ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանը ստանձնել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի հարավային հատվածի անվտանգության պատասխանատվությունը. Սա ռազմական օգնության շրջանակներում է. քաղաքագետ 10/29/2020 20:15 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Ես չգիտեմ քաղաքական մակարդակում ի՞նչ աստիճանի է հասել Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև երկխոսությունը, որովհետև քաղաքական շփումների ծրագրերի նույնականության մասին լավատեղյակ չեմ, բայց, կարծես թե, Հայաստանից դժգոհություններ Ռուսաստանի վարքագծի և անելիքների հետ կապված չկան,- ասում է քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում վերլուծելով արցախա – ադրբեջանական շփման գծի երկայնքով թշնամու կողմից ավելի քան մեկ ամիս առաջ սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ հայ- ռուսական հարաբերությունների քաղաքական և ռազմական համագործակցության եզրերը։
«Ինձ համար դժվար է պատասխանել նաև հարցին, թե պաշտոնական Երևանն ի՞նչ ակնկալիքներ ունի Ռուսաստանից պատերազմական այս իրավիճակում, բայց փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս երկու կարևոր հանգամանք՝ Ռուսաստանը հիմնական երկիրն է, որը հետևողականորեն անում է ամեն ինչ՝ պատերազմը դադարեցնելու և հրադադարի ռեժիմը վերականգնելու համար։ Այս հարցում ամենամեծ ջանքերը, կարծես թե այս պահին հենց Ռուսաստանն է ներդնում։ Երկրորդ կարևոր հանգամանքը հետևյալն է՝ թվում է, թե հայ - ռուսական ռազմական համագործակցությունն այս պահին բարձր մակարդակի վրա է։ Արդեն երեկ վարչապետ Փաշինյանը հայտնեց, որ ռուսական զորքերը հարավային ուղղություններում ստանձնել են Հայաստանի պետական սահմանի ապահովումը, այնտեղ, որտեղ Ադրբեջանի հետ սահման կա։ Կարծում եմ, որ այս քայլը Հայաստանին ցուցադրվող ռազմական օժանդակության շրջանակներում է՝ Ռուսաստանը ստանձնելով սահմանի այդ հատվածների անվտանգության պատասխանատվությունը, առնվազն հնարավորություն է տալիս մեր զինված ուժերին ավելի մեծ ջանքեր կենտրոնացնել ճակատում աշխատանքների վրա»,- ասում է քաղաքագետը։
Անդրադառնալով Պուտին – Էրդողան վերջին հեռախոսազանգի թեմային՝ Հրանտ Մելիք- Շահնազարյանը նկատում է՝ Թուրքիայի վարչապետը ներքին լսարանի համար նախատեսված քարոզչությամբ է զբաղված՝ միաժամանակ, փորձելով նաև հակամարտության կարգավորման գործում իր ներգրավվածության վերաբերյալ Ադրբեջանին մաքսիմալիզմի հասնող ինչ- որ բաներ ցույց տալ։ «Իրականում Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացի կամ խաղաղ կարգավորման մեջ, ըստ էության անհնար է, որովհետև Թուրքիան հակամարտության լիարժեք կողմ է, նա բացահայտ աջակցում է Ադրբեջանին, չի էլ թաքցնում իր այդ դիրքորոշումը, ուստի, ըստ էության, նա չի կարող միջնորդ լինել։ Ի վերջո, շատ ավելի կարևոր է, թե ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու բանակցային ձևաչափի հարցում Հայաստանի Հանրապետությունը, որովհետև, եթե Հայաստանը դեմ լինի այնպիսի զարգացումներին, ինչպիսին Թուրքիայի ներգրավվումն է բանակցային գործընթացի մեջ, ապա Թուրքիան միջնորդ դառնալու ոչ մի հնարավորություն չի ունենա»,- ամփոփելով զրույցն, ասում է քաղաքագետը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ