ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերեվարված տարեց կինը զինվորական չէր, նրան ազատությունից զրկել չէր կարելի. փորձագետ 10/31/2020 20:13 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված տարեց կինը զինվորական չէր, նրան ազատությունից զրկել չէր կարելի։ Պետք էր թույլ տալ, որ նա գնա՝ հումանիտար միջանցք բացել նրա համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների հարցով փորձագետ, ԵԽ փորձագետ Արա Ղազարյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 28-ին ԿՄԽԿ միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 29 զինծառայողի դի և 1 գերեվարված քաղաքացիական անձ։ Գերեվարված քաղաքացիական անձը 85 տարեկան Եվգենիա Բաբայանն էր, Հադրութ քաղաքի բնակիչ, որին ադրբեջանցիներն առևանգել էին հենց սեփական տան բակից։
Արա Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ, եթե պատերազմական գործողության ժամանակ անձին զրկում են ազատությունից, ապա միայն այն դեպքում, երբ նա ռազմագերի է կամ կատարում է պատերազմական գործողություն։ Եթե քաղաքացիական անձը միանում է պատերազմական գործողությանը, օգնում է զինվորներին, այդ դեպքում նա կարող է որպես թիրախ լինել։ Այս դեպքում կինը ռազմագերի լինել չէր կարող։
«Այս դեպքում՝ հաշվի առնելով կնոջ տարիքը և նրա պատմությունը, որևէ կերպ նա չէր կարող ազատությունից զրկվել, հատկապես տարվել Բաքու, այնտեղ նորից նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկվել։ Խոշտանգումների ենթարկվել է, թե ոչ, պարզ չէր, բայց նվաստացուցիչ վերաբերմունքի է ենթարկվել՝ ըստ պատմածի»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ դա նախ և առաջ մարդու իրավունքների խախտում է, պատերազմական հանցագործություններ են։
Նրա խոսքով՝ սա քաղաքացու դեմ ուղղված հանցագործություններ են, հետագայում կարող են դիմել ՄԻԵԴ։
Ինչ վերաբերում է տարեց կնոջ պատմած դրվագներին, որի համաձայն՝ գերության մեջ գտնվող քաղաքացիական հագուստով հայ երիտասարդին պարբերաբար ծեծի են ենթարկել, գցել պարկի մեջ ու քարշ տվել, իսկ տարեց տղամարդու ձեռքերը կոտրված են եղել, որոնց վիզը հետագայում կտրել են՝ Ղազարյանը կարեւորեց նշված դեպքերի արձանագրումը ապացույցներով։
«Դատավարական եղանակով դրանք ամրագրվում են քննչական մարմինների կողմից, դրանք հետագայում ապացույց կճանաչվեն, կհամադրվեն այլ անձանց պատմությունների հետ։ Օրինակ՝ Սարիբեկյանի գործով հնարավոր եղավ ՄԻԵԴ-ում ապացուցել բանտախցի կոնֆիգուրացիան առ այն, որ նա չէր կարող ինքնասպանություն գործել և դա արվեց երկու այլ վկաների ցուցմունքներով, որոնք այդ նույն խցում եղել են։ Տարբեր անձանց հայտարարությունների, ապացույցների համադրությամբ հետագայում իրավական գործընթացներում հնարավոր է լինում հասնել ապացուցման»,- ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ, եթե կնոջ խոսքն ապացուցվում է այլ պատմություններով, ժամանակի ընթացքում դրանք կհավաքվեն, կամրագրվեն, դատավարական առումով արդեն ստանում են ապացույցի նշանակություն և հետագայում կարող են օգտագործվել տարբեր ատյաններում»,- ասաց փորձագետը։ Ավելին՝ նա հավանական է համարել, որ Հայաստանում քրեական գործ կհարուցվի կոնկրետ անձանց դեմ, որոնք կատարել են պատերազմական հանցագործություններ և նրանց նկատմամբ աշխարհի տարբեր երկրներում քրեական հետապնդում կիրականացվի։
Անդրադառնալով ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հրապարակմանն առ այն, որ սպանված 19 զինծառայողներից չորսը խոշտանգվել են մինչեւ սպանվելը՝ Ղազարյանը նշեց, որ նախ արգելվում է տարածել լուսանկարներ, որտեղ նրանց դեմքերը երևում են, բացի դա, նրանք եղել են ձեռնաշղթաներով, ինչից պարզ է, որ նրանք ողջ են եղել և, ամենայն հավանականությամբ, խոշտանգվել են։
Ղազարյանի խոսքով՝ գերիներին կյանքից զրկելը պատերազմական հանցագործություն է։
«Գերիները նրանք են, որոնք այլևս չեն մարտնչում, այսինքն՝ նրանք կորցրել են իրենց նշանակությունը որպես զինվոր և Հումանիտար իրավունքը հատուկ այդ մարդկանց պաշտպանության տակ է վերցնում, այն է՝ վիրավորված անձինք, ուժասպառ եղած անձինք, այդ թվում անձինք, որոնք դադարել են պատերազմել»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ անձանց մարդասիրական վերաբերմունքի իրավունք ունեն, նրանց կյանքից զրկել չի կարելի։
Ինչ վերաբերում է ՊԲ-ի կողմից գերեվարված վարձկան իսլամիստ-ահաբեկչին, ապա վերջինս ռազմագերու կարգավիճակ չունի, վերջինս ձերբակալված, կալանավորված անձ է՝ որպես հանցագործություն կատարած անձ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից