ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե անտառներում պատսպարված մարդիկ այրվածքներ ստացած չլինեն, ապա թունավորման դեպքեր անպայման կլինեն».Դավիթ Բաբայանը՝ ֆոսֆորային զինատեսակի մասին 11/02/2020 15:22 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Նման զենքի կիրառումն աշխարհի բոլոր տեսակի կոնվենցիանով արգելված է, բայց մենք առաջին անգամը չէ, որ տեսնում ենք՝ Ադրբեջանը որևէ տեսակի միջազգային իրավունքի նույնիսկ ստորակետին չի հետևում ։ Դա ահաբեկչական և ցեղասպան երկիր է։ Ինչո՞ւ մնացյալ զինատեսակները, որ ադրբեջանական կողմն օգտագործում է, թույլատրվա՞ծ է, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից ֆոսֆորի բարձր պարունակությամբ արգելված զենատեսակի կիրառմանը։
Հարցին, թե արդյոք հաջողվել է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից կիրառված թունավոր զինատեսակի ազդեցությունը բնակլիմայական մթնոլորտի վրա նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ Դավիթ Բաբայանը նշել է, որ հասցված վնասների չափը դեռևս ճշտված չէ, դրա վերաբերյալ ամբողջական պատկերը պարզ կդառնա միայն պատերազմի ավարտին։ «Մենք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք՝ ադրբեջանական կողմը կարող է թունավորել մեր գետերը և թունավորում են, ինչը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։ Հիմա ֆոսֆորային զինատեսակով անտառներն այրելը պրակտիկորեն ցույց է տալիս, թե ում հետ մենք գործ ունենք։ Ինչ վերաբերում է այս դրվագին՝ անտառային հատվածներում պատսպարված մարդիկ կային։ Հիմա պետք է ճշտել՝ բացի նրանից, որ բնությանն է վնաս հասցվել, ծառերն են այրվել, պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ պատսպարված մարդկանց հետ։ Եթե մարդիկ այրվածքներ ստացած չլինեն, ապա թունավորման դեպքեր անպայման կլինեն։ Այս ամենը ժամանակի ընթացքում պետք է պարզենք,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Անկախ փորձագետների դիտարկմամբ՝ տարիներ առաջ ֆոսֆոր կիրառվել է նաեւ Դոնբասում, որքանո՞վ է ուկրաինական հետքը առարկայական՝ հարցի շուրջ զրուցելիս Դավիթ Բաբայանն այդ վարկածը չհերքեց.«Քանի որ Ուկրաինան այս պահին սերտ հարաբերությունների մեջ է ադրբեջանական կողմի հետ, հետևաբար, չի բացառվում, որ այս զինատեսակը նրանք ձեռք բերեած լինեն հենց ուկրաինական կողմից։ Եթե անգամ դա անմիջապես Ուկրաինայից չի մտել Ադրբեջան, ապա կարող է միջնորդավորված ձևով՝ ծովային ճանապարհով Ուկրաինայից տեղափոխվել է Թուրքիա, այնտեղից էլ՝ Ադրբեջան։ Այստեղ պետք է ավելացնեմ նաև այն, որ ադրբեջանական կողմից հայկական դիրքերին հարվածող «Սմերչ» հրթիռների 90 տոկոսն ուկրաինական արտադրության են, արտադրված՝ 2006-2019 թվականներին»,- ասում է Դավիթ Բաբայանը։
Ամփոփելով զրույցը Արցախի նախագահի խորհրդականը նշում է՝ այսքանից հետո մնում է մեկ անգամ ևս պնդել այն, որ մենք պետք է արմատական փոփոխություններ մտցնենք մեր արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև պաշտպանության հայեցակարգերում։ Զրուցակիցը նկատում է՝ այլընտրանք չկա, հակառակ դեպքում հաջորդն արդեն լիակատար կերպով անդառնալի հետևանքների կհանգեցնի մեզ։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ