ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թշնամին դրոններով վերևից նկարում է և տեսնում, որ ինչքան էլ սնարյադներով, հրանոթներով, գրադով խփում է՝ խրամատում կանգնած հայ զինվորը դիրքը չի լքում. ազատամարտիկ 10/31/2020 16:00 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Առաջնագծում առկա իրավիճակից ելնելով թշնամին արդեն տևական ժամանակ փոխել է ռազմավարական ստրատեգիան, հարձակումներ է գործում փոքր, դիվերսիոն խմբերի միջոցով, որոնք ջախջախվում և հետ են շպրտվում հայկական զինված ուժերի արհեստավարժ պատասխան գործողությունների շնորհիվ, -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է օրեր առաջ առաջնագծից ժամանակավոր վերադարձած ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը՝ վերլուծելով վերջին օրերին թշնամու մարտավարության փոփոխությունները։
Նրա գնահատմամբ՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ թշնամին այդպես էլ չկարողացավ հասնել այն նպատակին, ինչն ի սկզբանե դրել էր իր առաջ՝ ագրեսոր Թուրքիայի եւ վարձկան ահաբեկիչների հետ համատեղ։ «Արդեն ակնհայտ է, որ ճակատային առումով նրանք չեն կարողանում մեծ հաջողության հասնել, հիմա փոքր խմբերով փորձում են ներս թափանցել, խուճապ ստեղծել և այդ ճանապարհով որոշակի ռազմական հաջողության հասնել, բայց ասեմ, որ սա նույնպես նրանց մոտ դատապարտված է տապալման»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Շուշիի շուրջ ստեղծված վերջին օրերի զարգացումներին՝ ազատամարտիկը նկատել է՝ Շուշին իրականում անառիկ ամրոց է և որպեսզի նրանք կարողանան քաղաքը գրավել, անհրաժեշտ է լինելու չափազանց մեծ ռեսուրսներ, որոնք, ըստ էության, այս պահին հակառակորդ կողմը չունի։ «Փոքրաթիվ դիվերսիոն խմբերով նրանց երբեք չի հաջողվի գրավել Շուշին», -վստահեցրել է Գևորգ Գևորգյանը։
Ինչ վերաբերում է Արցախի հարավային սահմաններին թշնամու ունեցած դիրքային առավելություններին՝ ազատամարտիկը նշեց.«Ցավոք, թշնամին որոշակի հաջողություններ ունի հարավում, բայց սա չի նշանակում, որ ստեղծված իրավիճակում բեկում մտցնելն անհնարին է։
«Մենք միայն մեկ կարևոր խնդիր ունենք լուծելու՝ եթե հնարավոր լինի պահել օդային սահմանը, հաշված օրերի ընթացքում թշնամին ամբողջությամբ հետ կշպրտվի մեր սահմաններից և դա վճռորոշ դեր կխաղա մեր ապագա հաղթանակի համար։ Այս օրերին ամենաքննարկվող հարցերից մեկն էլ հենց սա է՝ ինչպե՞ս պահել օդային սահմանը։ Այս հարցը շատ պարզ պատասխան ունի՝ դրա համար հատուկ նախատեսված ռազմական տեխնիկա գոյություն ունի, որը, եթե անգամ այս պահին զուտ տեխնիկական առումով հնարավոր չէ ձեռք բերել, ապա դրան պետք է անհապաղ կերպով հասնել դիվանագիտական ճանապարհով»,- արձանագրել է Գ.Գեւորգյանը։
Ազատամարտիկի դիտարկմամբ՝ թշնամին ապշած է, նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է պատահում, որ անդադար օդային հարձակման ենթարկվող հայ զինվորը ոչ մի քայլ հետ չի գնում իր պաշտպանության տակ գտնվող խրամատից.«Թշնամու համար առաջին անհասկանալի և ամենամեծ հանելուկային հարցը թեևս մնում է հայ զինվորի, սպայի, կամավորի և աշխարհազորի արիության բացառիկ դրսևորումը։ Բացառիկ անհավասար մարտերում ավելի քան մեկ ամիս մենք հերոսաբար շարունակում ենք պահել առաջնագիծը։
« Քաղաքական և դիվանագիտական կորպուսը պարտավոր է նույն վճռականությամբ հաջողության հասնել նաև իրենց մարտադաշտում, այլ կերպ ուղղակի անհնար է, հասկանո՞ւմ եք։ Մենք մեր գործն ենք անում, նրանք իրենցը պետք է անեն։ Հայի ոգին անկոտրում է։ Պարզ, կոնկրետ ասենք՝ թշնամին դրոններով վերևից նկարում է և տեսնում, որ ինչքան էլ սնարյադներով, հրանոթներով, գրադով, ինչով ուզում խփում է, խրամատում կանգնած հայ զինվորը դիրքը ոչ մի պարագայում չի լքում։ Իրենց համար անհասկանալի է, թե ինչպես կարող է այսպիսի անհավասար մարտում զինվորը չլքի դիրքը։ Պարզապես պատերազմն իր օրենքներն ունի, այդ թվում նաև՝ պատվի օրենքները, որից թշնամու բանակն իսպառ զուրկ է, սա վաղուց հաստատված իրողություն է»,- եզրափակում է ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/07/2025 12:53 Հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝ պայմանավորված Թուրքիայում իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքային ճգնաժամով. իրանագետ
- 01/07/2025 11:58 Երեկ ադրբեջանական կողմը մի փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով. Գեղամյան
- 01/07/2025 11:44 Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
- 01/07/2025 11:32 Ինչո՞ւ չպիտի կարողանանք վճարել կանխիկով. ինչո՞ւ տրանսպորտից օգտվելու համար պիտի խառը խուճուճ քվեստեր անցնենք.Կարեն Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/07/2025 12:03 Արտակարգ դեպք՝ Երևանում. փրկարար-հոգեբանին ու Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկին հաջողվել է փրկել տղամարդու կյանքը
- 01/07/2025 10:30 Գյումրիում «BMW» մակնիշի ավտոմեքենա է այրվել
- 01/07/2025 10:15 Հրդեհ ռոբոտների գործարանում
- 01/06/2025 22:53 Խարբերդի ամառանոցների մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու բեռնատար «ГАЗель»-ը․ վերջինը կողաշրջվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը