ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բեմը վերածվել է «մարտադաշտի». Արտիստները հանուն զինվորների 10/31/2020 16:52 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում անսովոր աժիոտաժ է։ Երաժիշտներից, երգչախմբի անդամներից մինչև ետնաբեմում աշխատողներն այսօր բեմում են, բայց ոչ թե բեմադրության, այլ հայ զինվորի համար քողարկիչ ցանցեր են պատրաստում։ Արդեն չորս օր է, ինչ թատրոնի բեմը վերապրոֆիլավորվել և իր հնարավորությունները ծառայեցնում է առաջնագծի ամրացմանը։ Օպերային թատրոնի մեներգիչ Վարսենիկ Ավանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին օրը թատրոնի բեմը տեսնելիս տարօրինակ զգացողություններ ուներ.
«Տպավորություն էր սովետական հին ֆիլմում էի գտնվում։ Երբևիցե մեր բեմն այսպիսի գույներ չի ունեցել։ Միշտ սովոր ենք պայծառ և տոնական վիճակների։ Բայց ինչ արած։ Երբ Տավուշյան պատերազմից հետո սկսեցինք համերգաշարեր, դրանք կոչվեցին թիկունքը մշակույթ, կարծում եմ, որ այն, ինչ այսօր անում ենք, ամրացնում է թիկունքը, և նույնիսկ նման մանր աշխատանքով պետք է մեր զինվորների թիկունքը լինենք»,-նշեց Վարսենիկ Ավանյանը։
Որքան էլ թատրոնի անձնակազմի համար անսովոր է բեմն այսպիսին տեսնել, նրանք բոլորը մեծ ոգևորվածությամբ են մասնակցում աշխատանքներին, և պնդում են եթե բեմն այսպես կարող է ծառայել, թող ծառայի։
Օպերային թատրոնի հսկիչ Կարինե Մկրտչյանը նկատեց՝ գուցե սա փոքր աշխատանք է, բայց մեծ գործ է, որն անում են զինվորների համար. «Մենք այսօր շատ վատ վիճակում ենք։ Այս փոքր գործով մեզ հոգեպես լավ ենք զգում, հասկանում ենք՝ զինվորի հետ ենք»,-ասաց օպերային թատրոնի աշխատակիցը։
Օպերային թատրոնի բեմը լավագույն վայրերից է, որտեղ քողարկող ցանցեր պատրաստելու համար կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները։ Այս օրերին թատրոնի մեծ անձնակազմն անհրաժեշտության դեպքում աշխատում է մինչ ուշ գիշեր։ Արդեն երեք քողարկող ցանց պատրաստել և հանձնել են, որից մեկի վրա գրեթե երկու օր են աշխատել։ Այժմ էլ աշխատակիցներն անհամբեր սպասում են անհրաժեշտ կտորներին, որ կարողանան աշխատանքը շարունակել։ Ամուր թիկունք ստեղծելու հետ մեկտեղ այստեղ չեն մոռանում նաև հետևել թատրոնի բնականոն գործունեությանը։
Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալ Մկրտիչ Բաբաջանյանը նշեց, որ նոր պրեմիերաներ պետք է լինեին և այժմ էլ դրանց վրա աշխատանքներ կատարվում են. «Զուգահեռ նաև այդ աշխատանքներն են արվում, որովհետև դա էլ է պարտադիր։ Բնական է` հաղթանակից հետո պետք է հաղթանակի հետ կապված ծրագրեր լինեն, որ կարողանանք ժողովրդին ուրախացնել։ Նոր ներկայացումներ պետք է լինեն և դրանց մասին նույնպես մտածում ենք»,-հավելեց Մկրտիչ Բաբաջանյանը։
Պատերազմ է և օպերային թատրոնի բեմը, մշակույթը ևս ծառայում է բանակի համար, արտիստները վստահ են՝ շուտով կվերադառնան մշակութային կյանքին, կլինեն նոր ներկայացումներ, պրեմիերաներ և դահլիճը կրկին լեփ-լեցուն կլինի, քանի որ՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ