ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարեց հայ բնակչուհուն ադրբեջանցիներն առեւանգել են հենց իր տանից ու տարել Բաքու.դաժան են վերաբերվել 10/31/2020 10:37 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված Հադրութ քաղաքի բնակիչ, 85-ամյա Եվգենիա Բաբայանը պատմել է Բաքվում անցկացրած օրերի ընթացքում իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին։
ՀՀ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ կնոջ հարցաքննությունից, որտեղ կինը պատմում է, որ հոկտեմբերի 15-ի, լույս 16-ի գիշերը ռմբակոծության հետևանքով գիշերել է իր տան նկուղում, որը ծառայում է որպես ապաստարան, քանի որ պատերը հաստ են։
«Առավոտյան դուրս եմ եկել ապաստարանից, որ հավերիս կերակրեմ։ Հենց այդ պահին նկատեցի, որ տղամարդկանց ձայներ են մոտենում տանը։ Մտածեցի որդիս՝ Սուրենն է եկել տուն։ Այդ պահին տան դուռը բացվեց ու ադրբեջաներեն լեզվով խոսող շուրջ 10 զինվորական ներխուժեցին մեր տուն։ Տեսնելով նրանց, վախեցա և վայր ընկա։ Այդ պահին ադրբեջաներեն խոսող զինվորականները մոտեցան ինձ, ձեռքիցս քաշեցին, բարձրացրին և ասացին, որ ինձ Բաքու են տանելու։ Ես ընդդիմացա, ասացի, որ մեծ տարիքով կին եմ, սա իմ տունն է, ուզում եմ այստեղ մնալ, թողեք ինձ իմ տանը, սակայն ադրբեջանցի զինվորականները ձեռքերիցս քարշ տալով, տարան նստեցրին իրենց ավտոմեքենան։
Դրանից հետո ինձ տարել են Ադրբեջանի Բաքու քաղաք, որտեղ երեք ոստիկանական կետերի հետ եմ շփվել, ինձ շատ վատ են վերաբերվել, կարծես՝ կենդանու, շան տեղ դրած լինեին»,- պատմում է տարեց կինը՝ նշելով, որ ծարավ էր և, երբ թեյ կամ ջուր է խնդրել, իրեն մի փոքր թեյ են տվել և կին ծառայողներից մեկը մի կտոր շաքար է գցել դիմացը, ինչից ինքը հրաժարվել է՝ նշելով, որ մարդ է, ոչ թե շուն։
Դրանից հետո իրեն տեղափոխել են երկրորդ ոստիկանական կետը, որտեղի աշխատակիցներն իրեն ստիպում էին, որ ասի՝ Փաշինյանը լավը չէ, ինքն է սարքել այս կռիվը։
«Ասում էին, որ ինքն է մեղավոր, ես էլ ասում էի, որ Հադրութն իրենցը չէ, այլ մերն է։ Իրենք ինձ տեսախցիկներով նկարում էին, հարցեր էին տալիս, ես իրենց ասածով պատասխանում էի։ Դրանից հետո ինձ տարան երրորդ ոստիկանական կետը, որտեղ երկու հայ կային՝ մեկը երիտասարդ տղա էր՝ քաղաքացիական հագուստով, մյուսը՝ տարիքով մեծ էր։ Երիտասարդին կապկպել էին՝ ձեռքերը, ոտքերը, փակել էին աչքերը, գցել էին մի անկյուն և հերթով քացի էին տալիս։ Տարիքով մեծ հայը ձեռքերը կոտրտված էին, նա ուղղված նստած էր, վրան հալ չկար։
Նշված երեք ոստիկանական բաժանմունքներից յուրաքանչյուրում ես մեկական օր եմ մնացել։ Երիտասարդ հայը, որի մասին նշեցի՝ հագին կար կապույտ գույնի քաղաքացիական վերնաշապիկ, ոտաբոբիկ էր։ Երրորդ օրը, երբ ինձ հանեցին բաժնից, հայ երիտասարդին գցել էին պարկի մեջ և քարշ տալով տարան և գցեցին ավտոմեքենան, իսկ մյուս տղամարդուն և ինձ նստեցրին ավտոմեքենան, որից հետո ինձ տարան Բաքվի հիվանդանոց, իսկ նշված երկու հայերին տարան ինձ անհայտ ուղղությամբ։ Հետո ինձ ասացին, որ այդ երկու հայերին իրենք մորթել են, վզները կտրել ու սպանել են»,- պատմում է արցախցի կինը։
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին ԿԽՄԿ-ի ջանքերով ադրբեջանական կողմից ՀՀ վերադարձված քաղաքացիական անձին որպես տուժող ճանաչելու մասին, նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ։
Ստորև` տեսանյութում, ներկայացվում է նշված անձի հարցաքննությունից մեկ հատված։
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի և քրեագիտական վարչության ծառայողները նույն օրը մասնակցել են ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինների՝ հայկական կողմին փոխանցման գործընթացին և տեղում, ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ փորձագետների մասնակցությամբ, զուգահեռ իրականացրել զոհված զինծառայողների դիակների նախնական արտաքին զննություն:
Հայտնում ենք նաև, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներից կամավոր զինվորագրված ևս մեկ խումբ մեկնել է մարտական ծառայության և միացել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ մարտական ծառայություն իրականացնող ծառայողներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից