ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դուք ոչ մի անգամ չդատապարտեցիք Արցախի նկատմամբ զանգվածային դաժան ագրեսիան». Ֆրանսիայի մշակույթի գործիչները՝ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին 10/31/2020 13:41 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ֆրանսիայում ապրող հայազգի մշակույթային գործիչներ դերասան Սիմոն Աբգարյանը, ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանն ու դերասան, ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով թշնամու սանձազերծած և ավելի քան մեկ ամիս ձգվող ռազմական ագրեսիայի առնչությամբ բաց նամակով դիմել են Ֆրանսիայի ԱԳՆ նախարար Ժան-Իվ Լե Դրիանին։ Նրանց համար անհասկանալի է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի լռությունը։ Այս մասին հաղորդում է «Մարիաննե» լրատվականը.բաց նամակում գրված է.
«Դուք սահմանափակվել եք Արցախի անկախության ճանաչման՝ Ֆրանսիայի ողջ հայ համայնքի և պատգամավորների կոչին լակոնիկ պատասխանով: Լեզվի ծայրով ասված այդ մի քանի բառը՝ շարունակել մնալ Մինսկի խմբի իրավական շրջանակում, մեզ հուշում են Ֆրանսիայի «չեզոքության» և «անհրաժեշտության» մասին։ Իրականում Ձեր կողմից որևէ ռեալ առաջարկ կամ գաղափար չի հնչեցվել, որը ցույց կտար Ձեր մտահոգությունը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական կոալիցիայի ագրեսիայի կապակցությամբ: Դուք որևէ անգամ չդատապարտեցիք Արցախի նկատմամբ զանգվածային, դաժան ագրեսիան:
Լքված Արցախը
Արցախն այդ շրջանի իրական անվանումն է, որը թաթարները, ներեցեք՝ ադրբեջանցիներն անվանում են Ղարաբաղ։ Ենթադրում ենք՝ Դուք դա գիտեք։ Դուք պատմության շրջանավարտ եք, չէ՞։ Ուրեմն, Դուք պետք է իմանաք, թե ինչ պայմաններում է հորինվել Ադրբեջան պետությունը 1918-ին և ինչո՞ւ Լենինը, որը հավատում էր, թե Մուստաֆա Քեմալին բոլշևիկյան ճամբար կմտցնի, թույլ տվեց Ստալինին անդամահատել Հայաստանը և Նախիջևանն, ու Արցախը տալ Ադրբեջանին։ Ակնհայտ է, որ մենք՝ հայերս, որևէ հետաքրքրություն չենք ներկայացնում Ֆրանսիայի համար՝ բացառությամբ ռազմական ժամանակաշրջանի: Մանուշյանն ու արևելյան լեգեոնի հազարավոր կամավորներն են դրա վառ վկաները: Այդ ամենն, իհարկե, անցյալում է, սակայն այդ անցյալը կրկին կհայտարարի իր մասին, դրանում չկասկածեք:
Դուք սեղմում եք դիվանագիտական դաշտը՝ ի շահ տնտեսական և ֆինանսական պրագմատիզմի: Մենք հասկանում եմ, որ կոմերցիոն շահերի տեսակետից էթիկան ոչինչ չի նշանակում, դա հնացած բան է՝ անցած-գնացած աշխարհի արժեք։ Դուք Ադրբեջանին ներկայացնում եք որպես ժողովրդավարական երկիր, այնինչ, այնտեղ բռնապետական դիկտատուրա է տիրում: Դուք գիտեք, որ Ալիևը ճնշում է իր ժողովրդին, լեզգինների և թալիշների զավակներին ուղարկում հայերի դեմ կռվելու այլոց թշնամու հետ: Դուք գիտեք, որ հայտնի ընտանիքը թալանում է նավթադոլարներ, որոնք, ի դեպ, նրանց երկար չի ծառայի:
Ձեզ հայտնի է Արցախում 1987 թվականի հանրաքվեից հետո իրականացված զանգվածային ջարդերի մասին: Պատգամավորների պալատը բավարարեց հարցումը, քանի որ այն համապատասխանում էր Գորբաչովի ժամանակների ԽՍՀՄ օրենքներին: Այնուամենայնիվ, փաստաթղթի վավերացումից հետո ջարդեր շարունակեցին իրագործվել նաև Սումգայիթում և Բաքվում, որի զոհ դարձան Ադրբեջանում ապրող խաղաղ հայեր, արդյունքում՝ լռեցվեց ժողովրդավարության ձայնը:
Քանի որ ժամանակակից պատմությունը Ձեր առաջին կիրքն է, Ձեզ հայտնի պետք է լինի այդ տարածաշրջանում իրականացված ջարդերի մասին, որոնք կազմակերպել են թաթարները, կներեք, ադրբեջանցիները 1906, 1918 և 1920 թվականներին:
Այո, պարոն նախարար, սա երկար և արյունալի պատմություն է: Դուք, հավանաբար, միամտորեն կարծում էիք, որ ամեն ինչ ավարտվել է 1915 թվականին: Այնուամենայնիվ, այդ մարդիկ ունեն «երկու ժողովուրդ՝ մեկ ատելություն» նշանաբանը, և հիմա ցանկանում են ավարտին հասցնել իրենց ցեղասպան նախնիների կիսատ թողած գործը։:
Էրդողանը, մեջբերում եմ, ասել է. «Եթե դուք այսպես շարունակեք, վաղը ոչ մի եվրոպացի, ոչ մի արևմտացի իրեն անվտանգ չի զգա աշխարհում ոչ մի վայրում»: Ալիևն, իր հերթին, խոստացել է. «Մենք հայերին կքշենք, ինչպես շների, և նրանց կխեղդենք սեփական արյան մեջ»: Ահա ևս մեկը՝ «Ֆրանսիացիներին մնում է Մարսելն արաբներին հանձնել»: Ահա, չարության և ատելության նման մակարդակի հետ գործ ունեն այսօր Երևանն ու Ստեփանակերտը:
Դուք, հավանաբար, վերացականանալու մեծ ունակությամբ եք օժտված։ Կարող ենք միայն շնորհավորել Ձեզ այդ կապակցությամբ, բայց նաև հիշեցնել, որ Արցախը մեզ համար Էլզասն ու Լոթարինգիան է, և մենք երբեք այն չենք թողնի: Հասկանո՞ւմ եք: Մեզ ոչինչ այլևս չի մնում, քան դիմակայել, հակահարված հասցնել զավթիչներին, որոնք մեր մահվն են երազում։ Սա լոկալ կոնֆլիկտ չէ, այլ պարտադրված պատերազմ, որի հետ բախվել է հայ ժողովուրդը։ Սրա վառ ապացույցը Թուրքիայից և Պակիստանից ռազմական բարձրաստիճան խորհրդատուների ներգրավումն է, Սիրիայից, Լիբիայից և Աֆղանստանից վարձկան ջիհադիստները:
Ուշադիր լսեք Էրդողանի խոսքերը, և կհասկանաք այս զգուշացումների ողջ էությունը: Նա հավատարիմ է իր խոսքին։ Նրա չարությամբ և ատելությամբ լցված ռևանշիզմը թափ է հավաքում: Եթե նրան չկանգնեցնենք, շատ ուշ կլինի, ընդ որում, ոչ միայն հայերի համար: Շուտով արյուն է թափվելու Հունաստանում և Բալկաններում:
Ֆինանսական շա՞հն է մթագնում Ձեր միտքը: Չե՞ք նկատում, թե ինչ է տեղի ունենում: Արցախի և Հայաստանի բնակիչները լոկ տարածաշրջանի մաս չեն: Նրանք այդ տարածաշրջանում ապրում են ավելի քան 2000 տարի: Հայերը տարածաշրջանի դարպասներն են, նրա մշտական պահապանները:
Դուք պետք է հասկանաք, թե հանուն ինչի և ինչն են պաշտպանում հիմա հայերը, մի՞թե դուք պատմաբան չեք:
Հարգանքով՝
Սիմոն Աբգարյան՝ դերասան, դրամատուրգ, ռեժիսոր,
Սերժ Ավետիքյան՝ դերասան, ռեժիսոր,
Ռոբեր Գեդիկյան՝ ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ