ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է բոլոր խողովակներով բարձրացնենք Թուրքիայի նկատմամբ սանկցիաների իրականացման անհրաժեշտությունը. փորձագետ 10/31/2020 17:39 | Տնտեսություն
Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ազդեցությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ Թուրքիայի տնտեսության վրա առհասարակ և Թուրքիայի տնտեսության վրա հենց այս պահին:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ առհասարակ միգուցե դա մեծ շրջանառություն չէր և գուցե դա է եղել պատճառը, որ հանրային պահանջի մակարդակով թուրքական ապրանքների բոյկոտ չի եղել, սակայն այն իրավիճակում, որում այսօր հայտնվել է Թուրքիան՝ հաշվի առնելով նաև լիրայի ռեկորդային անկումները, պետք է վերագնահատել Թուրքիայից դեպի Հայաստան ներկրման ծավալների ազդեցությունը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական լիրան շարունակվում է արժեզրկվել, և Թուրքիայի տնտեսությունն այսօր արտարժույթի շատ խիստ կարիքի մեջ է գտնվում, որովհետև միայն տարեսկզբից Թուրքիան լիրայի կայունացման համար ծախսել է իր արտարժութային պահուստներն այնքան, որքանով ծախսել է ամբողջ 2019 թվականին և տարատեսակ հաշվարկներով նշվում է՝ տարեսկզբին թուրքական վալյուտային ռեզերվները կազմել են 75 մլրդ դոլար, իսկ այսօր արդեն 45 մլրդ է մնացել: Ընդ որում` նշվում է, որ այդ 45 միլիարդի մեծ մասն էլ մասնավոր առևտրային բանկերինն են, այսինքն` ըստ էության թուրքական պետական կառույցինը՝ կենտրոնական բանկի վալյուտային ռեզերվները, կարծես թե, ամբողջությամբ սպառվել են»,-նշեց տնտեսագետը՝ ընդգծելով, որ այսօր դեպի թուրքական տնտեսություն եկող արտարժույթի ցանկացած հոսք շատ մեծ նշանակություն ու կարևորություն ունի այդ կառույցի տնտեսության համար և այս տեսանկյունից Հայաստանի կողմից թուրքական ապրանքների ներկրումն արգելելը զգալի հարված է լինելու թուրքական տնտեսության համար:
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների բոյկոտին՝ փորձագետը գտնում է, որ դրա ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի՝ հաշվի առնելով նրանց առևտրաշրջանառության համեմատաբար ավելի մեծ ծավալները: Բացի այդ լուրեր են պտտվում, որ Մարոկկոն և Ալժիրը ևս միացել են բոյկոտին, թեև նրանց առևտրի նախարարություններից դեռևս պաշտոնական հաստատում չկա: Այնուամենայնիվ Հայաստանը սա ևս կարող է իր օգտին ծառայեցնել. «Արդեն որևէ կերպ գաղտնիք չէ, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ է իրականացվում, այդ թվում ներգրավված են նաև ահաբեկիչներ, որոնք ագրեսիա են իրականացնում նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ, և սա միջազգային տեսանկյունից լուրջ հարց է՝ բարձրաձայնելու Թուրքիայի նկատմամբ տարատեսակ սանկցիաների,այդ թվում նաև տնտեսական սանկցիաների իրականացման համար: Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատժվեն ոչ միայն ռազմական ուղղությամբ, այլև քաղաքական և տնտեսական: Մենք պետք է լինենք առաջինը, որ բարձրացնում է այս խնդիրը և այս տեսանկյունից մեր կողմից թուրքական ապրանքների արգելքի սահմանումը նախադեպ է և շատ ճիշտ ընտրված քաղաքականություն: Պետք է հնարավորինս բոլոր խողովակներով բարձրացնենք Թուրքիայի նկատմամբ սանկցիաների իրականացման անհրաժեշտությունը»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը:
Թուրքական ապրանքների արգելքի հետ կապված պետք է իրականացնենք համակողմանի աշխատանք, քանի որ այս գործընթացի կողմերը երեքն են՝ պետությունը, մասնավոր հատվածը՝ թուրքական ապրանքների ներկրմամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձինք և սպառողները: Երեք կողմերն էլ միաժամանակ պետք է աշխատեն: Փորձագետը նկատեց՝ պետությունը որոշակի և շատ կարևոր քայլ արեց՝ ի դեմս արգելքի սահմանման, բայց դրան զուգահեռ պետությունը պետք է նաև ակտիվ համագործակցության մեջ մտնի մասնավորի հետ, իսկ սպառողներն էլ թուրքական ապրանքների բոյկոտը չպետք է սկսեն ու ավարտեն միայն սոցիալական ցանցերում արվող կոչերով, այլ իրական կյանքում ևս իրականացնենք թուրքական ապրանքներից հրաժարվելու այս հանրային պահանջը:
Իհարկե, թուրքական ապրանքների ներկրման արգելքը հայրենական արտադրության համար խթան կհանդիսանա, որպեսզի այն ավելի շատ ծավալով և մրցակցային լինի: Այս գործում էլ կարևոր է թուրքական ապրանքների վաճառքով զբաղվող անձանց և հայրենական արտադրողների միջև կոմունիկացիա ստեղծել՝ հետագա համագործակցության խողովակներ ձևավորելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ