ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թուրքիայի նախագահ Էրդողանը 2. 8 մլրդ. եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին, որպեսզի նրանք չլուսաբանեն Արցախում տեղի ունեցող դեպքերը». բելգիաբնակ իրավապաշտպան 11/02/2020 21:23 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Բոլորս էլ տեղյակ էինք, որ վաղ թե ուշ պատերազմը վերսկսելու է։ Հատկապես հուլիսյան մարտերից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի աննախադեպ դարձած ռազմատենչ հայտարարությունները հենց դա էին հաստատում։ Երբ սեպտեմբերի 27-ից պարզ դարձավ, որ այս պատերազմը ոչ միայն Ադրբեջանն է սանձազերծել, այլ նաև սրանում ակտիվ մասնակցություն են ունենում Թուրքիայի միջոցով ռազմական գործողություններին մասնակցող վարձկան ահաբեկիչները, մենք Սփյուռքում ապրողներս մտածեցինք, որ օրենքի գերակայությամբ հայտնի երկրում ենք ապրում և պետք է ամեն կերպ մեր ձայնը հասանելի դարձնենք միջազգային ատյաններին,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը և հավելում,- սկզբում մտածում էինք, որ բողոքի խաղաղ ակցիաները մեր ձայնը տեղ հասցնելու ամենաճիշտ մեթոդը կլինի, ճանապարհներ էին փակում, ֆլեշմոբեր էին անում և այլն։
Անշուշտ, այս մեթոդները օգնեցին ուշադրություն գրավել։ Այս առումով հատկապես արդյունավետ էր հոկտեմբերի 17-ի ցույցը, որի ընթացքում համայնքը Արցախի ճանաչման հարցով ստորագրահավաք նախաձեռնեց, ստորագրեցին նաև քաղաքապետը, պետական համալսարաններում օրենք և քաղաքագիտություն դասավանդող պրոֆեսորներ և այլն։ Սարգիս Սիմոնյանը նկատում է՝ պաշտոնական ստորագրահավաքը ևս շատ կարևոր հանգամանք է, բայց հիմա մեզ համար առաջնային տեղում է Արցախի ճանաչման և ավելի քանի մեկ ամիս տևող ահաբեկչական ուժերի դեմ տարվող պատերազմի օրենսդիր մարմնին՝ եվրոխորհրդարանին ռեալ հասցնելը։ Այս նպատակով առաջիկա չորեքշաբթի հանդիպում է ունենալու։ «Մեծ դժվարությամբ, բայց մեզ հաջողվեց հանդիպում վերցնել եվրոխորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի աշխատակազմի հետ»,- նշում է գործիչը։
Ինչո՞ւ է լուռ ժողովրդավար և իրեն իրավունքների պայքարի ոլորտում ազատամարտիկ հռչակած Եվրոպան, այն պարագայում, երբ ավելի քանի մեկ ամիս աշխարհի մի կետում փաստացի անհավասար պայքարի արդյունքում անմեղ մարդիկ են զոհվում։ Հարցին բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով միջազգային դաշինքի անդամ է և Հայաստանի ու Արցախի շահերին է պաշտպանում միջազգային ատյաններում, պատասխանում է՝ լռությունը հարաբերական է.«Եվրոպայում ապրող մարդիկ լուռ չեն։ Լուռ է քաղաքական վերնախավը։ Բայց մենք փնտրեցինք ու գտանք նաև դրա ելքը։ Միակ միջոցը, որով եվրոխորհրդարանում լսելի կլինի մեր ձայնը այն է, որ մենք նրանց դիմելուց համագործակցենք ոչ պետական միջազգային դաշինքների հետ, որոնցից մեկի անդամն էլ ես եմ։ Այդ լռությունը, որի մասին դուք հարցնում եք, մի քանի պատճառներ ունի։ Մի օրինակ բերեմ՝ երբ մենք խաղաղ ցույցեր էինք նախաձեռնում և կատարում, ամեն ցույցից առաջ լրատվամիջոցներին մամուլի հաղորդագրություն էինք ուղարկում, որում մանրամասն ներկայացված էր, թե ցույցն ինչ առիթով է կազմակերպված, հանուն ինչի ենք մենք դուրս եկել փողոց։ Բելգիայում գործող բազմաթիվ լրատվամիջոցներից միայն մի քանիսն էին լուսաբանում դրանք, մեծ մասը չէին գալի։ Պատճառը պարզ էր՝ Բելգիայում գործող թուրքական կազմակերպությունները կաշառել են գլխավոր լրատվամիջոցներին, որպեսզի նրանք չլուսաբանեն Արցախում տեղի ունեցող դեպքերը, որի մասին էլ մենք բարձրաձայնում ենք մեր խաղաղ ցույցերի ընթացքում։ Այդ մասին բացահայտ հայտարարվել է նաև տարբեր հարթակներում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը 2.8 մլրդ. եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին, որպեսզի նրանք լռեն, կամ միայն ֆեյք լուրեր տարածեն։ Այնպես որ, լռության պատճառները շատ են։ Կովկասի պարագայում Եվրոպայում սա ընդունված պրակտիկա է։ Նրանք կլռեն այնքան, մինչև Ռուսաստանն ինչ- որ բան կասի, հետո կծափահարեն Ռուսաստանին»։
Ի՞նչ արժեքներ է դավանում այսօր ժամանակակից Եվրոպան, ի՞նչն է կարևոր և ի՞նչն անկարևոր ժողովրդավար Եվրոպայի արժեքային համակարգում։ «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով նաեւ միջազգային դաշինքի անդամ է եւ Հայաստանի ու Արցախի շահերն է պաշտպանում միջազգային ատյաններում նկատում է՝ օրերս եվրոխորհրդարանը հայտարարեց, թե կաջակցի Մակրոնի բռնած դիրքորոշումը։ Հիմա պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում աջակցել նախագահ Մակրոնին.«Հիմա սա նշանակում է, թե Մակրոնն ինչ որոշի, եվրոխորհրդարանը պետք է անվերապահ համաձայնվի՞ նրա հետ։ Եթե դա այդպես է, ապա նշանակում է, որ եվրոխորհրդարանը ձայնի իրավունք չունի՞... Սա միանշանակ սխալ մոտեցում է։ Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն է, որ դեմոկրատ Եվրոպայում նյութական շահը շատ ավելի գերակա է, քան մարդու իրավունքը։ Թուրքիան ու Ադրբեջանը եվրոպական և միջազգային կարգի անհաշվելի թվով կազմակերպություններ են գնել, սրանով ապահովելով իրենց շահի հաստատումը։ Սա նույնիսկ անհավատալի է, բայց փաստ, որ ամեն տեղ նրանք իրենք մարդիկ ունեն»,- ասում է իրավապաշտպան Սարգիս Սիմոնյանը։
Եվ, ի վերջո, ի՞նչ սպասել Եվրոպայից, կամ ո՞րն է ստեղծված իրավիճակում Բելգիայում ապրող հայ համայնքի առաջնային գերխնդիրն այս պահին.«Առաջնային պահանջներից մեկը լինելու է այն, որ եվրոխորհրդարանը լիազորված մարդիկ գործուղի Արցախ, որպեսզի նրանք տեղում՝ ականատեսի աչքերով ֆիքսեն այն ամենն, ինչ կատարվում է այնտեղ։ Նկատենք, որ այդ աշխատանքը Գերմանիայի խորհրդարանն արդեն իսկ կատարել է։ Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ այսօրվա դրությամբ ինքը նույնպես վտանգված է։ Այն, ինչ տեղի ունեցավ տարեսկզբին, երբ Հունաստանի պետական սահմանները փորձում էին հատել վարձկան ահաբեկիչները, դրա վառ ապացույցներից մեկն է։ Նաև այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Ֆրանսիայի ներսում։ Այս ամենն Էրդողանի գործելաոճն է։ Նա զենք այլևս չի կիրառում, դրա փոխարեն իր կողմից վարձված ահաբեկիչներին է, որպես զենք օգտագործում՝ պետությունների ու քաղաքակրթության դեմ իր սանձազերծած ցեղասպանություն հիշեցնող պայքարում։ Հետևաբար, մեր գերխնդիրն է Եվրոպային պարզ և հասկանալի կերպով բացատրել, որ այս պատերազմը միայն Արցախի և Ադրբեջանի միջև չէ։ Այդ նույն պատերազմն արդեն իսկ սկսվել է Եվրոպայում։ Այս մասին Էրդողանը բացահայտ կերպով հայտարարեց հրապարակային ելույթի ընթացքում՝ վիրավորելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Սա մարտահրավեր էր։ Սրա հետևանքները պարզորոշ երևում են վերջին օրերին՝ Ֆրանսիայում։ Այնտեղ ապրող Թուրքերն արդեն բացահայտ կերպով ահաբեկում են հայերին, սպառնում նրանց կյանքին և գոյությանը»,- արձանագրում է գործիչը։
Նրա փոխանցմամբ՝ առաջնային քայլերից մեկն էլ լինելու է եվրոխորհրդարանում հենց այս վտանգի մասին ինֆորմացիան ամբողջ ծավալով առաջ տանելը։ «Եթե նրանք շարունակելու են տուրք տալ ֆինանսական նպատակահարմարությանը, ապա սա հավասար չափով դառնալու է նաև նրանց պատերազմը։ Ինչ վերաբերում է բուն Արցախի հարցին՝ վերջերս ես առիթ ունեցա կարդալու մարդու իրավունքների դատարանին տված ցուցմունքները և դրա հիման վրա նրա ընդունած որոշումները։ Շատ ցավալի է, որ դեռևս 90 ականներին չեն ներկայացվել այն ապացույցները, որոնց հիման վրա բազմաթիվ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքներով Արցախը կարող էր ճանաչվել որպես անկախ պետություն և այդ հարցն ընդմիշտ կփակվեր»,- ասում է իրավապաշտպանը ու ավելացնում, որ մեծ դժվարությամբ, միջազգային անկախ դաշինքի միջնորդությամբ, որի անդամն եմ նաև ինքը, հաջողվել է դուռ բացել դեպի եվրոխորհրդարան։ Արդեն ժամանակն է դադարեցնելու փողոցային ակցիաներն ու անցնել իրավական դաշտ։
«Երկու օրից ես այնտեղ հանդիպելու եմ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի աշխատակազմի հետ։ Քննարկվելու են Արցախում վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող իրողությունները՝ բացառապես փաստերի լեզվով։ Այդ փաստերը, փաստաթղթավորված ես կստանամ Բելգիայում Հայաստանի դեսպանից։ Ինչ ենք ակնկալո՞ւմ եվրոխորհրդարանից՝ միանգամից ասեմ, որ այստեղ խիստ դիվանագիտական մոտեցման հարց կա։ Պետք չէ ակնկալել, որ այդ կառույցը միանգամից և անհապաղ կլուծի մեր առջև ծառացած բոլոր խնդիրները։ Բայց դրանց ճշգրիտ և համակարգված ներկայացնելու պարագայում, մենք կհասնենք խնդիրների աստիճանակարգված լուծումներին, ինչին է պետք է ձգտել, գործի դնելով իրավական ամեն ջանք։ Շատ կարևոր է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել, որը հետագայում կտա իր ցանկալի արդյունքը։ Այդ հանդիպմանը, մասնավորապես, կխոսվի ադրբեջանական կողմից կիրառության մեջ դրված արգելված զինատեսակների հարցը, այդ թվում՝ կասետային և սպիտակ ֆոսֆորով զինամթերքը, որը հումանիտար աղետ է ստեղծում Արցախում՝ ինչպես մարդկային, այնպես նաև էկոլոգիական տեսանկյունից։ Եվ վերջապես, այս զրույցն ուզում եմ սահմանափակել հետևյալով՝ ես հանդիպման մասնակիցներին պարզ կերպով հասկացնելու եմ, որ հանդես եմ գալիս որպես միջազգային կառույցի իրավապաշտպան, ով ներկայացնում է մարդկանց և կոնկրետ երկրի շահերը և այն որոշումը, որ նրանք կընդունեն այդ հանդիպումից հետո, այդ մասին կտեղեկանա 10 մլն. կազմող ողջ Սփյուռքը, որովհետև այդ մարդիկ սպասելու են այս հանդիպման արդյունքում եվրոպական դատարանի կայացրած որոշմանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով նաեւ միջազգային դաշինքի անդամ է եւ Հայաստանի ու Արցախի շահերն է պաշտպանում միջազգային ատյաններում ։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/11/2025 08:56 Այս անգամ «Ճռիկ-վռիկներ» էր արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին․ ի՞նչ սկանդալի մեջ է հայտնվել նա. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:54 Առաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. «Ժողովուրդ»
- 01/11/2025 08:51 Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:36 Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ծննդյան փարթին . «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:33 Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:31 ՄԻԵԴ-ը ստացել է Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը. այն կքննվի առաջնահերթության կարգով. «Ժողովուրդ»
- 01/10/2025 08:28 218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/10/2025 17:40 Ձերբակալվել է փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ. գնում էին սնվելու
- 01/10/2025 14:03 Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Դանիելյան
- 01/10/2025 12:30 Սա տիպիկ օրինակ է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում. Առաքելյան
- 01/10/2025 11:15 Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է. Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/11/2025 12:28 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ
- 01/11/2025 11:15 Նոյեմբերյան քաղաքում այրվել են խանութ-տաղավարներ
- 01/11/2025 10:59 Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lexus»-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և գլխիվայր շրջվել
- 01/11/2025 10:24 Ագարակավանի խաչմերուկում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
- 01/10/2025 22:50 Բացահայտվել են շան՝ տիրոջ մահճակալի վրա քնելու ցանկության պատճառները
- 01/10/2025 15:43 Կինը երկվորյակներին լույս աշխարհ է բերել տարբեր օրերի
- 01/09/2025 16:36 Ճապոնիայում պոպուլյար է դարձել նախադպրոցական տարիքի երեխաներին լազերային էպիլիացիայի ենթարկելը
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը