ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Վալերի Առաքելյանը 10/28/2020 18:19 | Կորոնավիրուս
Կորոնավիրուսի պատճառով մահացել է ԵՊՀ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոնի գործադիր տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վալերի Միքայելի Առաքելյանը: Այս մասին հայտնում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԽ-ն։
Վալերի Առաքելյանը մեծ ավանդ ուներ ռադիոֆիզիկայի, կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոտեխնոլոգիաների ոլորտներում: Վաստակավոր գիտնական Վ.Մ. Առաքելյանի հիմնական գիտական ձեռքբերումները եղել են արեգակնային էներգիայի փոխակերպիչների, թունավոր, պայթյունավտանգ և հրավտանգ գազերի ու գոլորշիների գերզգայուն տվիչների և բարձր ջերմաստիճանային գերհաղորդականության ոլորտներում: Դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին նրա մասնակցությամբ ստեղծված արեգակնային էներգիայի փոխակերպման ֆոտոէլեկտրաքիմիական կայանքը, որում արևի լույսի ազդեցության տակ ջուրը տարրալուծվում է ջրածնի ու թթվածնի, ցուցադրվել է ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (Մոսկվա) և արժանացել է ոսկե մեդալի: Արդյունավետ գիտական ու մանկավարժական աշխատանքների համար Վ.Մ. Առաքելյանը պարգևատրվել է ԵՊՀ-ի մի շարք պատվոգրերով ու մեդալով: 2006 թ.-ին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կատարված աշխատանքների համար արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: Նա հեղինակ է 130-ից ավելի գիտական հոդվածների, 2 գյուտի և 3 արտոնագրերի: Նրա տպագրած միայն մեկ գիտական աշխատանքի վրա արտասահմանյան հեղինակների կողմից արվել են մոտ 350 հղումներ:
Վալերի Առաքելյանը Մայր բուհի հնաբնակներից էր: Նա անցել է աշխատանքի Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի Կիսահաղորդչային նյութերի և սարքերի գիտահետազոտական լաբորատորիայում որպես գիտաշխատող դեռևս 1971թ.-ին: 1982 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզը և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2000 թ.-ին նշանակվել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն:
Վ.Մ. Առաքելյանը բացի վաստակաշատ և պրպտուն գիտնական լինելուց աչքի էր ընկնում նաև մարդկային բարձր հատկանիշներով: Բարի, ազնիվ և մաքրամաքուր հոգու տեր գիտնականը սիրված էր ոչ միայն հարազատների և ընկերների, այլ նաև ողջ կոլեկտիվի և ուսանողությամն կողմից:
Երևանի պետական համալսարանը և ԵՊՀ Ռադիոֆիզիկա ֆակուլտետի ուսանողական խորհոուրդը խորապես սգում է սիրված ու անվանի համալսարանականի մահը և խորին ցավակցություններ հայտնում Վալերի Առաքելյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներն ու ուսանողներին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից