ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ու՞մ դեմ է հանքարդյունաբերության դեմ պայքարը 11/02/2020 13:18 | ԼՐԱՀՈՍ
Թե´ պատերազմական թե´ համաճարակային օրերին հանքարդյունաբերության ոլորտի կարևորության հանդեպ նույնիսկ ամենաթերահավատների համար ակնհայտ դարձավ, որ հանքարդյունաբերությունն է այն ոլորտը, որ իր ուսերին կրեց և կրում է երկիրը տնտեսական կոլապսից փրկելու առաքելությունը։ Այս դժվարին օրերին, բանակի թիկունքը տնտեսական կենսունակությամբ ապահովելուց զատ, ոլորտի բոլոր ընկերությունները զգալի աջակցություն են ցուցաբերել սահմանին կռվող մեր զինվորին, ինչպես նաև թիկունքում առաջ եկած բազմաշերտ սոցիալական խնդիրների լուծմանը։
Բայց, նույնիսկ այս իրավիճակում, ստիպված ենք արձագանքել օրերս տարածված բնապահպանական-ակտվիստական կազմակերպության պառակտիչ հայտարարությանը։ Իրենց բնապահպան համարող մարդիկ տարիներ շարունակ երկրի տնտեսության զարգացմանը անվերականգնելի հարվածներ հասցնելուց հետո էլ շարունակում են պառակտող հայտարարություններ տարածել ու գործել հանքարդյունաբերության ոլորտի, բայց ըստ էության՝ երկրի տնտեսության դեմ։
Հերթական հերյուրանքներում թիրախավորվել են ոլորտի բոլոր ընկերություններն ու առանձնահատուկ՝ «Լիդիան Արմենիան»: Ակտվիստներին հավանաբար մտահոգում է, որ գալու է բարդ հարցերին պատասխան տալու ժամանակը՝ թե ինչո՞ւ առանց որևէ լուրջ հիմնավորման, խախտելով պետություն-բիզնես փոխհարաբերությունները կարգավորող բոլոր օրենքները, խոչընդոտվեց ընկերության գործունեությունը՝ պետությանը զրկելով այդքան անհրաժեշտ միլիոնավոր դոլարներից։
Այսօր, երբ թշնամին դրսից թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերությունը, լավ գիտակցելով, որ դրանով թիրախավորում է մեր տնտեսության ամենաուժեղ ճյուղերից մեկը, այլևս անթույլատրելի է ներսից հարվածները հանդուրժելը։
Հանքարդյունաբերողները բոլորից լավ են գիտակցում բնապահպանական բարձր չափանիշների անհրաժեշտությունը։ Բայց անընդունելի է բնապահպանական «մտահոգությունների» անվան տակ ոլորտի վարկաբեկումը և տնտեսության մեջ նրա ահռելի դերի նսեմացումը։
Ժամանակն է վերջ տալ անհիմն մեղադրանքներին, ռիսկերը ուռճացնելու, ոլորտը վարկաբեկելու, ապօրինաբար տնտեսվարողների գործունեությունը խոչընդոտելու արատավոր պրակտիկային։
Հայաստանին հզոր տնտեսություն և ներդրումներ են անհրաժեշտ։ Գործող հանքերը պետք է զարգանան, նոր ներդրումներ ու նոր ծրագրեր պետք է բացվեն։ Ընդերքը պետք է արդյունավետ ու լիարժեք օգտագործել՝ ի նպաստ երկրի հզորացման։ Սրանք են հաղթելու արդյունավետ ճանապարհները։
Մնացածը՝ դատարկախոսություն է ու ժամանակն է դրան ասել՝ բավակա´ն է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/04/2024 08:34 44-օրյա պատերազմի զեկույցով Անդրանիկ Քոչարյանը շանտաժ է անում ՔՊ-ին. «Ժողովուրդ»
- 12/04/2024 08:31 Ինչ աղմկահարույց գործերով է հայտնի Գլխավոր դատախազի նոր տեղակալ Արամ Արամյանը. «Ժողովուրդ»
- 12/04/2024 08:29 Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան․ «Հրապարակ»
- 12/04/2024 08:25 Ռուս պատգամավորները խուսափել են Հայաստան գալուց, որ չձերբակալվեն. սկանդալ. «Ժողովուրդ»
- 12/04/2024 08:20 Երկու հրատապ նախագիծ են սղղացնելու․«Հրապարակ»
- 12/04/2024 08:16 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը. «Ժողովուրդ»
- 12/04/2024 08:13 Արագածը՝ էկոպարեկների վրա․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/04/2024 22:32 Ողբերգական դեպք․ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը
- 12/04/2024 20:53 «Կասկադյորական» ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինս հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա
- 12/04/2024 20:20 Ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «ԱՁ» տնօրենի «Mercedes»-ն ու Երևանի քաղաքապետարանի աղբահանության «KamAZ» մակնիշի բեռնատարը. «ԱՁ» տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց
- 12/04/2024 19:49 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Բագրատունյաց պողոտայում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն ու «Kia»-ն. «ԱՁ» և «ՍՊԸ» տնօրենները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել