ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայության ամենամեծ գործը իրականությունը ցույց տալն է․ Բրազիլիայի հայ համայնքը աջակցում է Արցախին 10/30/2020 18:26 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Շուրջ 12 հազար կմ այն կողմ՝ հեռավոր Բրազիլիայում, հայերը կանգնած են Հայաստանի և Արցախի հայրենակիցների կողքին։ Ցույցեր ու երթեր են կազմակերպում, ակտիվ քարոզչական աշխատանք են տանում սոցիալական հարթակներում և դրանցից դուրս՝ ներկայացնելու իրականությունը Արցախում տիրող իրավիճակի մասին։
«Ունեինք 150-200 մասնակից Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Կարողացանք գեղեցիկ ցույց կազմակարպել 2-3 օրում։ Փորձում ենք միշտ մեր ցույցերը այնպես կազմակերպել, որ ագրեսիա ցույց չտանք, որպեսզի մարդիկ չկարծեն՝ մենք ագրեսիվ ենք։ Միշտ ասում ենք, որ մենք հաղթելու ենք մեր մշակույթով, և փաստում ենք, որ նրանց ծրագիրը չի ստացվի»,-«Հայերն Այսօրի» հետ զրույցում ասաց Բրազիլիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Վարդինե Բոհջալյան-Քալայջյանը։
Անցած կիրակի մեքենաներով երթ են կազմակերպել։ Ակնկալվող 150 մեքենայի փոխարեն 450-ն է միացել երթին։ Մասնակիցները 3 ժամով քաղաքի բոլոր գլխավոր պողոտաները փակել էին։
«Ոստիկանությանը խնդրել էինք, որ մեզ պարզապես ճանապարհով ուղղորդի։ Չէինք ուզում քաղաքում որևէ խնդիր ստեղծել, ուզում էինք՝ մարդիկ տեսնեին, որ մենք լավ կազմակերպված ժողովուրդ ենք։ Շատ զորավոր էներգիա կարողացանք ստեղծել»,- պատմեց նա։
Վարդինե Բոհջալյան-Քալայջյանի խոսքով՝ այժմ ավելի քան երբևէ հայերը պետք է իրենց ուժը ցույց տան միասնականությամբ։
«Մեր ամենամեծ գործը իրականությունը ցույց տալն է։ Մենք հայերս քիչ ենք, թեկուզ այն 3 մլն-ը, որ Հայաստանում է, բայց հիմա ավելի, քան երբևէ, մեր ուժը ցույց ենք տալիս մեր միությամբ։ Ուրախանում եմ, որ տեսնում եմ, ասենք, Եվրոպայում ճանապարհներ են փակում։ Նայում եմ, ասում եմ՝ մենք կանք, և ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել։ Ունենք գեղեցիկ հայրենիք, որին բոլորս պետք է օգնենք, որովհետև հակառակ դեպքում, չունենք իրավունք ասելու, որ մենք հայ ենք»,-հավելեց Բրազիլիայի Հայ դատի ներկայացուցիչը։
Նա տեղեկացրեց, որ երկրում բոլոր հայկական կազմակերպությունները աշխատում են կատարել նվիրատվություններ՝ ի նպաստ Արցախի բարեկեցության։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ