ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրյուդոյի սիրուն աչքերին չխափնվեք. տնտեսագետ 11/02/2020 10:32 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Տրյուդոյի սիրուն աչքերին չխափնվեք։ Ահա ամբողջական պատմությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը։
«Տրյուդոյի սիրուն աչքերին չխափնվեք։ Ահա ամբողջական պատմությունը։
1/ Անցյալ տարի Կանադան միացավ Զենքի վաճառքի դաշնագրին (Arms Trade Treaty)
2/ Սրա մասնակիցները պետք է հաշվետու լինեն զենքի կամ դրա մասերի այն արտահանմանը, որը կարող է հումանիտար աղետ ստեղծել, վնասել խաղաղությանը և այլն։
3/ Այնուամենայնիվ Կանադան շարունակում է ավելացնել WESCAM-ի տեսախցիկների արտահանումը Թուրքիա, որը Բայրաքթարի ամենաէական մասն է։
4/ Եթե 2016-ին արտահանումը 4 միլիոնի էր, ապա 2019-ին՝ 150 միլիոնի կարգի էր։
5/ Անցյալ տարվա հոկտեմբերին Կանադան միացավ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային Թուրիքայի ռազմական էմբարգո սահմանելու հարցում՝ ի պատասխան Թուրքիայի Սիրիա ներխուժման և իրավիճակը ապակայունացման։
6/ Այս տարվա ապրիլին Կանադան շարունակեց էմբարգոն՝ վստահեցնելով իր հետևողականությունը զենքի վաճառքի դաշնագրին։
7/ Ի պատասխան թուրք պաշտոնյաները սկսում են Օտավային ճնշել, որպեսզի գոնե WESCAM-ի տեսախցիկները թույլատրեն վաճառել, որը մեր ջանի վրա արդեն գիտենք, թե ինչքան կարևոր է նրանց համար
8/ Անձամբ Էրդողանը զանգահարում է և զրուցում է Տրյուդոյի հետ շեշտելով՝ “utmost importance to the import of the optics and surveillance systems from the Canadian firm Wescam [sic] for its military drones,”
9/ Այս տարվա հունիսին Կանդայի կառավարությունը բացառության կարգով թույլատրում է WESCAM-ի արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ թեպետ էմբարգոն ուժի մեջ է։
10/ Սրա պաշտոնական բացատրությունը մինչև հիմա չկա։
11/ Արցախի Սեպտեմբերին սկսված պատերազմում ակնհայտ է դառնում, որ Բայրակթարները կարևոր դերակատարում ունեն։
12/ Հայկական ուժերի խոցված Բայրակթարը արտադրվել էր սեպտեմբերին, այսինքն հավանական է դառնում, որ անցյալ տարվա էմբարգոն շարունակվելու դեպքում, Արցախի օդում այսօր Բայրակթարներ կարող է այս քանակի չհայտնվեին։
13/ Թուրքիան այս օպտիկան կիրառում է նաև այլ անօդաչու սարքերում։ Ընդհանուր առմամբ Թուրքիան անցյալ տարի ուներ մոտ հարյուր Բայրակթար։ Դրանք նա կիրառում է շատ վայրերում՝ քրդական շրջաններում, Սիրիայում, Հս. Կիպրոսում, Միջերկրական ծովում, Լիբիայում։
14/ Այնպես որ իր ամբողջ «ունեցվածքը» նա Ադրբեջան չէր տեղափոխի։
15/ Հոկտեմբերի 5-ին ուրախացանք, որ Տրյուդոն կանգնեցրեց տեսախցիկների արտահանումը։
16/ Սակայն փաստ է, որ էմբարգոյի ոչ լիարժեք կիրառումը, անհասկանալի պատճառով էմբարգոյի պայմաններում WESCAM-ի տեսխցիկների արտահանումը Թուրքիա հանգեցրեց նոր պատերազմի և հումանիտար ճգնաժամի։
17/ Տրյուդոն կարող էր սա կանխել, բայց հակառակը՝ նպաստել է։ Համաձայն Զենքի առևտրի դաշնագրի, վաճառելուց առաջ պետք է վստահ լինի, որ իր զենքը չի օգտագործվելու դաշնագրին հակասող նպատակներով։
18/ Այնուամենայնից փաստերը խոսում են, որ Կանդայի կողմից այդ տեսախցիկների արտահանումը դարձել է այս պատերազմի հիմնական, եթե ոչ միակ կարևոր խթանը։ Ավելին, Բայրակթարների կադրերը Ադրբեջանում ցուցադրվում են մեծ էկրաններին, պաշտոնապես հիմնականում դրանք են ցուցադրվում՝ դառնալով պատերազմի ագիտացիայի առանցքը։
19/ Վստահ եմ, որ Կանդայում համապատասխան հետաքննություններ կլինեն։
20/ Չեմ բացառում, որ Կովիդն ու տնտեսական անկումն էլ են գործոն հանդիսացել վաճառքի շուրջ բանակցություններում։
21/ Նաև չեմ բացառում կոռուպցիան
22/ Սակայն ինձ այս ամենը ավելի քիչ է հետաքրքրում, Տրյուդոյին դատելուց էլ այս պահին մեզ օգուտ չի լինի։
23/ Սակայն Կանադան մեզ շատ պարտք է մնում։ Սա դասագրքերի մեջ կարող է մտնել որպես մի սկանդալ, թե ինչպես հնարավոր էր կանխել տարածաշրջանային պատերազմ, հազարավոր մարդկանց կյանքեր փրկել, ու միակ մարդը որ սա չարեց՝ Տրյուդոն է։
24/ Սխալներ գտնելը հեշտ է, ուղղելը՝ դժվար։ Ու այս սխալը ուղղելու միակ ակնկալիքը Կանադայի կողմից Արցախի ճանաչումն է։
25/ Սա մեր դիվանագետների, Կանադայի մեր համայնքի ու բարեկամների դժվար և հետևողական աշխատանքի արդյունք միայն կարող է լինել։
26/ Ես կանադացիների արժեհամակարգը և ինստիտուտները չգտեմ, բայց մեղավորության զգացում հաստատ ունեն ու այն պետք է առավել փաստարկված դարձնել ու տանել պոզիտիվ հունով։
27/ Ցավոք Բելառուսը նշածս դաշնագիրը չի ստորագրել, իսկ , Իսրայելը և Թուրքիան ստորագրել, բայց չեն վավերացրել։ Ի դեպ՝ մենք էլ չենք ստորագրել»,- գրել է Խուրշուդյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից