Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձռնության պատվիրակությանը 11/01/2020   14:56  |  ԼՐԱՀՈՍ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդել է «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսվուքյան էջից։

Նոյեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ Եվրոպայի ու Ֆրանսիայի մարմնի ղեկավար Նադիա Գործունյանի։

Հանդիպման սկզբում տիկին Նադիա Գործունյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց պատվիրակությունը, որի կազմում էին շուրջ երեք տասնյակ հայ և օտարազգի անդամներ եվրոպական 15 երկրներից և Ռուսաստանից` ներառյալ լրագրողներ և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հայաստան այցելության նպատակը։

Ողջունելով հայ եւ օտարազգի հյուրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Վեհափառ Հայրապետը երախտագետ սրտով իր օրհնությունը փոխանցեց ներկաներին, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պայմաններում ժամանել են Հայաստան իրենց զորակցությունը հայտնելու հայ ժողովրդին, նաև իրենց երկրների ուշադրությանը հանձնելու արցախահայության ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության համար մղվող պայքարը։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ կողմից իրականացվող հերթական հայրենանվեր ձեռնարկի առիթով՝ դժվարին այս օրերին կարևորելով համազգային համախմբվածությունը և բոլոր այն քայլերը, որ ուղղված են աշխարհում բարձրացնելու իրազեկվածության աստիճանը հանուն արդարության և Արցախի ինքնորոշման մղվող պայքարի վերաբերյալ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ներկաներն առաքելություն ունեն միջազգային հանրությանը ճշմարիտ լույսի ներքո ներկայացնելու այն մարտահրավերները, որոնց միջով այսօր անցնում է արցախահայությունը ազատ ու անկախ ապրելու կամարտահայտության պատճառով, այն ավերը, ցավն ու տառապանքը, որ պատճառվում են ցեղասպան Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի զինված ուժերի և վարձկան ահաբեկիչ գրոհայինների կողմից՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, բնակավայրերը, բժշկական, մշակութային և կրոնական հաստատություններն ու կառույցները։

Նորին Սրբությունը վերահաստատեց, որ հայ ժողովրդի այս պայքարը արժանապատվության ու գոյության պահպանման պայքար է։ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Արցախի ժողովրդի ազատ կյանքի իրավունքը պաշտպանելու միակ ճանապարհը Արցախի միջազգային ճանաչումն է։ Այս առումով Հայոց Հովվապետը կարևորեց միջազգային հանրության, ի մասնավորի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ներդրվող ջանքերը՝ ռազմական գործողությունների կասեցման և հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծման համար։ Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ անցնող շաբաթներին սփյուռքի տարբեր համայնքներում կազմակերպված զորակցության միջոցառումներին՝ վերստին ընդգծելով կենաց-մահու այս մարտում աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Փարիզի փոխքաղաքապետ, ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրեն Անուշ Թորանյանը Նորին Սրբությանը փոխանցեց Փարիզի քաղաքապետի և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի զորակցությունը, ինչը Վեհափառ Հայրապետի կողմից ընդունվեց երախտագիտությամբ և փոխադարձ բարեմաղթանքներով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին այս ժամանակահատվածում Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկված քայլերին, մասնավորաբար վիրավոր զինվորականների, զոհված զինվորականների ընտանիքների հոգեխնամությանը, առաջնագծում գնդերեցների ծառայությանը, տեղահանված արցախցիներին ապաստանների ապահովմանը և Արցախին ցուցաբերվող աջակցությանը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը
ների ապահովմանը և Արցախին ցուցաբերվող աջակցությանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:26 29/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կանադացի պատգամավորն աջակցել է արցախահայության ինքնորոշման իրավունքին (տեսանյութ)
21:44 28/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Բելգիայի հայերը եվրախորհրդարանից պահանջում են հետաքննություն սկսել՝ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների առթիվ
21:34 27/10/2020  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանականների հետ
20:34 27/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
19:08 25/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը. Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը
15:12 25/10/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես կգա ուղերձով
00:24 23/10/2020ԱՄՆ-ի Ֆորտ-Լի քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
22:05 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի միջազգային ճանաչման ժամը եկել է. Արամ Ա
00:22 21/10/2020  |  Միջազգային լրահոսԱմերիկացի օրենսդիրն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ է ներկայացրել
00:02 21/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ֆրանսիայի Վիեն քաղաքը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը․ Վիենի փոխքաղաքապետ

Արխիվ

[]