաօբյեկտիվ վերլուծությամբ անգամ, Ալիևի համար մեծ իմաստով մեկ է՝ կզոհվե՞ն երիտասարդ ադրբեջանցիները, թե՞ ոչ, կամ թե ինչքա՞ն զինվոր կզոհվի ադրբեջանական կողմից։ Սրանք Ալիևի համար անկարևոր և երկրորդական հարցեր են։ Եթե անգամ մենք տարատեսակ լուրեր ենք ստանում այն մասին, որ Ադրբեջանի առաջնագծում հիմնականում այնտեղ ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են, ովքեր նաև զոհվածների հիմանական մասն են կազմում, ապա սա նրա համար չէ, որ Ալիևը խնայում է ադրբեջանցիների կյանքը, այլ, որ նա սրանով էթնիկ զտումներ է իրականացնում Ադրբեջանի ներսում։ Ինչ վերաբերում է ահաբեկիչներին՝ ապա Ալիևի համար նրանք, անխոս, որպես լրացուցիչ հենակետ են ծառայում՝ ադրբեջանական կաղ բանակի համար, որը ներկայացվում է իբր մարտական փորձառություն ունեցող լրացուցիչ ուժ։ Ամեն դեպքում, պետք է փաստենք, որ, երբ պատերազմի դաշտում հստակ բնագծեր լինեն, վարձկանների ներուժն անօգուտ ու ավելորդ կդառնա, որովհետև կանոնավոր մարտերում խրամատային բանակի շարքերում նրանք միայն խնդիրներ են ստեղծելու, եթե, իհարկե, ադրբեջանական կողմը նպատակ չունի նրանց արագ կերպով թնդանոթի միս դարձնել և հարցն արագ տեմպերով փակել, սրանով ազատելով իրեն նաև դրանց վճարելու բեռից, իսկ հետագայում՝ նաև կանոնավոր բանակում վարձկան ահաբեկիչներ ներառելու ծանր պատասխանատվությունից։ Ի վերջո, ռազմական գործողություններում վարձկանները փոքր ուժերով տեղաշարժվելու, ներթափանցելու և հիմնականում հետախուզական աշխատանքներ կատարելու համար են՝ բացահայտելու համար հայկական կողմի կրակակետերը, որից վերջին հաշվով օգտվում է ադրբեջանական կողմի հրետանին»,- վերլուծում է պատմաբանը։

Արդյո՞ք ադրբեջանական կողմին վարձկան ահաբեկիչներով մատակարարելու գործընթացը կդադարեցվի, թե՞ դրանց հոսքերն անսպառ են, հաշվի առնելով նաև այն, որ, ըստ պաշտոնական տեղեկությունների, ռուսական կողմն արդեն իսկ հաջողվել է ոչնչացնել Սիրիայում տեղակայված վարձկան ահաբեկիչների օջախների զգալի մասը.«Կարևոր է, որ քաղաքական և դիվանագիտական ուժերը քաջ գիտակցեն հետևյալը՝ վարձկան ահաբեկիչների՝ երկրից երկիր ցանկացած տեղաշարժ արբանյակների միջոցով արձանագրվում է։ Ցանկացած օդանավակայանից կարելի է պարզել, թե ո՞ր ուղղությամբ թռավ և որտե՞ղ վայրէջք կատարեց ցանկացած ինքնաթիռ, նաև այն, թե ի՞նչ էիր տեղափոխում այդ օդանավերը։ Հետևաբար, կարող ենք ասել, որ ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և ռուսական հետախուզական արբանյակներն արձանագրում են տարածաշրջան ուղևորվող ցանկացած օդանավի տեղաշարժ, ավելին, նրանք կարող են փաստացի ասել, թե որտեղից և ինչ նպատակով է տեղափոխվում՝ մինչև վերջին ահաբեկիչ զինյալը։ Պարզ են նաև բոլոր տվյալները, թե որտեղ են այդ վարձկան ահաբեկիչները պատրաստվել, մարզվել և նրանից ինչքան քանակությունն է հասցվել Ադրբեջան։ Ի վերջո, այսօր արբանյակին հետախուզական աշխատանքների ողջ տվյալներն ուղղված են հենց այս տարածաշրջանի վրա։ Եթե քննարկենք սրանից բխող երկրորդ հարցը, թե ի՞նչ ճանապարհով են նրանք հայտնվում Ադրբեջանում, ապա ես գրեթե համոզված կարող եմ ասել, որ նրանց տեղափոխումը տեղի է ունենում Վրաստանի օդային սահմանով։ Այլ կերպ ասած, Վրաստանն ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված է այս գործընթացում։

Այս փաստերով լցված թղթապանակն օրեցօր հարստանում է։ Հետևաբար, այն պետք է դնել Վրաստանի առաջ և բաց տեքստով ասել, որ ինքն ուղղակի կերպով նպաստում է միջազգային ահաբեկչական կառույցների կողմից նախաձեռնած՝ վարձկան ահաբեկիչների թրաֆիկինգի աշխատանքներին, ինչի համար ստիպված է լինելու բացատրություն տալ։ Որքան տեղյակ եմ, մեր Պաշտպանության նախախարը վերջերս հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ, և կարծում եմ, որ հարցերի այս շրջանակը նույնպես շոշափվել է այդ հանդիպման ընթացքում։ Փաստացի, պատերազմի մեկնարկից ի վեր, գլխավոր միջանցքը, որ ցամաքային և օդային տարածքով Թուրքիայի կողմից տրամադրվող զենք և վարձկան ահաբեկիչներ է մատակարարում պատերազմող կողմերից մեկին, դա Վրաստանն է և այս հարցը պետք է արագ իր լուծումը գտնի»,- եզրափակելով զրույցն, ասում է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։ 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:03 01/11/2020  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«Արդյո՞ք սա չի նշանակում Ադրբեջանի նախագահի շուրթերով պաշտոնապես պատերազմի հայտարարում Հայաստանի Հանրապետության դեմ». Հայկ Դեմոյան
12:23 29/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Այսօր Թուրքիայի հանրապետության հռչակման օրն է, լուրջ ենթադրություն ունեմ, որ պատերազմի սկզբում Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական կոալիցիան այն Շուշիում հանդիսավոր նշելու ծրագիր է ունեցել». Դեմոյան
20:09 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Թուրքը ցանկանում է որքան հնարավոր է նեղացնել Հայաստանի կոկորդը». Հայկ Դեմոյան
21:39 01/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱյո՛, մեր պետության ու ազգի դեմ լայնածավալ ու խորքային գրոհ է սկսվել. Հայկ Դեմոյան
21:38 15/06/2020  |  Հարցազրույց«Հարություն Մարությանի գոյությունը անհամատեղելի ու ամոթալի երևույթ է դարձել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում». Հայկ Դեմոյան
14:05 03/07/2018  |  ԼՐԱՀՈՍԿԳ նախարարի տեղակալը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար տեսնում է նաև Դեմոյանի թեկնածությունը
17:15 29/06/2018  |  ԼՐԱՀՈՍՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը կոչ է անում զերծ մնալ անհարկի շահարկումներից
14:53 27/06/2018  |  ԼՐԱՀՈՍ«Չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք». Հայկ Դեմոյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ ներխուժած ԿԳ նախարարին ու փոխնախարարին
18:02 24/08/2015  |  ԼՐԱՀՈՍՊատկերացրեք՝ ինչպես են Հայաստան ժամանողների մոտ հօդս ցնդում առաջին քրիստոնյա երկրի մասին պատկերացումները. Հայկ Դեմոյան
17:08 16/09/2013  |  ԼՐԱՀՈՍՀայկ Դեմոյանի գրքի շնորհանդեսը՝ Ռուսաստանի սրտում

Արխիվ

[]