ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համլետ Սարգսյանի ողնաշարը վիրահատել էին. Մեկնեց առաջնագիծ՝ վստահ լինելով, որ դրա մասին ոչ ոք չի իմանա 11/01/2020 15:33 | Կորոնավիրուս
Համլետ Սարգսյանը բարի էր, կամեցող, ընկերասեր։ Ու թե հարցնեին՝ ի՞նչ ես սիրում ամենաշատն ասում էր՝ ընտանիք ու հայրենիք։ Համլետ Սարգսյանը պահարանի մի անկյունում պահում էր զինվորական հագուստը, իսկ մեդալները, որ ապացուցում են հայրենիքի նկատմամբ անսահման սերը, տան երևացող անկյունում։ Երկու տասնյակից ավելի կյանքը հայրենիքին է նվիրել ու հանուն հայրենիքի նվիրաբերել։
Սեպտեմբերի 27-ին լսեց պատերազմի լուրը՝ հագավ զինվորական համազգեստն ու գնաց զինվորագրվելու՝ Ապարանի ջոկատի հետ։ Որոշումը վերջնական էր։
Համլետը գնաց կռվելու, զինծառայող որդուն էր ուզում տեսնել, նրան պաշտպանել։ Նարեկը տասը ամիս է՝ ինչ ծառայում էր հայրենիքին։ Չտեսան միմյանց։ Ասաց ոչինչ, ես կփրկեմ ուրիշի որդուն, ուրիշն՝ իմ որդուն։ Ընտանիքին խոսք էր տվել, մի քանի օր կապի դուրս չեկած որդուն կտեսնեն. այդպես էլ արեց՝ իր կյանքի գնով։
Համլետ Սարգսյանի ողնաշարը վիրահատված էր։ Երբ գնում էր հայրենիքի սահմաններն ամուր պահելու, վստահ էր, որ դրա մասին ոչ ոք չի իմանա։ Օմար տանող սղլիկ բլուրները հաղթահարելով՝ Համլետն ամեն կերպ ընկերներին զենք էր հասցնում։ Մինչև 3000 մետր բարձրության վրա ամուր էին կանգնել՝ թշնամուն ջախջախելու նպատակով։ Այստեղ էր Համլետի սիրտը, Համլետի պոստը։ Զինվորներին հասավ, կռվեց, փրկեց ընկերոջն ու ինքը հայտնվեց թշնամու դիտակետում։
Հարգված, ռիսկով ու ընկերասեր։ Այսպես բնորոշեց նրան զինծառայակիցը։ Համլետի համեստ բնակարանում մարտի դաշտից մարտական ընկերներն էին եկել։ Համլետի խոսքերն էին հիշում՝ մենք, որ չպաշտպանենք մեր հայրենիքը, ո՞վ կպաշտպանի։
Ընտանիքում իրեն ու երկու եղբայրներին հայրենսեր էին դաստեարակել։ Համլետի սերն առ հայրենիք անհնար էր չափել։ Ինքն էլ շտապող էր։ Ընտանիքի անդամները հիշում, ասում էին՝ մեկ ամսում երկու դստերն ամուսնացրեց, այդտեղ էլ էր շտապում։ Երազանքն էր թոռնիկին տեսնել։
Համլետ Սարգսյանը պլանավորում էր հոկտեմբերին ծննդյան օրը դստեր տանը նշել։ Ծնունդներ շատ էր սիրում։ Երեք զավակներին՝ Ջուլիետային, Անուշին ու Նարեկին հայրենիքի հանդեպ սեր էր սերմանել, այնպես, ինչպես իր ծնողներն իրեն։ Կարևորում էր զավակների կրթությունը։ Հպարտանում էր մարզիկ որդու ամեն ձեռքբերումով։
Համլետ Սարգսյանն ամեն անգամ երբ կլսեր սահմանին անհանգիստ է՝ շտապում էր ծառայելու Հայրենիքին։ Մեկ անգամ է հուզվել, թաքուն արտասվել, երբ որդուն՝ Նարեկին, զինվորական համազգեստով է տեսել։
Հերոսների մասին անցյալով չեն խոսում։ Համլետը հերոս է՝ ընտանիքի ու հայրենիքի համար։ Ինչպես 90-ականներին, այնպես 2016-ի ապրիլին կռվեց հայրենիքի համար։ 2020-ի կռիվը վերջինը դարձավ։ Համլետի սիրտը հոկտեմբերի երկուսին Օմարի լեռներում մնաց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ